четверг, 16 апреля 2015 г.

Ամբոխները խելագարված: Վերլուծություն


Բանվորագյուղացիական երկիրը ոչ միայն ռազմի սվիններով ու հրացանների համազարկով, այլև ժողովրդի հոգեկան ուժերի անսանձ խոյանքով ոտքի էր ելել հին աշխարհը կործանելու և նրա փլատակների վրա նորը կառուցելու:Բովանդակ Ռուսաստանը՝ մի ծայրից մյուսը, ապրում էր հեղափոխության ազատարար շնչով:Ոտքի ելած ժողովրդի պայքարը պատկերելու համար Չարենցը դիմեց այդ նշանավոր իրադարձությանը ներդաշնակ հերոսական ասքի ժանրին:
Հեղափոխության վիթխարի տարերքն ու վեհությունն արտահայտելու համար գրված <<Ամբոխները խելագարված>> (1919) պոեմը նշանավորեց հայ բանաստեղծության գաղափարական շրջադարձը:Եթե <<Սոմայում>>  հեղափոխությունը ներկայացվում է դիցաբանական հերոսի կերպարանափոխության խորհրդապաշտական պատկերով, ապա այս պոեմում հանդես են գալիս իրական մարդիկ՝քաղաքներից,գյուղերից ու ստեպներից եկած ժողովրդական զանգվածները:
<<Ամբոխները խելագարված>> պոեմը 20-30-ական թթ.-ի քննադատությունը համարել է ժողովրդի անարխիստական խռովության և <<կույր տարերքի>> արտահայտություն,ուր,ոմանց կարծիքով թերագնահատվել է զանգվածների հեղափոխական գիտակցությունը:Դա սխալ տեսակետ է:Այս ենթադրության համար հիմք է ծառայել պոեմի <<Ամբոխները խելագարված>> վերնագիրը, ինչպես և այն, որ Չարենցը հեղափոխությունը ներկայացնում է որպես <<ամբոխների>> հոգեկան ուժերի հուզական բռնկում:Մինչդեռ Չարենցի <<ամբոխները>> հեղափոխության վեհ գաղափարներով լուսավորված այն զանգվածներն են, որ ամբողջ էությամբ գիտակցում են իրենց պայքարի ու նպատակների պատմական բովանդակությունը:Պոեմում շարունակ հոլովվող <<ամբոխները խելագարված>> հասկացությունը ուղղակի հակադրությունն է ժողովրդի <<ամբոխ>> հորջորջմամբ նսեմացնելու միտումի,որ տեղ ուներ դարասկզբի անկումային պոեզիայում:Այնպես,ինչպես ժողովուրդն իր էպոսում դրական հերոսներին որակում է Սասնա ծռեր, այդպես էլ Չարենցը իրեն հարազատ մարդկային զանգվածներին բնութագրում է այդ մակդիրով:Ազատագրական պայքարի հերոսներին երգող գրականության նշանաբանը Մ. Գորկին համարում էր <<խոլ-խիզախների խենթությունը>>: Չի կարելի տարակուսել, որ <<խելագարված ամբոխների շարժումը>> պատկերելիս Չարենցը նկատի է ունեցել նաև Մ. Գորկու ռոմանտիկական արվեստի ավանդները:Ժողովուրդը պոեմում երևում է ոչ միայն հին աշխարհի կործանման սկզբունքը կրողի,այլև կյանքը՝ նոր ու գեղեցիկ հիմունքներով վերակառուցողի դերով:Չարենցը մեծարում է ժողովրդի հեղափոխական կամքը:Նրա դյուցազնական ոգին ու նպատակների պատմական վեհությունը:Ահա պոեմի այն հատվածը, ուր վեհաշունչ ոճով բանաստեղծը տալիս է <<խելագարված ամբոխների>> գնահատությունը:
Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր-
Երկինքներ կան կապուտաչյա, հորիզոններ՝ անծայր, անծիր
Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ-
Հազար բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ:
Նրանց ձգված մկաններում ուժն է նստել խոնավ հողի,-
Եթե ուզեն՝արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի
Եթե ուզեն՝ արեգակներ կըշպրտեն երկինքն ի վեր,
Եթե ուզեն՝ վայր կբերեն երկինքներից արեգակներ
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված-
Ինչեր միայն չեն կատարի ամբոխները խելագարված

Պոեմի միջով կարմիր թելի պես անցնում է ժողովրդի՝որպես հեղափոխության վիթխարի և ահեղ ուժի գաղափարը:

Комментариев нет:

Отправить комментарий