Ինչպես
բժշկեցին
Հերոսներ
Մարթա՝ գլխավոր հերոսուհի
Թորոս՝ Մարթայի հայրը
Գրիգոր՝ գրբաց
Օսան՝ Թորոսի հարևանուհին
Դարչո՝ Թորոսի հեռու-մոտիկ ազգականը
Յական՝ Օսանի որդին
Սյուժեն
Մեծ և փարթամ ծայրամասերից մեկի թաղը: Այդ թաղում ապրում էր ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր: Նրա կինը մահացել էր, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ՝ Մարթային: Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը: Ամբողջ օրը աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել տան պատի տակ վիլալարը փեռքին հինած հինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը հինած գործելիս: Գարնան վերջին օրերից մեկում մահանում է Թորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն: Մարթային գալիս և տանում են, որպեսզի նա սևեր կարի սգավորների համար: Հայրը նրանից շուտ էր տուն վերադարձել: Հանկարծ հայրը լսում է Մարթայի ձայնը: Զրույցից հետո պարզ է դառնում, որ թախտի տակ Մարթայի աչքին երևացել են շուն և կատու, որոնք գզում էին այն մոզու միսը, որը մատաղ էին արել Դարչոյի ազգականները: Հայրը հանգստացնում
է
Մարթային,
բայց
մի
օր
էլ
տեսնում
է
թե
ինչպես
է
Մարթան
փորում
գետինը,
որպեսզի
գտնի
մոզու
միսը:
Այդ
մասին
իմանում
են
Թորոսի
բոլոր
ազգականներն
ու
հարևանները:
Նրանք
հավաքվում
են
Թորոսենց
տան
մոտ
և
սկսում
խորհրդակցել:
Խորհրդակցությունը
նախագահում
էր
Պետոյի
այրի
կինը՝
Օսանը,
որն
էլ
կանչում
է
գրբաց
Գրիգորին,
որպեսզի
բժշկի
խենթ
Մարթային:
Սկզբում
գրբացը
սկսում
է
կարդալ
«Սողոմոնի
գրքից»
աղոթքներ,
որից
հետո
հրամայում
է
կապել
Մարթայի
ձեռքերը
և
հայտնում,
որ
նրա
մեջ
սատանա
է
մտել:
Ապա
կանչում
է
մի
երեխայի
և
նրանից
ջուր
ուզում,
որպեսզի
սատանաները
ընկնեն
ջրի
մեջ:
Տեսնելով,
որ
ոչինչ
չի
օգնում,
նա
բոլորին
դուրս
է
հանում
տանից,
և
սկսում
է
մաթրախով
ծեծել
Մարթային:
Ճիշտ
ժամանակին
է
հասնում
Օսանի
տղան՝
Յականը,
ով
խայտառակելով
դուրս
է
հանում
սուտասան
գրբացին
և
նրանից
ետ
վերցնում
Թորոսից
կորզած
գումարը:
Մարթան
թեև
շուտով
լավանում
է
մաթրախի
խարաններից,
բայց
մի
քանի
ամսից
մահանում
է:
Նրան
շուտով
հետևում
է
նաև
հայրը:
Իսկ
գրբաց
Գրիգորը
մինչև
օրս
էլ
շարունակում
է
իր
արհեստը՝
առաջվա
պես
ժպտուն
աչքերով
և
կարմիր
այտերով:
Սաքուլն
ուխտ
գնաց
Հերոսներ
Սաքուլ՝ գլխավոր հերոս
Նատո՝ Սաքուլի կինը
Ազի՝ Սաքուլի մայրը
Սերգեյ Ստեփանիչ՝ Սաքուլի ծանոթը
Սյուժեն
Դուրգար Սաքուլը կամաց բաց է անում դուռը և ներս մտնում: Նրա կինը՝ Նատոն լվացք էր անում: Սաքուլը գնում և պառկում է թախտի վրա, կնոջը խնդրում է երկու վերմակով ծածկել իրեն, որտեղից կինը հասկանում է, որ ամուսինը կրկին իրեն լավ չի զգում: Սաքուլը երկար ժամանակ հիվանդ էր և իր ունեցվածքը վաճառել էր դեղ գնելու համար, բայց անօգուտ: Այժմ գնացել էր բժշկի, իսկ հիվանդանոցում տասը չայի գումար
էին
ուզել
և
գումար
չունենալու
պատճառով
ետ
էր
վերադարձել
տուն:
Դուռը
բացվում
է
և
ներս
է
մտնում
Սաքուլի
մայրը:
Նատոն
Սաքուլին
և
Ազիին
պատմում
է
իր
տեսած
երազի
մասին,
որից
հետո
Ազին
գնում
է
գրբացի
մոտ:
Տուն
վերադառնալուն
պես
Ազին
հայտնում
է,
որ
գրբացն
ասել
է,
թե
Սաքուլը
պետք
է
գնա
Թելեթի
ուխտի
և
երեք
գիշեր
պառկի
եկեղեցու
դռան
մոտ:
Երեկոյան
Սաքուլը
գնում
է
Սերգեյ
Ստեփանիչի
մոտ
և
նրանից
պարտքով
գումար
խնդրում,
իսկ
առավոտյան
ճանապարհ
են
ընկնում:
Երկու
օր
արևոտ
եղանակ
է
անում,
իսկ
երրորդ
օրը
ուժեղ
քամի
է
բարձրանում
և
անձրևում
է:
Նատոն
հարկադրված
Սաքուլին
տանում
է
տուն:
Ճանապարհին
Սաքուլը
գանգատվում
է
ցավերից,
իսկ
տուն
գալուն
պես
մահանում:
Հոգուն
վրա
հասավ
Հերոսներ
Դավիթ՝ գլխավոր հերոսը
Մայի՝ Դավթի կինը
Ակոբ՝ Դավթի և Մայիի տղան
Սյուժեն
Ձմեռնամուտ օրերից մեկն էր: Նաղշքար Դավիթը գնում էր տուն: Այդ օրը Դավիթը մի գրամ անգամ չէր խմել, այդ պատճառով շատ վրդովված էր: Նույնիսկ գինետանը նրան պարտքով գինի չէին տվել: Տուն հասնելուն պես սկսում է հայհոյել կնոջը, ով նստած կար էր անում, ապա ծեծում է աղջկան: Տուն է մտնում Ակոբը և հայտնում մորը, որ մի քիչ գումար է վաստակել: Գումարի անունը լսելուն պես Դավիթը թռչում է տեղից, վերցնում գումարը, իսկ ընդդիմացող կնոջը ծեծում:
Հոպոպ
Հերոսներ
Ասատուր՝ գլխավոր հերոսը
Բագրատ՝ Ասատուրի հարևանը
Սյուժեն
Զինագործ Ասատուրը երեկոյան խանութը փակելուն պես տուն էր վերադառնում: Հանկարծ երեխաներից մեկը նրա հետևից գոռում է Հոպոպ: Մեկ րոպե հետո ամբողջ փողոցը նրա հետևից գոռում էր Հոպոպ: Երբ տուն է հասնում, տղայից իմանում է, որ կինը գնացել է հարևան Բագրատի տուն: Երբ կինը վերադառնում է, Հոպոպը սկսում է վիճել: Ասատուրը մի գավաթ ուներ և գտնում էր, որ այդ գավաթի մեջ է իր երջանկությունը: Վեճի ժամանակ
կինը
վերցնում
է
գավաթը
և
վազում
դուրս:
Երբ
կինը
զգում
է,
որ
ամուսինը
իրեն
է
հասնում,
բաժակը
գցում
է
գետնին
և
կոտրում:
Այդ
տեսնելով
Ասատուրը
մի
քար
է
վերցնում
և
շպրտում
է
կնոջ
վրա,
որն
էլ
վերջինիս
մահվան
պատճառ
է
դառնում:
Թե
ինչ
եղավ
հետո,
երբ
շաքարամանից
երկու
կտոր
շաքար
պակասեց
Հերոսներ
Անան՝ գլխավոր հերոսուհին
Յագոր՝ Անանի ամուսինը
Հոռոմսիմ՝ Յագորի մայրը
Հեղնար՝ Անանի տատը
Սյուժեն
Ամառվա մութ երեկո էր: Անանը տանը գործ էր անում: Հանկարծ տուն է մտնում Անանի սկեսուրը՝ գիժ-Հոռոմսիմը: Սկզբում սկսում է անիծել, ապա գնում է և սկսում հաշվել շաքարամանի մեջ եղած շաքարները: Հաշվելուց հետո նկատում է, որ շաքարամանից երկու կտոր շաքար է պակասում: Մոտենում է Անանին և սկում իր սուր եղունգներով բռնել նրա մարմնի տարբեր մասերից: Անանը ցավից ճչում է և ընկնում: Որոշ ժամանակ անց գնում է իր տատի՝ Հեղնարի տուն, ով նստած ձմերուկ էր կերակրում իր մյուս թոռներին: Իմանալով կատարվածի մասին, Հեղնարը թոռանը չի թողնում գնալ տուն: Ներս է մտնում Յագորը և սպառնում կնոջը: Բայց կինը ընդդիմանում է: Յագորը բռունցքով հարվածում է կնոջը, որն էլ վերջինիս մահվան պատճառ է դառնում:
Սև
փողերի
տոկոսը
Հերոսներ
Մարան՝ գլխավոր հերոսուհին
Արտեմ՝ Մարանի որդին
ՍյուժենՆոր էր մթնել, երբ պառավ Մարանը պառկում է քնելու: Ամեն անգամ քնելուց առաջ նա մտնում էր խրճիթ և ստուգում, արդյոք այդտեղ են իր երկու հավերը, որոնք իր ապրելու միակ միջոցն էին: Տղան՝ Արտեմը վաղուց էր հեռացել տանից: Հանկարծ մի օր էլ վերադառնում է նա և մորը մի քանի սև փող տալիս: Մայրը շատ է ուրախանում տեսնելով որդուն: Մի քանի օր հետո կրկին անհետանում է: Հանկարծ մի գիշեր կրկին վերադառնում է: Մայրը նրա համար անկողին է պատրաստում և իմանում, որ որդին կրկին պարտվել է խաղատանը: Գիշերը Արտեմը վերցնում է հավերին և տանից հեռանում: Երբ Մարանը նկատում է, որ որդին տարել է հավերին, արդեն շատ ուշ է լինում:
Ադամամութին
Հերոսներ
Շուշան՝ գլխավոր հերոսուհին
Կարապետ՝ Շուշանի ամուսինը
Սոնե՝ Շուշանի դուստրը
Սեդրակ՝ Շուշանի որդին
Սյուժեն
Աշնան մի երեկո էր: Շուշանը ամբողջ մարմնով կուչ էր եկել հնամաշ լաթերի վրա: Նա երկունքի մեջ էր: Նրա որդին՝ Սեդրակը, վաղուց էր հեռացել տանից, իսկ ամուսինը երկար ժամանակ տուն չէր վերադառնում աշխատանքից: Աշնան քամին ոռնում էր դրսում: Տանը Շուշանի կողքին պառկած էին երկու փոքրիկները: Հանկարծ տուն է գալիս Սոնեն, իր հետ բերելով հաց և պանրի փշրանքներ: Երեխաները տեսնելով նրան ուրախանում են: Սոնեն մի կտոր հաց ու պանիր է տալիս նրանց, իսկ ինքը վերցնում է հացի ամենամեծ կտորը և պանրի հետ ուտում: Կուշտ ուտելուց հետո երեխաները քնում են: Այնինչ մայրը տանջվում էր երկունքի ցավերի մեջ: Ադամամութին Սոնեն մոր ոտքերի արանքը տեսնում է մի փոքրիկ մանուկ: Մայրը ձեռքերով բռնել էր մանկան կոկորդից և փորձում էր խեղդել նրան: Սոնեն հանկարծ ճչաց, չիմանալով ուրախությունից, թե սարսափած
այն
բանից
, ինչ
որ
անում
էր
մայրը
իր
նորածին
մանկան
հետ:
Комментариев нет:
Отправить комментарий