воскресенье, 21 сентября 2014 г.

Ոճաբանություն

Ոճաբանություն
Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
·         Գործառական
·         Իրադրական
·         Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
·         Առօրյա խոսակցական
·         Վարչական
·         Գիտական
·         Հրապարակախոսական
·         Գեղարվեստական
Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:
Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական, գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական ոլորտներում: Այս ոճով են գրվում օրենքները, որոշումները, հայտարարությունները, արձանագրությունները: Ոճին հատուկ են քարացած եւ գրաբարյան կապակցություններ(ի կատար ածել, բերման ենթարկել, ի գիտություն, ներքոհիշյալ, վերոհիշյալ, համաձայն որի…)
Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ են խոսքի հակիրճությունը, ճշգրիտ ձեւակերպումները, դատողական բնույթի բառերի գործածությունները:
Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի իրեն հատուկ բառապաշար:
Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս գրականության մեջ՝ չափածո եւ արձակ: Այս ոճի գրվածքներում շատ են հուզական բառերը, մակդիրները, համեմատությունները, փոխաբերությունները: Կարող է ընդգրկել մյուս բոլոր ոճերի տարրերը:
Իրադրական ոճ ը պայմանավորված է տվյալ իրադրությամբ, կախված է այն պայմաններից, թե խոսողը որտեղ է խոսում, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ վերաբերմունք ունի խոսակցի նկատմամբ: Լինում են պաշտոնական, հանդիսավոր, մտերմական-փաղաքշական, ծաղրական, հեգնական:

Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից, ճաշակից, կրթությունից, դաստիարակությունից:

среда, 17 сентября 2014 г.

Ինչու են մարդիկ խախտում օրենքը

Ինչու են մարդիկ խախտում օրենքը


Ըստ առասպելի առաջին կնոջ անունը Եվա էր: Նա Ադամի`առաջին տղամարդու հետ ապրում էր դրախտում: Նրանք ունեին ամեն բան ինչի մասին կարող էին մտածել: Միակ օրենքը այդ հրաշալի վայրում այն էր, որ նրանք չպետք է ուտեին Կենաց ծառի պտուղներից: Եվան ու Ադամը խապտեցին այդ օրենքը: Եվ այդտեղից սկսվեց ամեն բան:
Մարդիկ խախտում են օրենքը ամեն ժամանակ և յուրաքանչյեւրը ունի իր դրդապատճառը օրենքը խախտելու համար: Դրդապատճառները շատ են՝ սոցիալական իրավիճակը, շահերը, արժանապատվությունը, նախանձը:Հաճախ մարդիկ խախտում են օրենքները, որովհետև դրանք արդարացի չեն, եթե արդարացի լինեն օրենքները մարդիկ նույնպես արդարացի կլինեն: Շատերը խախտում են օրենքը առանց հետևանքների մասին մտացելու: Սպանում են մարդկանց պահի ազդեցության տակ ու վայրկյաններ անց զղջում իրենց արաքի համար: Գողանում են սոցիալական ծանր վիճակից դուրս գալու համար, մտածելով, որ ոչ-ոք այդ մասին չի իմանա, բայց երբ ամեն բան բացահայտվում է նրանցից շատերը հասկանում են, որ ավելի լավ էր սովից ու ցրտից մահանալ, քան երկար տարիներ բանտում անցկացնել:
Բայց հաճախ արդեն հանցագործների դատելու գործում առաջ է գալիս կողմնապահություն, և դա գալիս է կառավարությունից: Վատ կառավարությունների ժամանակ օրենքները օգտակար են ունևորների համար և վնասակար նրանց նրանց համար, որքեր ոչինչ չունեն: Սակայն օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, և ինչպես ասում է Ժան Ժակ Ռուսոն <<Հատկապես այն պատճառով, որ իրերի կարգը ձգտում է մշտապես խախտել մարդկանց միջև եղած հավասարությունը , օրենսդրության զորությունը պետք է մշտապես ուղղված լինի դեպի այդ հավասարության պահպանությանը >> :

вторник, 1 июля 2014 г.

Միտոզ


Միտոզ

Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունեն որոշակի կառուցվածք և կատարում են որոշակի գործառույթ: Բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ:
Մահացած բջիջները փոխարինվում են նորերով: Նոր բջիջներն առաջանում են բջիջների բաժանման՝ միտոզի ճանապարհով:
Բաժանման ճանապարհով բջջի առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումն ընկած ժամանակահատվածը բջջի կենսական ցիկլն է:
Միտոզն ավարտելուց հետո բջիջը նախապատրաստվում է հաջորդ բաժանմանը՝ ինտերֆազին:  Ինտերֆազը բջջի մեկ բաժանումից մինչև մյուսն ընկած ժամանակահատվածն է: Տարբերվում են ինտերծազի երեք շրջան՝ G1, S, G2:
G1 փուլում սինթեզվում են ՌՆԹ, ԱԵՖ, սպիտակուցներ: S փուլում ԴՆԹ-ն մոլեկուլի շղթաները հեռանում են միմյանցից, և դրանցից յուրաքանչյուրի վրա կոմպլեմենտարության սկզբունքով կազմավորվում է ԴՆԹ-ի համապատասխան շղթան, ԴՆԹ-ն կրկնապատկվում է: G2 փուլում շարունակվում է սպիտակուցների սինթեզը, կրկնապատկվում են ցենտրիոլները, կուտակվում է ԱԵՖ:
Կորիզավոր բջիջների մեծ մասը բաժանվում է միտոզով: Միտոզը բջջիջներ բաժանման անուղղակի եղանակ է: Տարբերվում են միտոզի 4 փուլ՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ:

Պրոֆազ. Քրոմոսոմները պուրվում են, կարճանոում, հաստանում: Դառնում եմ տեսանելի: ԴՆԹ-ից ինֆորմացիայի արտագրման դադարում: Քրոմոսոմների չափը, ձևը, կառուցվածքը կարելի է որոշել: Քրոմոսոմները ունեն սեղմվածքներ, որոնք կոչվում են ցենտրոմերներ: Դրանք բաժանում են ԴՆԹ-ն մի քանի մասի: Ցենտրոմերներին հետագայում կմիանան բաժանման իլիկի թելիկները: Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է ԴՆԹ-ի երկու թելիկներից՝ քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ: Ցենտրոմերները, որոնք երկուսն են իրարից հեռանում են տարբեր բևեռներ: Գոյանում է բաժանման իլիկը: Պրոֆազի վերջում կորիզաթաղանթը ճեղքվում է: Քրոմոսոմներըն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ: Դրանից հետո կորիզակները անհետանում են:
Մետաֆազ. Ավարտվում է բաժանման իլիկի ձևավորումը, քրոմոսոմները դասավորվում են իլիկի հասարակածային հարթության վրա՝ առաջացնելով մետաֆազային թիթեղ:Յուրաքանչյութ քրոմոսոմին կպչում է բաժանման իլիկի թելիկներից մեկը: Սկսվում է քրոմոսոմի քրոմատիդների հեռացումը դեպի բջջի բևեռներ:
Անաֆազ. Քրոմոսոմների շարժը դեպի բևեռներ իրականցվում է բաժանման իլիկի թելիկների կրճատման շնորհիվ: Քրոմոսմների շարժման ընթացքում օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան:

Թելոֆազ. Վերջին փուլն է: Քրոմոսոմները մոտենում են բջջի բևեռներին, ապապարուրվում են, ստանում թելիկների տեսք և միահյուսվում: Գոյանում է կորիզաթաղանթ, վերակագնվում են կորիզակները:Տեղի է ունենում ցիտեկինեզ՝ ցիտոպլազմայի բաժանում:Եվ վերջապես դուստր բջիջները անջատվելով իրարից դառնում են ինքնուրույն:

понедельник, 2 июня 2014 г.

Բակտերիաներ


Բակտերիաներ

Ընդհանուր բնութագիր
Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիաձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:
Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ:
Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասսիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ:
Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաները (օրնակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի միջավայրի թթվածնաշատ տեղեր:
Քիմիական կազմությամբ բակտերիաները նման են օրգանիզմի մյուս բջիջներին: Նրանց բջիջը պարունակում է ջուր (70–85 %), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպանյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլն:
Բակտերիաների որոշ տեսակներ՝ ինքնասունները (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները՝ տարասունները (հետերոտրոֆներ)՝ օրգանական միացություններ: Տարասուն բակտերիաները բաժանվում են սապրոֆիտների (սնվում են արտաքին միջավայրի օրգանական միացություններով) և մակաբույծների (ապրում են այլ օրգանիզմների հաշվին): Ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող ածխածնի (խաղողաշաքար և ամինաթթուներ) աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները: Ազոտսևեռող բակտերիաները յուրացնում են մթնոլորտի ազոտը և մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում: Բակտերիաները բաժանվում են 3 խմբի՝ օդակյացներ (աերոբներ), անօդակյացներ (անաերոբներ) և պայմանական (ֆակուլտատիվ) անօդակյացներ: Որոշ բակտերիաներ (լուսասինթեզող) բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները (քեմոսինթեզող)՝ քիմիական ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական միացությունների (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր և այլն) փոխարկումների էներգիան:
Օգտակար բակտերիաներ
Հայտնաբերվել է, որ կենդանիների լորձաթաղանթները պարունակում են սիմբիոտիկ բակտերիոֆագեր: Դրանք ունակ են օրգանիզմը պաշտպանել պաթոգեն բակտերիաներից:
Հետազոտության համար առիթ էր եղել գիտնականների  լորձաթաղանթի ներքին և արտաքին հատվածներում բակտերիոֆագերի անսովոր համակեցության հայտնաբերումը: Հայտնաբերվել է, որ թքի մեջ նկատվում է բակտերիոֆագերի ավելի շատ  համակենտրոնացում, քան բերանի լորձաթաղանթում: Լորձաթաղանթում  բակտերիոֆագերը հատուկ սպիտակուցների օգնությամբ համակցվում են մուկոպոլիսախարիդների շաքարային նստվածքների հետՄարդու օրգանիզմն ունակ է կարգավորել պաշտպանիչ հատկություն ունեցող բակտերիաների հարաբերակցությունը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները վերջերս հայտնաբերել են նոր տեսակի բակտերիա, որը կարող է երկարացնել մարդու կյանքի տևողությունը:
Bacillius F բակտերիայի էվոլյուցիոն զարգացումը տևել է 3 միլիոն տարի: Այն հայտնաբերվել է Ռուսաստանի հյուսիսային շրջանում` Յակուտիայում, իսկ այս տարածքը համարվում է աշխարհի ամենացուրտ բնակավայրը:
Մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են այս բակտերիայի ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա: Ուսումնասիրություններն արվել են մկների վրա:
Արդյունքում պարզ է դարձել, որ բակտերիայի ազդեցությամբ կենդանիների մոտ մոտավորապես 20-30 տոկոսով լավացել է  օրգանիզմի նյութափոխանակությունը և նվազել է ծերունական կուրության հավանականությունը:



Բակտերիաների հիվանդածնությունը
Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն: Հայտնի բակտերիաների միայն փոքրաթիվ մասն է ախտածին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բակտերիան ներխուժի (ինվազիա) օրգանիզմի հյուսվածքների մեջ և թունավոր նյութեր (տոքսիններ) արտադրի: Սննդամիջավայրում կամ օրգանիզմում ակտիվ աճման շրջանում մի շարք բակտերիաներ (բոտուլիզմի, գազային փտախտի, դիզենտերիայի հարուցիչները) արտադրում են արտաթույներ (էկզոտոքսիններ): Դրանք մեծ մոլեկուլային զանգվածով խիստ թունավոր սպիտակուցներ են: Շատ արտաթույներ կարող են ախտահարել որոշակի օրգաններ կամ հյուսվածքներ: Մի շարք բակտերիաների (սալմոնելներ, աղիքային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն) թունավոր ազդեցությունը պայմանավորված է նրանց արտադրած ներթույներով, որոնք ավելի պակաս թունավոր են և ընտրողական ներգործություն չունեն: Որոշ բակտերիաների ախտածնության գործոնը պատիճն է և կտրուկ նվազում է ֆերմենտներով կամ այլ միացություններով նրա քայքայման, ինչպես նաև համապատասխան մուտացիաների ենթարկվելու դեպքում: Առանձին բակտերիաների (օրինակ՝ թարախածին ստրեպտոկոկի ախտածնությունը պայմանավորված է հիալուրոնիդազ ֆերմենտով. այն լուծում է շարակցական հյուսվածքի հիմնական նյութը՝ հիալուրոնաթթուն: Ախտածին ստաֆիլոկոկերը սինթեզում են կոագուլազ ֆերմենտ, որն ունի թրոմբինի նման ազդեցություն:

Բակտերիաների գենետիկան
Բակտերիաների գենետիկական ինֆորմացիան գրանցված է ԴՆԹ-ի նուկլեոտիդների առանձնահատուկ հաջորդականության տեսքով: Բակտերիաների մեծամասնությունն ունի ԴՆԹ-ի 1 մոլեկուլ, որը պարունակում է 1–3 հզ. գեն: Քանի որ գեները հսկում են կենսաբանորեն անհրաժեշտ միացությունների սինթեզը, ապա առանձին մուտացիաներ բակտերիաների համար կարող են մահացու լինել: Միաժամանակ մուտացիաների շնորհիվ ստացվել են բակտերիաներ, որոնք հիվանդություն չեն առաջացնում, բայց կարող են ստեղծել իմունիտետ նրա նկատմամբ: Այդպիսի թուլացրած բակտերիաները կիրառվում են որպես կենդանի վակցինա՝ տուբերկուլոզի, սիբիրյան խոցի և այլ հիվանդությունների կանխարգելման համար: Կարևոր նշանակություն ունի նաև հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության մեխանիզմների բացահայտումը: Այդ նպատակով հիվանդի օրգանիզմից անջատում են բակտերիաներ և որոշում նրանց զգայունությունը հակաբիոտիկի նկատմամբ:

Բակտերիաների առանձին բաղադրիչների ֆունկցիաների և կառուցվածքի ուսումնասիրությամբ բացահայտվել է գեների տեղափոխման երևույթը, ինչի շնորհիվ ներկայումս միկրոօրգանիզմներն օգտագործվում են ժողտնտեսության համար արժեքավոր նյութեր (ֆերմենտներ, հակաբիոտիկներ, վիտամիններ, հորմոններ, կաթնաթթվային մթերքներ, պանիրներ, քացախ, գինի և այլն) արտադրելու համար: