Ներածություն
Աշխատանքի նպատակն է
առավել մոտիկից ծանոթանալ հայ Արշակունյաց
թագավորության հաստատմանը, վերելքին ու պետական կարգին: Աշխատանքում ներկայացվում է տվյալ
ժամանակահատվածում կառավարության գլուխ բարձրացածների, նրանց
կատարած բարեփոխումների,վարած քաղաքականության մասին:Աշխատանքը գրելիս ունեցած
դժվարություններից կառանձնացնեի գրականության ու աղբյուրների
խնդիրը:
Հիմնական մաս
Մ.թ. I դարում Հայաստանում
երկու շատ կարևոր իրադարձություններ կատարվեցին: Ամրացավ հայ Արշակունի (66-428թվ.)
թագավորական տունը, որը Հայաստանում տիրեց մոտ 400 տարի, ամբողջ Մեծ Հայքում՝ մոտ
350 տարի: Ապա I դարում քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան, հիմնադրվեց հայոց
եկեղեցին, որը Արշակունիների թագավորության անկումից հետո հայոց մշակույթի և հասարակական
կյանքի կենտրոն եղավ շատ հարյուրամյակներ:
I դարի սկզբին՝ Արտաշեսյան թագավորության(մ.թ.ա.
189- մ.թ 1թվ.) անկումից հետո մոտ 50 տարի
Հայաստանում խառը ժամանակներ էին. հայոց գահի վրա արագ միմիանց էին փոխարինում այլազգի
թագավորներ: Արտաշեսյանները խնամիական կապեր ունեին մոտակա երկրների՝ Պարթևաստանի,
Պոնտոսի, Հրեաստանի, Ատրպատականի թագավորական տների հետ: Երբ հայոց գահը մնաց թափուր,
այդ բոլոր թագավորական տները ձգտում էին իրենցից նշանակել հայոց թագավոր:
Երկու մեծ աշխարհակալությունների՝
Հռոմի և Պարթևաստանի միջև ընկած Հայաստանը՝ Մեծ Հայքի թագավորությունը, իր տարածքային
ընդարձակությամբ և քաղաքական կշռով Հին աշխարհի III մետությունն էր: Այդ մասին Պոմպեոս
Տրոգոսը գրել է. « Չի կարելի լռությամբ անցնել այդպիսի մեծ թագավորության կողքով, ինչպիսին
է Հայաստանը, քանի որ նրա սահմանները, Պարթևաստանից հետո, իրենց ընդարձակությամբ գերազանցում
են բոլոր մյուս թագավորությունների սահմանները»: Սակայն Մեծ Հայքը որ միայն նրանով
էր աչքի ընկնում, որ Հին աշխարհի III մեծ պոտությունն էր, այլև տարբերվում էր Հռոմից
ու Պարթևաստանից մի էական գծով. Այն իրենից ներկայացնում էր մի միաձույլ էթնիկական
թագավորություն՝ բնակեցված մեծ ժողովրդով, և ինչպես Տրաբոնն էր վկայում, այդ միալեզու
հայ ժողովուրդն էր:
Այս հանգամանքները
նշանակալից պատմական գործոն էին հանդիսանում և Մեծ Հայքին հնարավորություն էին տալիս
տոկալու և գոյատևելու երկու մրցակից աշխարհակալությունների միջև և անգամ հարկադրելու,
որ նրանք իրնեց արտաքին քաղաքականությունը վարելիս հաշվի նստեին հայոց պետության հետ:
Արտաշեսյան թագավորության
վերջին շառավիղ Տիգրան IV –ի (մ.թ.ա. 9- մ.թ. 1թվ.) մահից հետո նրա քույրը՝ Էրատոն,
որ գահակից թագուհի էր, հրաժարվեց գահից: Հռոմի
Կայոս զորավարը՝ Օգոստոս կայսեր թոռը, իր լեգեոններվ մ.թ. I թ. մտավ Հայք և հայոց թագավոր
հռչակեց Ատրպատականի Արիոբարզան(2-4 թվ.) թագավորին: Այդպիսով Հայաստանը կցվում էր
Ատրպատականին Հռոմի գերիշխանության տակ: Հայ իշխանները ապստամբեցին Հռոմի դրածոյի դեմ:
Արիոբարզանի մահից հետո Օգոստոս Կայսրը Մեծ Հայքի ու Ատրպատականի թագավոր նշանակեց
նրա որդուն՝ Արտավազդ IV-ին ( 4-6թվ.): Հայ իշխանները սրան ևս չուզեցին ճանաչել և սպանեցին:
Տեսնելով հայերի համառ դիմադրությունը Ատրպատականի արքայական տան թեքնածուների նկատմամբ՝
Օգոստոս կայսրը դիմես Հրեաստանի արքայական տան ներկայացուցիչներին: Օգոստոս կայսրը
Մեծ Հայքի թագավոր նշանակեց Հրեաստանի թագավոր Հերովդես I-ի (մ.թ.ա 70- մ.թ. 4թվ.)
թոռ Տիգրան V-ին (մ.թ. 6): Բայց նա էլ գահընկեց արվեց, և նրա փոխարեն հայ ավագանին
հայկական գահին բազմեցրեց Էրատո թագուհուն(6-11 թվ.): Հ. Մանանդյանը երկրում տիրող
քաղաքական իրադրությունը այսպես է բնութագրում. « Արտաշեսյան Մեծ Հայաստանը ո՛չ ընկճվել
էր, ո՛չ խոնարհվել, այլ հերոսաբար ու գրեթե
անընդհատ պայքար էր մղել իր ազատության ու անկածության համար»:
Այսպես, հայերը ոչ
մի կերպ չէին համակերպվում Հռոմեական տիրապետությանը և չէին հանդուրժում Հռոմի դրախոներին:
Այս բախտին արժանացավ նաև Հռոմի մի այլ դրածո Վոնոնը (11-16թվ.): Երբ Հայաստանում սկսեցին լուրեր տարածվել
այն մասին, որ Հռոմը մեծ անհաջողություններ ունի իր հեռավոր ծայրամասերում՝ Գերմանիայում
ու Պանոնիայում, հայ ժողովրդի տիրող վերնախավի խորհրդակցական մարմինը՝ աշխարհաժողովը,օգտվելով
ստեղցվաց իրավիճակից ու Պարթևաստանի թագավոր Արտավան III աջակցությունից, ապօրինի է
համարում Վոնոնի թագավորությունը և գահընկեց անում նրան:
Ստեղծված իրադրությունը
ոտնահարում էր Հռոմի քաղաքական հեղինակությունը և անհրաժեշտ էր վերականգնել այն:
17 թվ. Տիբերիոս կայսրը(14-37 թվ.) մեծ լիազորություններով արևելք ուղարկեց իր եղբորը՝
Գերմանիկոսին, որը Արտաշատում Մեծ Հայքի թագավոր հռչակեց Պոնտացի Զենոննին, ով թագավորության
ընթացքում ընդունեց Արտաշես անունը: Զենոն- Արտաշեսի թագավորության ընթացքում(18-34
թվ.) Հայաստանն ապրեց խաղաղության ու ներքին անդորրության շրջան:
34 թվ. , երբ մահացավ
Զենոն- Արտաշեսը, խաղաղ իրադրությունը Հայաստանում նորից խախտվեց: Պարթևական արքա Արտավան
III-ը(12-38 թվ.) որոշեց օգտվել հարմար առիթից
և իրականացնել իր վաղեմի ծրագիրը՝ վերականգնել Աքեմենյան Պարսկաստանի սահմանները:
Նա Մեծ Հայք ուղարկեց
իր ավագ որդուն թագաժառանգ Արշակին(34-35 թվ.), որի անունը ըստ Խորենացու Սանատրուկ
էր: Սրան հայ ավագանին թագավոր հռչակեց: Փաստորեն
այս ժամանակ է Հայաստանում սկիզբ առնում Արշակունիների տիրապետությունը, թեև դեռևս
այդ թագավորական տունը հայոց գահին հաստատապես չէր տիրացել, ժառանգական չէր դարձել:
Այս թագավորին հայ իշխանները ընդունում և պաշտպանում էին, քանի որ անկախ քաղաքականություն
էր վարում: Բայց Հռոմը դեմ էր նրան և ուզում էր հայոց գահին նորիվ նստեցնել իրեն հնազանդ
մեկին: Այսպիսով, Հայաստանը, գտնվելով ռազմական գործողությունների մերձեփրատյան թևում
, հավասարազոր ռազմաստրատեգիական նշանակություն ուներ թե՛ Հռոմի և թե՛ Պարթևաստանի
համար: Հայաստանի անցումը ախոյաններից մեկի կողմը մեծ սպառնալիք էր ստեղցում մյուսի
համար. երկու պետությունների համար կարևորը ոչ թե Հայաստանի զավթումր էր, այլ այն,
որ հակառակորդ պետությանը թույլ չտրվեր հասնել դրան: Տիբերիոսը արևելք ուղարկեց Լուկիոս
Վիտելլիոսի, որին հաջողվեց հռոմեական ոսկու օգնությամբ պառակտում մտցնել հայերի ու
պարթևների միջև: Միևնույն ժամանակ վրաց Միհրդատ թագավորը հրաման ստացավ ներխուժել Հայաստան:
Միհրդատին հաջողվեց կաշառել պալատականներին և թունավորել Արշակին(35 թվ.): Վրաց թագավորները
նույնպես ուզւոմ էին տիրանալ հայոց գահին, քանի որ իրենց համարում էին Արշակունի: Վրաց
Փարսման զորավարը ալանական և Աղվանքի վարձու զորքերով մտավ Հայաստան և հռոմեական լեգեոնների
օժանդակությամբ հաղթանակ տարավ հայ- պարթևական զորքերի նկատմամբ: 37 թվ. Հռոմը և Պարթևաստանը
դաշինքն կնքեցին: Հայաստանի թագավոր հռչակվեց Միհրդատը: Տիբերիոսին հաջորդեց Կայոս
Գերմանիկոսը, որի մականունն էր Կալիգուլա (37-41 թվ.): Նա Միհրդատին կանչեց Հռոմ և
աքսորեց: Շուրջ 6 տարի մեծ Հայքի տիրակալ եղավ Գիսակ Դիմաքսյանը: Սակայն Հռոմի նոր
կայսրը՝ Կլավդիոսը(41-51թվ.), 43 թվ. կալանքից ազատելով Միհրդատին, օգնական հռոմեական
զորքերով ուղարկեց Հայաստան: Գիսակ իշխանը հսկայական զորքով դիմադրում էր հռոմեացիներին,
բայց պարտվեց ներքին երկպառակության պատճառով, և Միհրդատը կրկին դարձավ թագավոր: Նրա
եղբայրը և աները(Միհրդատն ամուսնացած էր եղբոր աղջկա հետ)՝ վրաց թագավոր Փարսմանը իր
որդուն՝ Հռադամիզդին, մեծ զորքով ուղարկեց Հայաստան: Հռադամիզդը Գառնի ամրոցում իր
հորեղբորը՝ Միհրդատին և քրոջը, խողդեց ծանր գորգերի տակ, որովհետև երդվել էր, թե բռնություն
չի գործադրի ո՛չ թրով, ո՛չ թույնով: 51 թվ. Արտաշատում հայոց գահին բարձրացավ Հռադամիսը:
Հռոմեական դրածո թագավորների օրոք Հայաստանի իրական ղեկավարը Հռոմն էր, որը Մեծ Հայքում
նշանակում էր երկու պաշտոնյա՝ կուսակալ(պրեֆեկտ) և ոստիկանապետ(ցենտուրիոն), որոնց
էլ ենթարկվում էր դրածո թագավորը:
Արտավան III-ի մահից
հետո(38 թվ.) սկսված գահակալական կռիվները պարթևների մոտ վերջանում են՝ 51 թվ. Վաղարշ
I Արշակունու(51-75թվ.) գահ բարձրանալով: Սա հզոր թագավոր էր, եռանդուն զինվորական
ու պետական գործիչ, որի օրոք Պարթևաստանը կրկին հասավ իր հզորության գագաթնակետին:
Պարթևները մինչ այդ էլ իրենց երկիրը ազատում էին հելլենիստական մշակույթից, հունարենի
փոխարեն փորձում էին բանավոր և գրավոր գործածել իրենց լեզուն՝ պահլավերենը(կամ պարթևերեն,
որը համարվում է միջին պարսկերեն): Վաղարշ I-ը ձգտում էր իր եղբորը՝ Տրդատ Արշակունուն,
կարգել հայոց թագավոր, որին կողմ էին նաև հայոց իշխանները:
Հայաստանի խառը ժամանակներն
անցնում էին, թեև դրանց հետևանքը ծանր եղավ հայոց ժողովրդի համար: Անընդհատ պատերազմները,
գահակալների փոփոխումները հոգնեցրել էին բոլորին: Միևնույն ժամանակ Հայաստանում հռոմեացիների
վարած քաղաքականության հետևանքով ծայրահեղ դժգոհություն էր տիրում նրանց դեմ: Հենց
այս հանգամանքը օգտագործեց Վաղարշ I-ը: Նա հայտարարեց, որ Հայաստանը անկախ պետություն
է Արշակաունիների տան իշխանության ներքո և իր եղբայր Տրդատ Արշակունուն հռչակեց հայոց
թագավոր: 52 թվ. Տրդատը հայ-պարթևական զորքով մտավ Հայաստան: Հայ ժողովուրդը մեծ ցնխությամբ
ընդունեց նրան՝ համարելով իրենց հին թագավորության(Արտաշեսյան) օրինական ժառանգ: Երկրի
գլխավոր քաղաքները՝ Արտաշատն ու Տիգրանակերտը, հոժարակամ հանձնվեցին նրան: Հռադամիզդը
մազապուրծ փախավ Վրաստան: Բայց 53 թվ. մեծ զորքով վերադարձավ Հայք և կրկին գահ բարձրացավ:
Տրդատն իր զորքով նահանջեց: Հայ իշխանները ապստամբեցին Հռադամիզդի դեմ, և նա, նորից
փախնելով Վրաստան, այս անգամ էլ փորձեց տիրանալ հոր՝ Փարսմանի գահին: Շուտով սպանվեց
հոր ձեռքով, և այդպիսով ասպարեզից դուրս եկավ հայոց գահի այդ համառ հավակնորդը՝ Հռոմի
կամակատարը:
54 թվ. Տրդատը կրկին
Հայաստանում էր և շարունակում էր գահակալել, իսկ Հռոմը ոչ մի կերպ չէր համակերպվում
այն մտքի հետ, որ Հայքում թագավորում է Մեծ Հայքի անկախությանը նախանձախնդիր մի թագավոր:
Աղվանքում էլ թագավոր էր հռչակվել Վաղարշ թագավորի մյուս եղբայրը՝ Բակուր Արշակունին,
և այդպես ստեղծվել ՝ր հայ-պարթևա-աղվանական դաշնակցություն Հռոմի դեմ:
54 թվ. Հռոմի կայսր
դարձավ Ներոնը (54-68 թվ.), որը նպատակ դրեց խորտակել այդ դաշնակցությունը: Ներոնը
զորավար Դոմիտիոս Կորբուլոնի գլխավորությամբ զորք ուղարկեց Հայաստան: 57 թվ. Կորբուլոնի
լեգեոնները մտան Հայք: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Կորբուլոնին հայտնի էր այն
աննպաստ վիճակը, որում գտնվում էին Տրդատը և Վաղարշը: Նա գիտեչ, որ Վաղարշը զբաղված
էր Վրկանաց աշխարհում ծագած ապստամբության ճնշմամբ և չէր կարող օգնել Տրդատին: Հայաստանի
լեռներում հայերը փոքր զորախմբերով հարձակվում էին հռոմեացիների վրա: Սա հայոց զորքի
պատերազմելու հին եղանակն էր, որը նրանք կիրառել էին Արարատի թագավորության օրերում,
Տիգրան Մեծի և այլ ժամանակներում: Սակայն ուժերը շատ էին անհավասար: Արտաշատի մատույցներում
Տրդատը պարտվում է և շտապում հեռանալ Հայաստանից՝ պատսպարվելով Ատրպատականում: Տրդատի
հռանալուց հետո Արտաշատի դռները բացվում են, և քաղաքը հանձնվում է թշնամուն, որն էլ
կործանում է Հայաստանի բարգավաճ մայրաքաղաքը(58 թվ.): 59 թվ. ծանր մարտերից հետո Կորբուլոնը
գրավեց նաև երկրորդ մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, և Մեծ Հայքի թագավոր ձեռնադրեց Հռոմի
մի այլ կամակատարի՝ Տիգրան VI-ին(60-61 թվ.), ով Հրեաստանի Հերովդես թագավորի ծոռն
էր, Արտաշեսյաններին հեռավոր ազգական: Թիկունքն ապահովելով հնարավոր բարդություններից՝
Վաղարշ I-ը իր ռազմական ուժերը տեղափոխեց Մծբին քաղաք, որը այդ ժամանակ Տրդատի ժամանակավոր
նստավայրն էր: Վաղարշը Մծբինում տոնահանդես կազմակերպեց և թագադրեց Տրդատին, իսկ Կորբուլոնը
գերադասեց հաշտություն կնքել: Ներոնը նոր զորք ուղարկեց Հայաստան Կեսենիոս Պետոսի գլխավորությամբ:
62 թվ. Արածանի գետի մոտ գտնվող Հռանդեայում կնքվում է խայտառակ հաշտություն, որի համաձայն
Պետոսը իր ամբողջ բանակով կամովին հանձնվում է պարթևներին: Սրանից հետո Հռոմը ստիպված
էր հաշվի նստել հայ-պարթևական միության հետ և հրաժարվել Հայաստանը հռոմեական նահանգ
դարձնելու ծրագրերից: Կնքվեց հայ-հռոմեական պայմանագիր: Ներոնը համաձայնեց Տրդատին
ճանաչել Մեծ Հայքի թագավոր, բայց այն պայմանով, որ Տրդատը գնա Հռոմ և իր՝ Ներոնի ձեռքից
թագ ստանա:
65 թվ. Տրդատը մեկնեց
Հռոմ: Նրա հետ էին կինը, զավակները, եղբոր որդիները, 3000 հայ և պարթև իշխաններից ու
զինվորներից բաղկացած շքախումբ: Գնում էին միայն ցամաքային ճանապարհով, քանի որ Տրդատը,
որպես զրադաշտական և գլծավոր քրմպետ, չէր կարող «պղծել» ջուրը: Ինն ամսվա ճանապարհորդության
ընթացքում հասան Իտալիա: Ներոնը հայոց պատվիրակությանը մեծ ծքեղությամբ ընդունեց: Կազմակերպվեցին
գլադիատորական խաղեր, նետաձգության մրցումներ, որի ընթացքում Տրդատը մի նետով երկու
ցուլ է սպանում: Անշուշտ, այս դեպքն է, որ
վերագրվել է առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ III Արշակունուն(287-332 թվ.):
Դիոն Կասիոսի վկայությամբ
Հռոմի Ֆորում կոչված հրապարակում Ներոնը մեծ հանդիսությամբ Տրդատի գլխին է դնում թագը,
ապա այդ առիթով Պոմպեյ քաղաքի թատրոնում ներկայացում է տրվում: Թատրոնը զարդարված էր
ոսկով, ծիրանագույն դիպակներով, որի համար հռոմեացիները այդ օրն անվանում են «ոսկե
օր»: Այդպես, Տրդատը հռչակվեց «Մեծ թագավոր Հայոց մեծաց» (66-88 թվ.): Ներոնը Տրդատին
տարամադրեց նաև շատ մեծ գումար (մոտ 50 միլիոն դենար) և կառուցող վարպետներ՝ քանդված
Արտաշատը վերականգնելու և ուրիշ նոր կառուցումներ անելու համար:
66 թվ. Տրդատն արդեն
Հայաստանում էր: Տրդատ I- ը շինարար թագավոր էր: Նա վերականգնեց Կորբուլոնի կողմից
ավերված Արտաշատը, որն ավելի շքեղ և գեղեցիկ էր նախքան ավերվելը: Տրդատի կառուցումներից
է նաև Գառնիի ամրոցը՝ 77 թվ. կառուցված հեթանոսական տաճարը: Թվում էր, թե այսուհետև
Հայաստանում պիտի ավելի ուժեղանային իրանական պետականությունն ու մշակույթը, բայց այդպես
չընթացավ Արշակունյաց Հայաստանի հետագա պատմությունը: Հակադրվելով Հռոմին՝ Հայաստանը
միևնույն ժամանակ չհետևեց պարթևական ուղղությանը՝ հելլենիստական մշակույթի մերժում
և զրադաշտականության ձևավորում իբրև պետական կրոն: Մեծ Հայքում զրադաշտականությունը
հող չգտավ, և Հայաստանը մնաց իբրև հելլենիստական մշակույթի կենտրոններից մեկը:
Տրդատ I Արշակունու
թագավորության ընթացքը Հայասանի համար խաղաղության ու բարօրության ժամանակաշրջան էր:
Նրա օրոք Հայաստանը իրական անկախություն ուներ. Արևելքից հայերը սերտ բարեկամություն
էին պահպանում պարթևների հետ, արևմուտքում լավ հարաբերություններ ունեին Հռոմի հետ:
Թագավոր հայոց գահին բարձրանում էր պարթևների համաձայնությամբ, իսկ Հռոմը ձևականորեն
հաստատում էր գահ բարձրացող թագաժառանգին, որը համարվում էր «հռոմեական կայսեր և ժողովրդի
դաշնակից և բարեկամ»: Այսպիսով Արտաշեսյաններին փոխարինեցին պարթև Արշակունի տոհմի
ներկայացուցիչները, որոնք, սակայն, շուտով բռնեցին հայացման ուղին: Հայքում թագավորող
Արշակունիները Տրդատ I-ից սկսած, ձգտում էին ստեղծել այդ դինաստիայի հայկական ճյուղը,
որը հաջողվում է միայն II-III դարերի սահամանագծին: Տրդատ I Արշակունին մահացել է
88 թվ.:
Այդ ժամանակաշրջանում
ՊԱրթևաստանը սկսել էր թուլանալ: Դա երկու գլխավոր պատճառ ուներ: Առաջինն այն էր, որ
Հյուսիսային Կովկասից Պարթևաստանի վրա անընդհատ հարձակվում էին ալանաց ցեղերը: Մյուս
պատճառն էլ այն էր, որ Պարթևական կայսչության արևելքում գոյացել էր քուշանական տերությունը,
որի օգնությամբ Պարթաստանից անջատվեց նրա հյուսիսում գտնվող Վրկանաց աշխարհը:
Պարթևները և հայերը(որոնք
նոըյնպես ենթարկվում էին հարձակումների ալաններից) խնդրեցին Հռոմին պաշտպանելու Կովկասի
լեռնային ուղիները լեռնականների հարձակումներից: Հռոմի «օգնությունն» այն էր, որ Դոմիտիանոս
կայսրը(81-96 թվ.) հռոմեական զորամասերը հասցրեց մինչև Կասպից ծովի ափերը՝ իր ձեռքը
գցելով Կովկասի հաղորդակցության ուղիները:
Տրդատ I-ի մահից հետո
հայոց գահին է բարձրանում Սանատրուկ II-ը (88-110 թվ.): Հռոմեական պատմիչ Արիանոսը
վկայել է. «Հայոց թագավոր Սանատրուկը միջահասակ էր, բայց մեծ գործերի սեր ուներ, մանավանդ
՝ ռազմական գործերի: Նա արդարության հավատարիմ պահապան էր, կենցաղով զուսպ, չափավոր
ու ողջախոհ»: Սանատրուկ II-ը 91 թվ. նվաճեց Օսրոյենե երկիրը՝ Եդեսիա գեղեցիկ քաղաքքվ,
ու այն միացրեց Մեծ Հայքին: Նա Արածանի գետի ափին կառուցեց նոր քաղաք՝ Մծուրք անունով,
ուր փոխադրեց իր արքունիքը:
Սանատրուկից հետո
Տրայանոսի(98-117 թվ.) համաձայնությամբ թագավորել է պարթևական Բակուր II թագավորի
(78-110 թվ.) որդի Աշխադարը (110-113 թվ.): 113 թվ., առանց Տրայանոսի կարծիքը հաշվի
առնելու, գահընկեց է արվում աշխադարը և թագավոր է հռչակվում նրա եղբայրը՝ Պարթամասիրը:
Տրայանոսը այդ հանգամանքով պատերազմ է հայտարարում հայերին և պարթևներին, որպեսզի չեղյալ
հայտարարի Հռանդեային պայմանագիրը և Հայաստանը հռչակի հռոմեական նահանգ: Այսպիսով,
գրեթե 50 տարի տևած խաղաղությունը կրկին խախտվում է: 114 թվ. գարնանը Տրայանոսը սկսում
է իր արշավանքը՝ Ասորիքից շարժվելով Հայաստան: Նա գրավում է Միջագետքը, Տիզբոն քաղաքը,
Սելևկիան, Եդեսիան, հասնում մինչև Պարսից ծոց: Նա՝ որպես Մակեդոնացու կայսրության հետևորդ,
ծրագրոմ էր արշավանքը շարունակել մինչև Հնդկաստան:
115 թվ. Հայաստանը
հռչակվում է հռոմեական նահանգ: Ժողովուրդն ու ազնվականությունը դժգոհում էին հռոմեացիների՝
իրենց համար խորթ ու անտանելի տիրապետությունից: Մի շարք վայրերում ապստամբություններ
սկսվեցին: Հայաստանում հռոմեացիների դեմ պայքարը
ղեկավարում էր Սանատրուկ թագավորի որդին՝ Վաղարշ Արշակունին: Ապստամբական շարժումը
անընդհատ ծավալվում էր, որին հռոմեական լեգեոնները դժվարանում էին դիմակայել: 117 թվ.
Տրայանոսը Հռոմ վերադառնալիս Կիլիկիայում մահացավ: Նրա հաջորդները՝ Հադրիանոսը(117-138
թվ.) և Անտոնիոս Պիոսը(138-161 թվ.) Հրաժարվեցին Տրայանոսի բոլոր նվաճումներից՝ հարձակողական
քաղաքականությունից անցնելով պաշտպանականի: Արևելում վերականգնվեց նախկին վիճակը: Հռոմեական
բանակները հեռանում էին նվաճված տարածքներից: Կողմերը պատրաստվում էին պահպանել 62
թվ. Հռանդեայի դաշնագրի պայմանները: Հռոմի
կայսեր համաձայնությամբ հայոց գահին բազմում է Սանատրոկ II-ի որդի Վաղարշ I-ը(117-140
թվ.):
Նա ընդունելի էր Հռոմի
համար, քանի որ բուն պարթևական Արշակունիներից չէր, այլ այդ դինաստաիայի նոր ձևավորվող
հայկական ճյուղից, որը, վաղ թե ուշ, ինքնուրույնության ձգտելով, հակադրվելու էր պարթևներին:
Վաղարշ I-ը ջանում
էր ծաղկեցնել երկիրը: Այդ նպատակով նա հնարավորություններ ստեղծեց Հայաստանում առևտրի
զարգացման համար: Նա նախկին Վարդգեսավան առևտրաշատ ավանի տեղում հիմնադրեց նոր քաղաք,
որը սկզբում հենց այդպես էլ կոչվում էր՝ Նոր քաղաք, բայց հետո թագաորի անունով կեչվեց
Վաղարշապատ: Այս քաղաքը դարձավ հայոց նոր մայրաքաղաք, թևեև Արտաշատն էլ մայրաքաղաքի
իր իրավունքները երկար ժամանակ պահպանում էր :
Հռոմի թուլացումն
արևելքում ընդհանուր առմամբ դրական երևույթ էր, բայց և ուներ իր բացասական կողմը: Դրա
մի արտահայտումն այն էր, որ լեռնական ալանները նորից սկսեցին ասպատակել Աղվանքը, Հայաստանը,
Ատրպատականը: Վաղարշ I-ը մասամբ կանգնեցրեց նրանց հարձակումները՝ նվերներ տալով առաջնորդներին:
Հռոմում տեսնելով,
որ Հայաստանը կրկին հզորանում է, Վաղարշ I-ն էլ անկախ քաղաքականություն ՝վարում, որոշում
են ազատվել նրանից: 138 թվ. Հռոմի կայսր դարձած Անտոնիոս Պիոսը 144 թվ. գահընկեց է
անում նրան, թագավոր նշանակում Սոհեմոսին, որը Ասորիքի Էմեսա քաղաքի թագավորն էր և
լինելով Արևմտյան տոհմի շառավիղ՝ համարվում ՝ր հայկական գահի արժանի թեկնածու: Նա հայքում
իշխեց մինչև 180-ական թվականի կեսերը:
Առանց պարթևների համաձայնության
Հայաստանում իր ուզած մարդուն թագավոր կարգելով՝ Հռոմը խախտեց Հռանդեայի պայմանագիրը,
որը չհանդուրժեց Պարթևաստանը: Նրա թագավոր Վաղարշ III-ը(148-191 թվ.), որ կոչվում էր
Պերոզ(հաղթող), սկսեց հզորացնել իր երկիրը և պատրաստվել Հռոմի դեմ պատերազմի: Այդ ժամանակ
Հռոմում գահ էր բարձրացել Մարկոս Ավրելիոսը(161-180 թվ.), որը մեղմ քաղաքականություն
էր վարում: Հավանաբար դա էր պատճառը, որ նրա գահակալման առաջին իսկ տարում պարթևական
զորքերը մտան Հայաստան, Սոհեմոսը փախավ Հռոմ, իսկ Հայաստանի գահին տիրացավ Արշակունի
Բակուրը(161-163 թվ.): 163 թվ. հռոմեական լեգեոնները կրկին մտան Հայաստան, գրավեցին
Արտաշատն ու Վաղարշապատը և Սոհեմոսին նորից հռչակեցին թագավոր:
Հայ իշխանները հոգնած
հռոմեական դրածոյից և Հռոմի գերիշխանությունից կրկին ապստամբություն են բարձրացնում,
որը ղեկավարում էր Տրդատ անունովհայոց մի նախարար: Ապստամբությունը ճնշվում է, Տրդատն
աքսորվում է հեռավոր Բրիտանիա, բայց այն իզուր չի անցնում: Մեծ Հայքը կրկին դառնում
է անկախ պետություն:
Վաղարշապատում
185 թվ. գահ է բարձրանում Վաղարշ II-ը Արշակունին(185-198 թվ.): Նա Վաղարշ I-ի սերնդից
էր, նրա թոռը կամ եղբորորդին: Այս գահակալությունը հայոց պատմության մեջ կարևոր էր
նրանով, որ հայ Արշակունիների գահը դարձավ խստորեն ժառանգական. հորը փոխարինում էր
որդին, և այդպես պահպանվեց մինչև 428 թվ.:
Այս թագավորը հասավ
նրան, որ Մեծ Հայքը պահպանելու էր մշտական հեծելազորը, որի գերագույն հրամանատարը պիտի
լիներ հայոց սպարապետը: Հեծելազորի պահպանման համար Հռոմը պիտի վճարեր որոշ դրամական
նպաստ: Այս ժամանակաշրջանում նույնպես շարունակվում էին ալանների արշավանքները, որոնց
դեմ ելած Վաղարշ II-ը 198 թվ մարտի դաշտում սպանվեց: Խորենացին, բնութագրելով Վաղարշին,
նշում է. «Ուրիշները լոկ ապրել են, բայց ես ասում եմ, որ սա մահից հետո էլ ապրում է
իր բարի անունով»:
Վաղարշ II-ին հաջորդում
է նրա որդին՝ Խոսրով I-ը(198-216 թվ.): Իր թագավորությունը նշանավորվեց նրանով, որ
անցավ Կովկասյան լեները՝ առնելու հոր մահվան վրեժը: Հաղթանակով վերադառնալով՝ նա մի
արձան է կանգնեցնում հունարեն գրով, որպեսզի հայտնի, թե ինքը հնաձանդվում է հռոմեացիներին:
211 թվ. Հռոմում գահ
է բարձրանում Կարակուլլա կայսրը(211-217 թվ.), որն իրեն երևակայում էր մի նոր Ալեքսանդր
Մակեդոնացի և տարված էր Առաջավոր Ասիան նվաճելու երազանքով: Նա մտադրվել էր գրավել
Հայաստանի և Օսրոյենեյի թագավորությունները՝ դրանք դարձնելով հռոմեական նահանգ:
215 թվ. նա գրավում
է Ասորիքը, գերի է վերցնում Օսրոյենեյի Աբգար թագավորին, իսկ նրա երկիրը հռչակում հռոմեական
տարածք: Այնուհետև Կարակուլլան սիրալիր նամակ է ուղարկում Խոսրով I թագավորին՝ նրան
հրավիրելով Հռոմ: Խոսրովը ներկայանում է կայսերը բև բանտարկվում: Հայ ժողովուրդը ապստամբություն
է բարձրացնում, երկրի սահմաններից դուրս շպրտում հռոմեացիներին, իսկ հայոց գահին բարձրանում
է նրա որդին՝ Տրդատ II-ը(217-252 թվ.):
Կարակուլլային հաջորդում
է Մակրինոս կայսրը(217 թվ.), որն ավելի զիջողական քաղաքականություն էր վարում: 217
թվ. բանտում մահացել էր Խոսրով I-ը, կայսրը նրա ոսկե թագը ուղարկում է որդուն՝ Տրդատին,
որն արդեն հայոց գահին էր:
Այս տարիներին Պարթևաստանը՝
երբեմնի հզոր այդ պետությունը, գտնվում էր իր անկման նախօրյակին: 224-227 թվ. Պարթևաստանի
Պարսկ երկրում ապստամբություն է բարձրացնում Արտաշիր I Պապականը(224-241 թվ.), Սասանի
տոհմից, որը եղավ Սասանյան հարստության հիմնադիրը: Պատմության թատերաբեմ բարձրացավ
մի նոր աշխարհակալություն՝ Սասանյան Իրանի թագավորությունը, որը վարում էր հակաարշակունյան
քաղաքականություն, իսկ գաղափարախոսության մեջ նրա համար զորեղ զենք հանդիսացավ զրադաշտականությունը,
որը ամբողջովին մերժում էր հելլենիզմն ու քրիատոնեությունը:
Ստեղծված իրավիճակում
հայ Արշակունիները կաչում են Հռոմեական կայսրությանը՝ իբրև միակ օգնական ուժի: Հռոմն
էլ իր հերթին շահագրգիռ էր արևելքում ունենալ ընդարձակ տարածքով Հայկական թագավորություն,
որը Եփրատի կողմից պիտի ապահովեր իր թիկունքը,իսկ Սասանյանները շահագրգռված էին ունենալ
փոքրիկ Հայաստան՝ իրենց դրածո թագավորներով, որոնք պետք է լինեին Սասանյան դինաստիայից:
Հետո գահ է բարձրանում Արտավազդ
VI-ը (253-272 թվ. ) :Գահակալել է Շապուհ 1–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել է Սասանյան Իրանի գերիշխությանը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թվ. Արտավազդի զորքերը Եդեսիայում Շապուհ 1–ի(243-273 թվ.) զորքերի հետ մասնակցել են հռոմեական Վալերիանոս կայսեր(253-260
թվ.) զորքերի դեմ ճակատամարտին և հաղթել են։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։
Հաջորդը ահյոց գահին բարձրանում
է Խոսրով II-ը(272-287
թվ.): Նա դավանում էր զրադաշտականություն, և խոչընդոտում էր քրիստոնեության տարածմանը։ Սպանվեց 287 թվ. պարթև Անակի կողմից Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից՝ սպանելով ընտանիքի
բոլոր անդամներն՝բացառությամբ երիտասարդ Գրիգորից(Գրիգոր Լուսավորիչ):
Սպանությունից հետո գահ է բարձրանում
նրա որդին՝ Տրդատ III Մեծը(287-332 թվ.
): Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, տիրապետել է
արտակարգ ուժի: Տրդատ III-ը Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։
Հռոմեա-պարսկական պատերզամները, իրար հաջորդելով, շարունակվում էին կազմաքանդ անել Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով հայերից, 297 թվ. սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվ.Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։
Տրդատ 3-րդ –ի օրոք հզորանում էին կենտրոնական իշխանությունը և բանակը: Բարձրացվում էր պետական վարչությունների՝ գործակալությունների, դերը երկրի կառավարման և պաշտպանության գործում: Նա Արտավազդ Մանդակունուն նշանակեց սպարապետ,
իսկ Օտա Ամատունուն՝ հազարապետ: Երկրի տնտեսությունը վերելք էր ապրում: Քաղաքական և տնտեսական դրության կայունացմանը զուգընթաց զարգանում
էր առևտուրը, որի գլխավոր կենտրոններն էին Արտաշատը՝ Մեծ Հայքում և Մծբինը՝ Հյուսիսային Միջագետքում:
Տրդատ Մեծի թագավորման ժամանակ
ամենանշանակալից իրադարձությունը 301 թվ քրիստոնեության ընդունումն էր՝ որպես պետական
կրոն:
Տրդատ III-ը մահանում է 332 թվ. թունավորումից: Նրան հաջորդում
է որդին՝ Խոսրով III-ը(330-338 թվ.), ում
կարճահասակության պատճառով անվանել են Խոսրով Կոտակ: Հոր մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորբանակ է ուղղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը մնում էին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի ճակատամարտում հաղթեց ու գլխատեց հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին: Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Հիմնեց Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը: Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացվեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։
Տիրան
II-ը հաջորդեց հորը(338–350 թվ.)։
Տիրանի
գահակալման
առաջին
տարիներն
անցել
են
համեմատաբար
խաղաղ։
Վարել
է
պետական
իշխանության
կենտրոնացման
քաղաքականություն։
338 թվականի
գարնանը,
երբ
Պարսից
արքա
Շապուհ
II–ի
զորքերը
ներխուժել
են
Հայաստան,
Տիրանը
Հայոց
կաթողիկոս
Վրթանես
Ա
Պարթևի
հետ
հարկադրաբար
ապաստանել
է
Բյուզանդիայում։
Գահին
վերահաստատվել
է
339 թվականի
գարնանը՝
Հռոմի
Կոստանդիոս
I կայսեր
օգնությամբ։
Հռոմի
հետ
կնքած
պայմանագրով
Տիրանը
ճանաչել
է
նրա
գերիշխանությունը,
պատանդ
տվել
Տրդատ
որդուն
և
թոռներին։
Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում
պետություն-եկեղեցի
առաջին
բախումները։
Այս
բախումներն
այնքան
են
խորանում,
որ
Հուսիկ
կաթողիկոսը
բանադրում
է
Տիրան
թագավորին։
Վերջինիս
հրամանով
Հուսիկին
բրածեծ
անելով
սպանում
են։
Սրա
պատճառն
այն
էր,
որ
եկեղեցին
մեծապես
հզորացել
էր
և
ֆեոդալական
կարգերի
պայքարում
սկսել
էր
մեծ
դեր
խաղալ
երկրի
ներքին
կյանքում։
350 թվականին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Հայաստան, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել
է
Տիրանին,
ապա
տարել
և
բանտարկել
է
Տիզբոնում։
Շուտով
հայ–հռոմեական
ուժերը
հաղթել
են
պարսկական
բանակին
և
Շապուհ
II–ին
հարկադրել
գերությունից
ազատել
Տիրանին։
Սակայն
վերջինս
կուրության
պատճառով
անկարող
էր
զբաղվել
պետական
գործունեությամբ,
ուստի
թագավոր
է
հռչակվել
նրա
որդին՝ Արշակ II–ը(350-368
թվ.)։ Նրա գահակալության
առաջին
տարիներն
անցնում
են
խաղաղությամբ։
Հարաբերական
այս
խաղաղությունը
հետևանք
էր,
առաջին
հերթին,
պարսից
արքունիքի
և
Հռոմի
կայսրության
միջև
տեղի
ունեցած
պատերազմների
ժամանակավոր
դադարի,
իսկ
Հայաստանը,
որ
կռվախնձոր
էր
այդ
երկու
պետությունների
միջև,
օգտվում
է
ստեղծված
խաղաղությունից։
Կարճատև
այդ
խաղաղ
շրջանն
օգտակար
էր
երկրի
ռազմական
ուժերը
հավաքելու,
տնտեսությունը
վերականգնելու
և
շինարարական
նոր
աշխատանքներ
ծավալելու
համար։
Արշակը գահ է բարձրացել, սկսել է վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի
տասը
հոգուց
բաղկացած
պատգամավորություն
է
ուղարկել
Հռոմեական
կայսրություն,
որոնք
դաշինք
են
կնքել
և
Հայաստան
բերել
Արշակի
հարսնացու
Օլիմպիային,
որը
Կոստանդիանոս
1-ին
Մեծ
կայսեր
մահացած
եղբոր
Կոստասի
նշանածն
էր:
Այս
պատգամավորության
մեջ
եղել
է
նաև
Ներսեսը,
ով
այդ
ժամանակ
արքունի
սենեկապետն
էր։
Վերջինս
մինչ
այդ
զինվորական
էր։
Արշակի
գահակալության
առաջին
շրջանում
Ներսեսը
թագավորի
մերձավոր
գործակիցն
էր
ու
խորհրդատուն։
Նա
կաթողիկոս
է
ձեռնադրվել
353 թվականին:
Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե
բոլոր
դժգոհ
իշխաններին,
պաշտոններ
տալով
և
սիրաշահելով
իր
հոր
օրոք՝
արքունիքից
դժգոհ
և
պաշտոններից
հեռացած
նախարարներին։
Նա
պաշտոնի
է
կանչում
Տայքի
և
Սպերի
Մամիկոնյաններին,
որոնք
իր
դայակներն
էին
եղել.
Վասակ
Մամիկոնյանին
նշանակում
է
զորքի
սպարապետ,
իսկ
նրա
ավագ
եղբորը՝
Վարդանին,
նահապետ։ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը։ Հետագայում
Վահան
Մամիկոնյանը
դավաճանության
և
ուրացության
համար
սպանվեց
իր
որդու՝
Սամվելի
ձեռքով,
որը
նկարագրվել
է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում։
Բյուզանդիան և Պարսկաստանը ձգտում էին իրենց կողմը գրավել հայոց թագավորին, ով ուներ զգալի թվով զինական ուժ։ Ամիանոս Մարկելիանոս պատմիչը վկայում է, որ Շապուհը և Կոստանդիանոս կայսրը նամակագրություն
են
ունեցել։
Շապուհը
ամեն
կերպ
ձգտել
է
համոզել
և
սպառնալ
Կոստանդիանոսին,
որպեսզի
վերջինս
հեռու
մնա
պատերազմական
գործողություններից
և
իրեն
զիջի
Հայաստանն
ու
Միջագետքը։
361 թվ. Կոստանդիանոս կայսրը հրամայում է Հուլիանոս զորավարին իր լեգեոններով տեղափոխվել արևելք, սակայն վերջինս ապստամբություն է բարձրացնում,
սակայն
ռազմական
որևէ
ընդհարում
նրա
և
Կոստանդիանոսի
միջև
տեղի
չի
ունենում։
Կոստանդիանոսը
մահանում
է
361 թվ.
Կիլիկիայում։ Հուլիանոսը շարունակում է պատերազմը։Կայսր է հռչակվում
Հովիանոսը,
ով
պայմանագիր
է
կնքում
363 թվականին,
որը
պատմությանը
հայտնի
է
«Ամոթալի
հաշտություն»
անվամբ։
Նա
հրաժարվում
է
Հայաստանին
օգնելուց
և
Շապուհին
զիջում
մի
շարք
տարածքներ
Միջագետքում
և
Արևմտյան
Հայաստանում։
Այս
հաշտությունից
հետո
հայկական
ուժերը
միայնակ
են
մնում
իրենց
թվով
մի
քանի
անգամ
գերազանցող
պարսիկների
դեմ։
Վասակ
Մամիկոնյանը
60 հազարանոց
զորքով
գնում
է
Ատրպատական,
սակայն
հարձակումը
Հայստանի
վրա
տեղի
է
ունենում
Աղձնիքից։
Պարսկական
զորքերը
Մերուժան
Արծրունու
գլխավորությամբ
պաշարում
են
Տիգրանակերտը,
սակայն
բնակչությունը
դիմադրություն
է
ցույց
տալիս։
Տիգրանակերտի
գրավումից
հետո
նրանք
գրավում
են
Դարանաղյաց
գավառի
Անի
ամրոցը,
թալանում
են
հայոց
արքաների
դամաբարանները,
վերցնում
վերջիններիս
աճյունները
Պարսկաստան
տեղափոխելու
նպատակով։
Նրանք
մոտենում
են
Այրարատյան
աշխարհին։
Վասակ
Մամիկոնյանը,
իմանալով
այս
մասին,
իր
բանակով
գալիս
է
Այրարատ
այստեղ
ճակատամարտում
պարտության
է
մատնում
պարսկական
զորքերին։Հայ-պարսկական
պատերազմը
տևեց
4 տարի(364-368թվ.)։
Հայերն
սկզբում
հաջողությամբ
հետ
էին
մղում
պարսից
բանակի
հարձակումները
և
անգամ
ներխուժում
պարսկական
երկրամասեր։
Աստիճանաբար
մի
շարք
նախարարներ
լքեցին
Արշակին,
իսկ
մնացածները
չեզոք
մնացին
կամ
անցան
պարսիկների
կողմը։
Շապուհ
Բ-ն դիմեց
նենգ
քայլի՝
Արշակ
Բ-ին առաջարկելով
գալ
Տիզբոն՝
հաշտություն
կնքելու։
Այդ
խորամանկ
առաջարկն
արժանացավ
պատերազմից
հոգնած
նախարարների
հավանությանը։
Արշակ
արքան
ու
սպարապետ
Վասակ
Մամիկոնյանը
ստիպված
եղան
ուղևորվել
Տիզբոն՝
նախապես
երդում
ստանալով
Շապուհից՝
իրենց
անվտանգության
վերաբերյալ։
Սակայն
Տիզբոնում
Արշակը
ձերբակալվեց
և
նետվեց
Անհուշ
բերդ,
որտեղ
շուտով
մահացավ,
իսկ
Վասակ
Մամիկոնյանը
մորթազերծ
արվեց։
Պապ թագավոը(371-374 թվ.) հաջորդել
է
հորը՝
հայոց
արքա
Արշակ
2–ին։
Պապը
գահին
հաստատվել
է
Հռոմեական
կայսրության
օժանդակությամբ։
Պապը,
չնայած
պատանի
հասակին, հանդես է բերել պետական մեծ գործչի անուրանալի հատկություններ։ Իշխելով երկրի
համար
արտաքին
և
ներքին
ծանր
պայմաններում՝
Պապը
կարողացել
է
վերամիավորել
Հայաստանից
անջատված
ծայրագավառները,
չափավորել
եկեղեցու
տնտեսական
և
քաղաքական
հզորությունը,
փորձել
է
ազատվել
Հռոմեական
կայսրության
գերիշխանությունից։
Պապ թագավորը ինքնուրույն քաղաքականություն վարող է եղել:
Նրա
օրոք
կատարվել
են
մի
շարք
բարեփոխումներ
և
երիտասարդ
միապետից
պահանջվում
էին
գերմարդկային
ջանքեր
թագավորության
տնտեսությունը
վերականգնելու
և
ռազմական
կարողությունը
նախապատերազմյան
վիճակին
հասցնելու
համար։։
Թագավորական
հրովարտակով
բնակչությունն
ազատվեց
եկեղեցուն
վճարվող
տասանորդից
և
պտղիից։
Նախարարների
համար հարկ սահմանվեց: Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ,
որոնք
պահվում
էին
պետության
և
եկեղեցու
միջոցներով։
Դեռևս
հայոց
արքա
Տրդատ
Մեծի
օրոք
(287-330 թվ.) հոգևորականությանը
տրված
7 բաժին
հողից
5-ը
հետ
վերցվեց
և
բաժանվեց
զինվորներին։
Խիստ
կրճատվեց
հոգևորականների
թիվը։
Ինչի
շնորհիվ
Պապ
թագավորի
օրոք
հայոց
բանակի
թիվը
հասնում
էր
90.000-ի։
Պատերազմի
հետևանքով
երկրի
բնակչությունը կրճատվել էր,
ծնելիությունը՝
նվազել։
Վիճակը
շտկելու
համար
թագավորի
հրամանով
փակվեցին
դեռևս
կաթողիկոս
Ներսես
Մեծի
օրոք
(353-373թվ.) բացված
կուսանոցներն
ու
մենաստանները։
Կույսերին
ամուսնանալու
իրավունք
տրվեց։
Նրա
հեղինակությունը
այնքան
մեծ
էր
երկրում,
հատկապես
ժողովրդական
զանգվածների
շրջանում,
որ
հռոմեական
պատմիչ
Ամիանոսը
նրան
բնութագրում
է
որպես
եռանդուն,
խիզախ
և
խելոք
իշխողի։
Հայոց
թագավորության
ուժեղացմանն
ուղղված
Պապի
քայլերը
և
անկախ
քաղաքականությունն
առաջ
բերեցին
հռոմեական
արքունիքի
խիստ
դժգոհությունը։
Նպատակ
ունենալով
Պապին
գահընկեց
անել՝
կայսրը
նրան
բանակցությունների
պատրվակով
հրավիրեց
Տարսոն։
Սակայն
հայոց
թագավորը,
պարզելով
կայսեր
նպատակը,
իր
300 թիկնապահներով
փախուստի
դիմեց
ու
վերադարձավ
Հայաստան:
Հայ-հռոմեական
հակասությունների
հետագա
սրման
համար
պատճառ
դարձան
Ներսեսի
մահից
հետո
նոր
կաթողիկոսի
ձեռնադրությունը
և
Պապի
կողմից
հայ-պարսկական
հարաբերությունները
կարգավորելու
փորձերը։
Սկզբում
Պապը
փորձեց
կաթողիկոս
ձեռնադրվելու
համար
Կեսարիա
ուղարկել
իր
թեկնածուին,
որին
տեղի
միտրոպոլիտը
եկեղեցուց
վտարեց։
Համոզվելով,
որ
կաթողիկոսի
ընտրությանը
հռոմեական
արքունիքն
ու
եկեղեցին
միշտ
միջամտելու
են,
Պապը
դիմեց
արմատական
քայլի։
Հուսիկ
Աղբիանոսյան
եպիսկոպոսին
նա
այլևս
Կեսարիա
չուղարկեց։
Նրան
կաթողիկոս
ձեռնադրեցին
հայոց
եպիսկոպոսները։
Ներսես
Ա
Պարթև
կաթողիկոսի
մահից
հետո,
Պապը,
Շահակ
Ա
Մանազկերտցուն
արգելելով
Հռոմեական
կայսրության
Կեսարիա
քաղաքի
մետրոպոլիտի
մոտ
օծվելու
գնալ
և
Մեծ
Հայքում
հայոց
եպիսկոպոսների
կողմից
հայոց
կաթողիկոսին
օծել
տալով,
փաստորեն,
դրել
է
Հայ
Առաքելական
Եկեղեցու
անկախացման
և
ազգայնացման
հիմքը։
Պապի
այդ
արմատական
քայլի
շնորհիվ
հայոց
եկեղեցին
դարձավ
անկախ:
Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց հայոց կաթողիկոսի Հայաստանում ձեռնադրվելու փաստը։ Բացի այդ, նա արտաքին
քաղաքականության
ասպարեզում,
հատկապես
իր
գահակալության
վերջին
տարիներին,
աշխատել
է
միանգամայն
ինքնուրույն
լինել։
Փավստոսի
մոտ
ականարկներ
կան
այն
մասին,
որ
Պապը
փորձել
է
նույնիսկ
բանակցությունների
մեջ
մտնել
Շապուհի
հետ։
Պապն
աշխատել
է
նաև
երկրից
դուրս
հանել
հռոմեական
կայազորը,
որոնց
հրամանատար
Տերենտիոսը
ամեն
կերպ
միջամտում
էր
երկրի
ներքին
կյանքին,
Պապի
քայլերը,
որոնք
ուղեկցվում
էին
հայ-պարսկական
հարաբերությունների
բարելավմամբ,
խիստ
անհանգստացրին
կայսերը։
Նրա
գործակալները,
որոնք
գտնվում
էին
Հայաստանում
և
հետևում
էին
Պապի
ամեն
քայլին,
հանձնարարություն
ստացան
սպանելու
հայոց
թագավորին։
Հռոմեական
զորքերի
հայաստանյան
հրամանատարը
374 թվականին
նրան
հրավիրեց
խնջույքի,
որտեղ
Պապը
սպանվեց
հռոմեացի
զինվորների
կողմից։
Արշակունյաց թագավորությունը Հայաստանում ավարքտվում է 428 թվ Արտաշես թագավորի(423-428 թվ.) սպանությամբ:
Պետական կարգը Արշակունիների օրոք
Արշակունյաց
թագավորության
ժամանակաշրջանում
ավարտուն
տեսք
և
իրավական
ձևակերպում
ստացավ
թագավորության պետական կարգը: Տրդատ I արշակունու և նրա հաջորդների ժամանակաշրջանի Մեծ Հայքի թագավորությունը
մնում էր իբրև ստրկատիրական կենտրոնացված միապետություն՝
թագավորի գերագույն իշխանությամբ: Թագավորը՝իբրև երկրի գերագույն տեր, վարում էր արտաքաին քաղաքականությունը, ընդունում օտարերկրա դեսպաններին և դեսպաններ ուղարկում այլ պետություննե, արձակում էր հրովարտակներ: Սակայն արքունիքի կողքին դեռևս պահպանվում էր հնագույն ժամանակներց հասած համաժողովրդական խորհրդակցական մարմին՝ աշխարհաժողովը:
Ւշխող
վերնախավի
առաջին
աստիճանը
կազմում
էին
չորս
կուսակալ
«աշխարհների»՝ Աղձնիքի,
Կորճայքի,
Նոր
Շիրականի
և
Գուգարքի
իշխանները՝
բդեշխները,
«աշխարհատեր»
և
գավառատեր
նախարարները,
ինչպես
նաև
կրոնի
և
գաղափարախոսության
բարձրաստիճան
սպասավորները,
մասնավորապես՝
քրմապետական,
իսկ
301 թվականից
հետո՝
կաթողիկոսական
տոհմերը:
Նրանք
իրենց
ավատատիրույթներում
լիակատար
տեր
էին,
սակայն
երկրի
գերագույն
տիրոջը՝
արքային
տված
հավատարմության
երդումը
անխախտ
պահպանելու,
նրան
ռազմական,
վարչական
և
այլ
ծառայություններ
մատուցելու
պայմանագրությամբ:
Բարձրաստիճան
ազնվականների
տիրույթները
կոչվում
էին
«Հայրենիք»
կամ
«Հայրենականք»,
որոնք
համարվում
էին
նրանց
անտրոհելի
տոհմական
սեփականությունը
և
ժառանգաբար
փոխանցվում
էին
ավագ
գավակներին:
Յուրաքանչյուր
նախարար
օժտված
էր
վարչական
և
դատական
իշխանությամբ,
իր
հպատակ
բնակչությունից
գանձում
էր
հարկեր
ու
տուրքեր,
պահում
էր
սեփական
զորք:
Հայ
նախարարների
զորքերի
թվաքանակի
մասին
տեղեկություններր
վավերացված
էին
«Զորանամակ»
կոչվող
հրովարտակում:
Նվիրապետական
«սանդուղքի»
հաջորդ
աստիճանը
կազմում
էին
ազնվականության
կրտսեր
ժառանզներր՝
«ոստանիկներր»
և
«սեպուհներր»,
որոնք
իրենց
անմիջական
տերերից
ստանում
էին
«պարգևականք»
կոչվող
տիրույթներ`
դրանց
փոխարեն
զինվորական
և
վարչական
ծառայություններ
մատուցելու
պայմանով:
Բդեշխներն
ու
նախարարներր
արքունիքում
ժառանգաբար
զբաղեցում
էին
իրենց
հատկացված
«գահերը»
կամ
«բարձ
ու
պատիվները»,
որոնց
աստիճանները
կամ
խիստ
հերթականությամբ
կանոնակարգված
տեղերը
(րստ
նրանց
տնտեսական
և
ռազմական
հզորության)
ամրագրված
էին
արքունի
«Գահնամակում»:
Հայկական
արքունիքոմ էր կոնտրոնացած ամբողջ երկրի կառավարման ապարատը՝ բաղկացած առանձին պաշտոններից,
որոնք կոչվում էին գործակալություններ, իսկ պաշտոնյաները՝ գործակալներ:Գործակալական
պաշտոնները
վարում
էին
տոհմիկ
ազնվականության
ներկայացուցիչները,
հիմնականում՝
ժառանգաբար,
սերունդներին
փոխանցելով
իրենց
հմտությունները:
Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարևոր էին հետևյալ գործակալությունները.
1. Հազարապետություն, որի գործակալը
ղեկավարում
էր
երկրի
տնտեսական
գործերը,
հարկագանձումներն
ու
եկամուտների
բաշխումը,
անտառատնկումները,
շինարարական
աշխատանքներր,
մասնավորապես
քաղաքների,
բերդերի,
ճանա-
պարհների,
կամուրջների,
ջրանցքների
կառուցումները:
Այդ
գործակալությունը
տարբեր
ժամանակներում
վարել
են
Գնունի
և
Ամատունի
իշխանատների
ներկայացուցիչները:
2. Մարդպետություն, որի գործակալը
հսկում
էր
թագավորի
ապարանքը,
բերդերն
ու
ամրոցներր,
ղեկավարում
արքունի
տնտեսությունր,
կալվածներր,
եկամուտներն
ու
գանձերը,
գլխավորում
էր
«մարդպետական»
կոչվող
հեծյալ
զորագունդր,
հոգում
էր
արքայազունների
դաստիարակությունը,
մեծարվում
«Հայր»
պատվանունով:
3.Սպարապետություն, որի գործակալր
երկրի
ռազմական
ուժերի
գերագույն
հրամանատարն
էր
և
այդ
գործում
թագավորի
առածին
տեղակալը:
Սույն
գործակալությունր
գերազանցապես
վարել
են
Մամիկոնյան
նախարարական
տան
ներկայացուցիչներր:
4.Մեծ դատավարություն,
որի
գործակալր
ղեկավարում
էր
դատական
ատյաններր,
ընդունում
հասարակական
կյանքը
կարգավորող
օրենքներ
ու
կանոններ,
հետևում
դրանց
կենսագործմանը,
այդ
գործերում
համարվում
թագավորի
առանձին
խորհրդականը:
Մեծ
դատավարության
գործակալությունը
նախաքրիստոնեական
դարերում
եղել
է
Հայոց
քրմապետի,
իսկ
301 թվականից
հետո
Հայոց
Հայրապետի
(կաթողիկոսի)
մենաշնորհը:
5.Մաղխազություն, որի գործակալը
գլխավորում
էր
արքունի
պահակազորը
և
թիկնազորը,
հոգում
թագավորի
անձի
և
նրա
ընտանիքի
պաշտպանությունը:
Այդ
գործակալությունը
ժառանգաբար
վարել
են
Խորխոռունի
նախարարական
տան
ներկայացուցիչները:
6.Թագադիր ասպետություն,
որի
գործակալը
ղեկավարում
էր
նորընծա
արքայի
թագադրման
և
արքունի
ապարանքի
արարողությունները,
րնդունում
և
ճանապարհում
էր
օտարերկրյա
դեսպաններին:
Այդ
գործակալությունը
ժառանգաբար
վարել
են
Բագրատունյաց
տոհմի
ներկայացոլցիչներր:
7.Սենեկապետություն, որի գործակալր
ղեկավարում
էր
պետական
գրագրությունները,
համարվում
արքունի
դիվանի
քարտուղարը,
դպրապետր
և
կնքապահը:
Արքայի
հանձնարարությամբ
այդ
պաշտոնր
վարել
են
հավատարիմ,
գրագետ
և
օտար
լեզուների
տիրապետող
ազնվականներ:
8. Արտաշատի շահապը (Շահապն Արտաշատու) մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխն էր հելլենիստական դարաշրջանի մայրաքաղաքի թագավորական տնտեսը: Սա
գլխավորում է մայրաքաղաքի քաղաքային համայնքը և նրան պատկանող տարածքը:
Պատմական
աղբյուրներում
հիշատակվում
են
նաև
շահախոռապետ,
որսապետ,
տակառապետ,
հանդերձապետ,
դահճապետ,
մունետիկ, արքունի դրան եպիսկոպոս և այլ անվանումներով միջին ու մանր գործակալություններ:
Արշակունիների
արքայատան
անկումից
(428 թ.)
հետո
հիմնականում
հարատևեցին
համապետական
նշանակություն
ունեցող
գործակալությունները,
որոշ
գործակալություններ
վերաիմաստավորվեցին,
իսկ
պալատական
նեղ
նշանակություն
ունեցողները
դադարեցին
գործելուց:
Եզրահանգում
Փոքր պետություններն աշխատում էին հզորանալ: Եվ հզորանում էին հարևան պետություններին հպատակեցնելով: Հետո, եթե իրար դիմաց էին կանգնում հզորացած երկու պետություններ, մեկն աշխատում էր մյուսին հաղթել ու հնազանդեցնել: Այսինքն՝ աշխարհում տիրում էր ուժի օրենքը: Մովսես Խորենացին մեզ հայտնում է այդ օրենքի բանաձևը՝ «Քաջերի սահմանը իրենց զենքն է»: Այդպես պետությունների մեջ «օրենքը» զենքի ուժն էր, բռնությունը: Դա գայլի օրենքն էր:
Սա, անշուշտ, վատ է, քանի որ հաղթում էր ոչ թե արդարությունը այլ ուժը: Պետությունների, ժողովուրդների մեջ իշխող ուժի ու բռնության այդ օրենքը հնուց է գալիս և շարունակվելով հազարամյակներ՝ հասել է մեզ:
Աշխարհի այն մասում, որտեղ Հայաստանն էր, այդ օրենքը շատ հստակ էր գործում: I- IV դարերում այդտեղ դեմ հանդիման կանգնել էին հզորացած երկու պետություններ՝ Հռոմը և Պարթեաստանը: Հայաստանը թեև անկախ էր, բայց նրա վիճակը շատ ծանր էր, քանի որ նա ոչ թե այդ երկու հզոր տերություններից որևէ մեկի հարևանն էր, այլ երկուսի հարևանը միաժամանակ: Երեք թագավորություննեն էլ ունեին իրենց նպատակները: Հայ իշխանների ու թագավորների համար անխախտ էր մնում Մեծ Հայքը՝ որպես անկախ պետություն պահպանելու սկզբունքը, ասպարեզից հանված չէր նաև Տիգրանյան կայսրությունը վերականգնելու հեռանկարը: Պարթևներն ուզում էին վերականգնել Աքեմենյան պարսից կայսրությունը և դեռ ընդարձակել՝ հասնելով Հռոմ: Հռոմն էլ, իրեն համարելով Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության հետևորդ, նպատակ էր դրել հասնել մինչև Հնդկաստան:
Ահա այս ծրագրերի և ուժերի այսպիսի հարաբերության մեջ էր ընթանում հայոց պատմությունը Արշակունիների թագավորության ընթացքում:
Աղբյուրներ՝
Հայ ժողովրդի պատմություն I հատոր, 1971 թվ.,
Հայ ժողովրդի պատմություն II հատոր, 1984 թվ.:
Комментариев нет:
Отправить комментарий