пятница, 22 апреля 2016 г.

Մայր երկրի օրը


Ապրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի օրը: Տոնը նշելու ավանդույթը ձևավորվել է ԱՄՆ-ում դեռևս 1970-ական թվականներին: Տոնը պաշտոնապես սկսել են նշել 2010 թվականից:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ի կողմից այս օրը  Երկիր մոլորակի միջազգային օր պաշտոնապես հռչակվել է  միայն 2009 թվականին` Բոլիվիայի նախաձեռնությամբ: Այս կապակցությամբ կա մի հետաքրքրական փաստ. հյուսիային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ  հարավային կիսագնդում` աշնանը:
Ամեն տարի այսօր աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու  էկոլոգիական խնդիրներ: Տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, մեծ քաղաքների  փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում, տարածքների մաքրում, ծառատունկ և այլն: Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել իրենց բակերի և փողոցների բարեկարգմանն ու կանաչապատմանը:  
Օրվա խորհուրդը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա մարդկության ուշադրությունը հրավիրելն է: Այս օրը յուրաքանչյուրը պետք է խորհի և սրտացավորեն վերաբերվի Երկիր մոլորակին: « Քանի՞  տարեկան եք» հարցին  շատերը, մանավանդ մի քիչ հասուն տարիքում,  սովորաբար խուսափում են պատասխանել: Իսկ  Երկիր մոլորակը  ոչ միայն չի թաքցնում, այլև, ի հեճուկս իրեն «հիվանդացնողների»,  ամեն ճիգ գործադրում է երիտասարդ մնալու և բոլորիս օգտակար լինելու համար: Նա  ընդամենը 4,5 միլիարդ տարեկան էև ունի ընդամենը 7.20 միլիարդ  «երեխաներ»…
Ինչպես հավաստում են օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին:
Օրինակ` մարդիկ կարող են խելամիտ կերպով և խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան, այս օրը մեքենայով երթևեկելու փոխարեն հեծանվով տեղաշարժվեն  և այլն:
Մարդի՜կ, եկե՛ք հենց այս օրվանից սկսենք ըստ արժանավույն գնահատել, սիրել և պահպանել մեր մոլորակը: Չէ՞  որ նա այդքան հոգ է տանում մեր մասին: Մինչև ե՞ րբ  դա պետք է շարունակվի ու լինի անփոխադարձ:
Հ.Գ. Մենք` ավագ-դպրոցի շրջանավարտներս, սիրով մասնակցեցինք միջացառմանը, մաքրեցինք մեր ընտրած տեղամասը` Գեղարվեստի դպրոցից  դեպի մոտակա փոքրիկ զբոսայգին տանող հատվածը: Զրուցեցինք տարատարիք մարդկանց հետ. ոչ ոք չկարողացավ պատասխանել` ինչ օր է այսօր: Բայց շատերը գիտեին` Լենինի ծննդյան օրն է.... 

Թերևս, երբ մեզանից` Երկիր մոլորակի 7.08 միալիարդ բնակիչներիցս յուրաքանչյուրը գիտակցի, որ բնության բարիքների սպառողից զատ ինքը նաև պատասխանատվություն է կրում, թեկուզ այն փոքրիկ միջավայրի համար, որում նա ապրում է, ապա մենք ոչ միայն կունենանք բնապահպանական խնդիրների որակական և ծավալային նվազում, այլև մեր գալիք սերունդներին կժառանգենքինչ վերցնում ես, փոխարենը տուրպատգամը… 

Комментариев нет:

Отправить комментарий