Ապրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի օրը: Տոնը նշելու ավանդույթը ձևավորվել է ԱՄՆ-ում դեռևս 1970-ական թվականներին: Տոնը պաշտոնապես
սկսել
են
նշել
2010 թվականից:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ի կողմից այս օրը Երկիր մոլորակի միջազգային օր պաշտոնապես հռչակվել է միայն
2009 թվականին`
Բոլիվիայի
նախաձեռնությամբ:
Այս
կապակցությամբ
կա
մի
հետաքրքրական
փաստ.
հյուսիային
կիսագնդում
Երկրի
օրը
նշվում
է
գարնանը,
իսկ հարավային կիսագնդում` աշնանը:
Ամեն տարի այսօր աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու
էկոլոգիական
խնդիրներ:
Տարբեր
երկրներում
կազմակերպվում
են
միջոցառումներ,
ակցիաներ,
ցուցադրություններ,
մեծ
քաղաքների փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում,
տարածքների
մաքրում,
ծառատունկ
և
այլն:
Այդ
օրը
բոլոր
ցանկացողները
կարող
են
մասնակցել
իրենց
բակերի
և
փողոցների
բարեկարգմանն
ու
կանաչապատմանը:
Օրվա խորհուրդը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա մարդկության
ուշադրությունը
հրավիրելն
է:
Այս
օրը
յուրաքանչյուրը
պետք
է
խորհի
և
սրտացավորեն
վերաբերվի Երկիր մոլորակին: « Քանի՞ տարեկան եք» հարցին շատերը, մանավանդ մի քիչ հասուն տարիքում, սովորաբար խուսափում են պատասխանել: Իսկ
Երկիր
մոլորակը ոչ միայն չի թաքցնում, այլև, ի հեճուկս իրեն «հիվանդացնողների», ամեն ճիգ գործադրում է երիտասարդ մնալու և բոլորիս օգտակար լինելու համար: Նա ընդամենը
4,5 միլիարդ
տարեկան
է…և ունի ընդամենը
7.20 միլիարդ «երեխաներ»…
Ինչպես հավաստում են օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես
կոչված
«փոքրիկ
գործերի»
մասին
է,
որոնք
կարող
են
օգուտ
բերել
շրջակա
միջավայրին:
Օրինակ` մարդիկ կարող են խելամիտ կերպով և խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան, այս օրը մեքենայով երթևեկելու փոխարեն հեծանվով տեղաշարժվեն և այլն:
Մարդի՜կ, եկե՛ք հենց այս օրվանից սկսենք ըստ արժանավույն գնահատել, սիրել և պահպանել մեր մոլորակը: Չէ՞ որ նա այդքան
հոգ
է
տանում
մեր
մասին:
Մինչև
ե՞ րբ դա պետք է շարունակվի ու լինի անփոխադարձ:
Հ.Գ. Մենք` ավագ-դպրոցի շրջանավարտներս, սիրով մասնակցեցինք միջացառմանը, մաքրեցինք մեր ընտրած տեղամասը` Գեղարվեստի
դպրոցից դեպի
մոտակա փոքրիկ զբոսայգին տանող հատվածը: Զրուցեցինք տարատարիք մարդկանց հետ. ոչ
ոք չկարողացավ պատասխանել` ինչ օր է այսօր:
Բայց շատերը գիտեին` Լենինի ծննդյան օրն է....
Թերևս, երբ մեզանից` Երկիր մոլորակի 7.08 միալիարդ բնակիչներիցս յուրաքանչյուրը գիտակցի,
որ
բնության
բարիքների
սպառողից
զատ
ինքը
նաև
պատասխանատվություն
է
կրում,
թեկուզ
այն
փոքրիկ
միջավայրի
համար,
որում
նա
ապրում
է,
ապա
մենք
ոչ
միայն
կունենանք
բնապահպանական
խնդիրների
որակական
և
ծավալային
նվազում,
այլև
մեր
գալիք
սերունդներին
կժառանգենք
“ինչ
վերցնում
ես,
փոխարենը
տուր”
պատգամը…