пятница, 15 января 2016 г.

Նորից չեն սիրում, սիրում են կրկին


     

Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն
Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի
Նմանությունը հեռումոտավոր
ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձրևներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,
որ մենակ ես դու իբրև միԻգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,-
Մի՛շտ ,ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան ,հոգու ու կրէի .
Քանզի նշանը հանմանգումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն

6.11.64
Երևան
( «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքից)


Комментариев нет:

Отправить комментарий