среда, 20 января 2016 г.
Սիրերգ
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին...։
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...։
Աքասիաներու շուքին տակ
Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ...։
Վայրկյան
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
երազներու պերճուհին է ու կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
և ալիք մը թևը բացած կը վազե
գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:
Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ
Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...
Միսաք Մեծարենց
Հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը ծնվել է 1886թ.-ին առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի
Արամյան
դպրոցում
(1894-96) և
Մարզվանի
«Անատոլիա»
գիշերօթիկ
քոլեջում
(1896-1901)։ 1902–ին ընտանիքի
հետ
տեղափոխվել
է
Կ.Պոլիս,
որտեղ
մինչև
1905–ը
սովորել
է
Ղալաթիայի
Կեդրոնական
վարժարանում։
Ուսումն
ընդհատել
է
սաստկացող
հիվանդության
պատճառով։
Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս»,
«Հանրագիտակ»,
«Արևելյան
մամուլ»,
«Լույս»,
«Սուրհանդակ»,
«Մանզումեի
էֆքյար»,
«Բյուզանդիոն»:
Աշակերտական
տարիներին
չափածո
փորձերը
հավաքել
է
«Բաբախումներ»
ձեռագիր
տետրում։
Կենդանության
օրոք`
1907–ին,
Կ.Պոլսում
լույս
է
տեսել
Մեծարենցի
բանաստեղծությունների
երկու
ժողովածու՝
«Ծիածան»,
«Նոր
տաղեր»։ Մեծարենցի գրական
ժառանգությունը
բաղկացած
է
ավելի
քան
130 քնարական
ոտանավորից,
շուրջ
մեկ
տասնյակ
արձակ
բանաստեղծություններից
ու
պատմվածքից
և
մի
քանի
գրական–քննադատական
հոդվածներից,
որոնցում
շարադրել
է
իր
ստեղծագործական
սկզբունքները,
պաշտպանվել
թշնամական
քննադատությունից։
Մ.Պեշիկթաշյանից և Պ.Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող
առաջավոր
անհատի
հարուստ
ներաշխարհը։
Ընդդիմանալով
սուլթանական
ռեակցիային,
ազգային
և
սոցիալական
ճնշմանը՝
Մեծարենցը
ստեղծեց
մարդասիրական
խոհերով,
կյանքի
ու
բնության
հերոսի
կերպար,
արտահայտեց
դեմոկրատական
խավերի
երազանքը
արտադրության
ու
ներդաշնակ
աշխարհի
մասին։
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել
է
յուրօրինակ
պանթեիստական
ըմբռնումների
(«Ինր
արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի
ու
ստեղծագործության
բնորոշ
կողմերից
մեկը
նրա
մարդասիրությունն
է,
որն
ունի
որոշակիորեն
արտահայտված
դեմոկրատական
բովանդակություն։
Հակադրվելով
անկումային
գրականության
«անմարդկային
անձնաբանությանը»`
Մեծարենցը
գտնում
էր,
որ
բանաստեղծի
կոչումը
պետք
է
լինի
սիրո,
գթության
և
անձնազոհության
քարոզը։
Նրա
քնարական
հերոսը
երազում
է
«անանձնական
ուրախություն»,
որը
նա
պետք
է
պարգևի
բոլոր
կենդանի
էակներին
և,
առաջին
հերթին`
«պարզ
մարդերուն՝
գեղջուկներուն
ու
բանվորին»
(«Տո՛ւր
ինձի,
Տե՛ր...»,
«Ըլլայի,
ըլլայի»
բանաստեղծաշարը)։ Մեծարենցը իր մի շարք երկերում
կերտել
է
արևմտահայ
գյուղի
կյանքի
և
աշխատանքի
հովերգական
պատկերներ
(«Ջրտուք»,
«Որթին
տերևը»,
«Տկճորին
երգը»)։
Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով
կապված
է
դասական
ռոմանտիզմի
և
սիմվոլիզմի
հետ։
Նա
արևմտահայ
պոեզիայում
առաջ
քաշեց
բանաստեղծական
պատկերի
կառուցման
նոր
եղանակներ,
ընդգծեց
բառի
փոխաբերական
իմաստը,
կատարելության
հասցրեց
ոտանավերի
ձևերը։
Սակայն,
ընդհանուր
առմամբ,
Մեծարենցը
հեռու
է
մնացել
սիմվոլիզմի
անհատապաշտական
բովանդակությունից
և
ուրբանիստական
թեմատիկայից։
Նրա
ստեղծագործության
վրա
մեծ
ազդեծություն
են
թողել
հայ
միջնադարյան
պոեզիան
և
ժողովրդական
բանահյուսությունը։
Մեծարենցի
ստեղծագործությունն
իր
հերթին
ներգործել
է
արևմտահայ
և
արևելահայ
պոեզիայի
վրա,
հատկապես
բնության
պատկերների
յուրացման,
մարդու
և
բնության
փոխհարաբերության
գեղարվեստական
մեկնաբանության
հարցում։
Միսաք Մեծարենցը մահացել է 1908-ին թոքախտից:
Ինքնաստուգում 3
Առցանց թեստային աշխատանք
1. Ո՞ր նախադասության մեջ կա գերադրական աստիճանով ածական:
1) Ամեն տեսակ երգ երգեցի.
Ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…
2) Կարծես մանկական կապույտ երազում
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:
3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:
4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով
ամենօրոր…
2. Ո՞ր նախադասության մեջ չկա դերանուն:
1) Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, նորեկները սովորեցին գյուղին, և ամեն ինչ մտավ հունի մեջ:
2) Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարում սովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող:
3) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարն մեկ է երևում, իսկ փողոցներում էլ մարդ չկա:
4) Մայրը, վերջալույսի արևի շողերից աչքերը ձեռքով ծածկելով, նայում էր կածանի կեռումեռ պտույտին և սպասում, թե երբ են երևալու հարսն ու աղջիկը:
3. Ընդգծվածներից ո՞րն է ներգործական սեռի բայ:
1) Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն հասնում էին լուրեր:
2) Ես, ձիու սանձից բռնած, վազեցի սանդուղքի կողմը:
3) Ոչ ոք չի հաղթի արքա Աթիլլին:
4) Այր մի, որ եկավ ապացուցելու, Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:
4. Ո՞ր նախադասության մեջ չկա հարակատար դերբայ:
1) Վայրկյաններն անցնում էին, և նա հասկանում էր, որ մոտենում է այն պահը, երբ ստիպված պիտի լինի կանգնել:
2) Նա գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երես նայի իր հետևում կանգնածին:
3) Երեկոյան կողմ նավը հատեց հասարակածը՝ ուղղություն վերցնելով դեպի երկրագնդի հարավային բևեռը:
4) Մարդը լարված ականջ էր դնում, մինչև որ մեջքին պարզորոշ զգաց ինչ-որ մեկի շնչառությունը:
5. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ըղձական ապառնի ժամանակաձևով:
1) տեսանք, զմայլվում եմ, չեմ կանգնեցնի, արգելեին
2) փախչեմ, չտանի, դառնան, կառուցեք
3) որոշել է, կարդայինք, մոտեցնեմ, պահանջեք
4) գնալու է, լիներ, կհասցնես, չերգեմ
6. Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:
1) Նա լավ էր հասկանում, որ ճրագը վառ պահողը որդին է լինելու:
2) Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում:
3) Հետևակը տեսավ, որ անծանոթը քաղաքը լավ չգիտի:
4) Հնչեց երաժշտություն, ապա դուրս եկավ այն բանվորը ր խոսեց հախուռն ավյունով:
7. Ո՞ր նախադասության մեջ չկա բաղադրյալ ստորոգալ:
1) Ջուրը տվեց հողին ծարավ,
Տիղմ ու փրփուր ծովին ծարավ,
Այս էր ամբողջը:
2) Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի:
3) Բանաստեղծություն գրելու պահին Ամբողջ աշխարհը իմ տեղ ու տունն է:
4) Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում:
8. Ո՞ր հոլովաձևը կամ կապային կառույցը պետք է տեղադրել նախադասության մեջ:
Ճամփորդը
նստել էր մի քարի վրա և լայնասաղարթ ծառի … չէր զգում ամառվա տապը:
1) ստվերով
2) ստվերում
3) ստվերից
4) ստվերների մեջ
9. Ո՞ր նախադասության մեջ կա համաձայնության սխալ:
1) Հիացումի և ուրախության արցունքներ երևացին նրա աչքերում:
2) Մի խումբ երեխաներ գետափի թավշյա կանաչների վրա վազվզում, պահմտոցի էին խաղում:
3) Ծանրորեն բացվեց շքամուտքի երկաթյա դարպասը, և երևացին մեծ նկարիչը իր շան հետ միասին:
4) Նիզակներով և աղեղներով զինված թիկնապահ գունդը հետևեց թագավորին:
10. Ո՞ր նախադասության մեջ կա խնդրառության սխալ:
1) Մենք վաղուց վարժվել ենք կենցաղային դժվարություններին:
2) Ոսուցիչը հաճախ էր կատակում աշակերտների հետ:
3) Իր այդ անմիտ արարքով նա նսեմացավ ներկաների առջև:
4) Խժդժությունների նպատակն էր ամեն կերպ թուլացնել իշխանությունը:
11. Տրված է բազմաբարդ նախադասությունը քանի՞ բաղադրիչ նախադասությունից է կազմված:
Անգլերենի
մասին գաղափար կազմելով միայն տգետ ամերիկացի միսիոներներից և ամերիկահայերից, որոնք ոչ միայն անգլերեն, այլև մինչև անգամ հայերեն խոսելիս ծամածռում էին իրենց բերանները1, ես ատում էի այդ լեզուն2, սակայն հետագայում, երբ ինձ վիճակվեց տիրապետել անգլերենին և ամերիկյան կրթություն ստանալ3, համոզվեցի4, որ Շեքսպիրի և Բայրոնի լեզվով խոսելու համար ծամածռություններ հարկավոր չեն5:
1) 7
2) 5
3) 4
4) 6
12. Ո՞ր նախադասության մեջ կա ստորոգյալի լիակատար զեզչում:
1) Տան կտուրի տակ արթուն էին լոկ
Հողոտ, մղեղոտ մեր երազները:
2) Անթեղի վրա կատուն էր ննջում,
Իսկ անթեղի տակ՝ հոգնած կրակը:
3) Իսկ երազները աչք էին փակում,
Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:
4) Բակում փուլ գալիս և առոք-փառոք
Որոճում
էին հոգնած եզները:
13. Ձևակերպումներից ո՞րն է սխալ:
1) Ձայնակապը երկհնչյուն է կազմում ոչ թե նախորդ, այլ հաջորդ ձայնավորի հետ:
2) Չգրվող, բայց արտասվող ը ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ:
3) Հայերենում միևնույն տառը կարող է արտահայտել մի քանի հնչյուններ:
4) Այբուբենի մեջ տառերի հաջորդական կարգը կայուն է,
բայց երբեմն կարող է խախտվել:
14. Ո՞ր բառերում կա ածանցի հնչյունափոխություն:
1) բազմություն
2) գործունեություն
3) օրինագիծ
4) դասամիջոց
15. Տրված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ:
Զեղչել, հափշտակել, բարօրություն, խորազնին, դշխոյական, անհարկի, ջրարբի, խոտհարք, խաբեբաություն, զղջալ, աղոթք, վարկաբեկել, վարակիչ, ամբարտավան, կցկտուր:
1) երեքում
2) ոչ մեկում
3) երկուսում
4) մեկում
16. Ընդգծված բառերից քանի՞սն են գործածված փոխաբերական իմաստով:
Եվ գնում ես դու քո ոտաբոբիկ
Եվ ալրաթաթախ առաջին սիրո
Շիկնած, շփոթված
ցավին ընդառաջ:
1) երեքը
2) չորսը
3) բոլորը
4) երկուսը
17. Տրված բառերից ո՞րը իմաստով չի առնչվում ոլորան, որմ, որկոր բառերին:
1) կեռման
2) կերակրափող
3) շավիղ
4) պատ
18. Նշվածներից ո՞րը գամել բառի փոխաբերական իմաստներից չէ:
1) անարգանքի ենթարկել
2) ուշադրությունը կենտրոնացնել
3) հիշողության մեջ ամրակայել
4) հայացքը սևեռել
19. Ձախ շարքում տրված բառերից չորսը համապատասխանում են աջ շարքի բառակապակցություններին: Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:
ա) մատուռ
|
1) աստիճանների ձող
|
բ) բուրվառ
|
2) հեթանոսական տաճար
|
գ) բազրիք
|
3) խնկարկելու անոթ
|
դ) նշխար
|
4) փոքրիկ եկեղեցի
|
ե) մեհյան
|
|
1) ա-4, բ-1, դ-3, ե-2
2) ա-4, բ-3, գ-1, ե-2
3) ա-2, բ-3, գ-1, ե-4
4) ա-4, բ-3, գ-1, դ-2
20.
Ինչպիսի՞ սխալ կա հետևյալ նախադասության մեջ:
Արմենին՝ որպես լավագույն մարզիկ, նշանակեցին թիմի
ավագ:
1) շարադասության
2) խնդրառության
3) հոլովման
4) բառագործածության
21. Ո՞ր
շարքում կա դարձվածքի իմաստի սխալ բացատրություն:
1) կողի
ընկնել-համառել, հաց կտրել-ապրուստից զրկել,
ճանապարհ սովորեցնել-խորհուրդ տալ
2) ի դերև
ելնել-հույսերը չարդարանալ, իրեն
հավաքել-զգաստանալ, դարձի գալ-զղջալ
3) մարմին
առնել-իրականանալ, կուրծք ծեծել-հավատացնել,
ոտքի տակ ընկնել-խանգարել
4) թիկունք
թիկունքի տալ-իրար օգնել, ոտքերն
ընկնել-աղաչել, ձեռք չտալ-հարմար
չլինել
22. Ո՞ր
նախադասության մեջ առաջ բառը մակբայ չէ:
1) –Առա՛ջ
անցիր, դու պետք է մեզ ուղեկցես:
2) Շարժվեցինք առաջ, և մեր դիմաց բացվեց մի հրաշալի տեսարան:
3) Առաջ
այդ մասին կարելի էր միայն երազել:
4) Մեզանից
դեռ հազարամյակներ առաջ այդ մասին
գիտեին:
23.
Ո՞ր նախադասության մեջստառը ցուցական հոդ չէ:
1) Երկուսս էլ մասնակցեցինք մրցույթին:
2) Տեղիս բնակիչների
մեծ մասը հայեր են:
3) Վերջին ժամանակներս նա հաճախ է այցելում քեզ:
4) Աշխարհումս ախ չիմ քաշի…
24.
Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:
1) Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է:
2) Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր
և ոտքը խփում գետնին:
3) Մենք հասկանում ենք, թե կա մի մարդ, որ եթե մտքին
դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց:
4) Կուշտ կերած մեր
ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխի փնչում:
25.
Ո՞ր նախադասության մեջ չկա ձևաբայ:
1) Օ՜, չի եղել մեր
գայլը պղնձյա
Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե…
2) Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան…
3) Փըռվեց… Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր
Չի լինելու երկրի վըրա
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր:
4) Անց են կենում սեր
ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ…
Подписаться на:
Сообщения (Atom)