Ոչ մի հայ գիտնականի
շուրջ, այն էլ դեռևս կենդանության օրերին, այնքան աշխույժ հետաքննություն չի ստեղծվել,
նրա հետ կապված դեպքեր, անեկդոտներ չեն պատմվել, որքան Աճառյանի: Քսանական թվականների
սկզբներից մարդիկ միմյանց պատմել են այդ
‹‹ տարօրինակ ›› մարդու կյանքից զվարճալի մանրադեպեր, որոնք հետագայում հավաքվել
են, գրի առնվել մի քանիսի, այդ թվում՝ Աճառյանի կողմից:
Նման
մանրադեպեր
պատմվում ու տարածվում են բացառիկ մեծությունների կամ անհատականությունների մասին, հաճախ անգամ ուրիշների հետ պատահածներն էլ վերագրելով նրանց: Այդպես է համաշխարհային գրականության մեջ Բեռնարդ Շոուն:
Աճառյանին վերաբերող մանրադեպերը,
որոնք մեծ մասամբ իրական են, երևան են հանում նրա զարմանալի աշխատասիրությունը, գիտական բարեխղճությունը, հետևողականությունը, լավատեսությունը, միաժամանակ՝ պարզամտությունը, անսահման բարությունը, անհիշաչարությունը, գծեր, որոնք ի մի գումարած՝ բացահայտում են մարդն ու գիտնականը:
1.
Աշխատասիրություն
Առաջին յուրահատկությունը, որ աչքի էր ընկնում Աճառյանի մեջ, նրա զարմանալի աշխատասիորւթյունն
էր: Նրա հրատարակած ու անտիպ երկերի թիվը անցնում է մի քանի հարյուրից, իսկ ընդհանուր
ծավալով կարող է կազմել ավելի
քան 10.000 տպագիր էջ: Այս բոլորը նա գրել է, մաքրագրել, արտագրել ապակետիպի համար: Գրադարան չուներ: Նրա գրադարանը բաղկացած էր իր տպագիր ու անտիպ գրքերից:
Նա իր ստեղծագործական բեղմնավորությունը բացատրում էր ոչ միայն աշխատասիրությամբ, այլև աշխատանքային ռեժիմի խիստ պահպանմամբ: Այդ աշխատանքային ժամերը չէին կարող խլել անգամ ամենամոտիկ մարդիկ:
2. Ճշտապահություն
Սա
Աճառյանը մարդու նկարագրի ամենաէական հատկանիշներից մեկն էր համարում, նրա հաջողության գրավականը, աշխատասիրության ուղեցույցը: Ճշտապահ էր տանը, հասարակական կյանքում, համալսարանում:
Մի օր առանց զանգահարելու նրա տուն է գալիս մի կին: Աճառյանն,
աշխատանքն ընդհատելով, դուռը բաց է անում: Կինն ասում է, թե ուղիղ հինգ րոպե ուզում
է խլել նրա ժամանակը՝ ինչ-որ բան հարցնելու: Կինը հինգ րոպեում հազիվ հանում է վերարկուն,
հարդարվում հայելու առաջ, դասավորում մազերը: Աճառյանը այդ ընթացքում կանգնում է նրա
կողքին ժամացույցը ձեռքին: Ժամանակը լրանալուն պես ասում է.
-
Է՜, տիկին,
Ձեր խնդրած հինգ րոպեն լրացավ, ես պետք է աշխատեմ:
Ասլեուց հետո լուռ նստում է գրասեղանի առաջ:
3.
Գիտական բարեխղճություն
Նրա գիտական
բարեխղճությունը շատ կողմերով դաստիարակիչ կարող է լինել մեր համար: Իր զրույցների մեջ հաճախ է ասել, որ գիտնականը պետք է ունենա պատասխանատվության զգացում նախ իր գիտական խղճի առաջ, և ապա՝ ապագայի առաջ:
Գիտությունը նրա համար սրբազան տաճար էր, որի դռնից ներս մտնողը գիտական պաշարի հետ պետք է ունենար երկյուղած հարգանք:
Նա խստորեն հետևում էր օգտագործված աղբյուրների հավաստիությանը, փաստը ստուգում միմյանցից տարբեր, առավել հավաստի աղբյուրներով, կանգ առնում ամենից համոզիչի վրա, միշտ հիշատակելով աղբյուրը: Կա մի ծիծաղելի պատմություն կապված այս թեմայի հետ: Մի օր առավոտյան Աճառյանը հանկարծ բարկանում է, վեճի բռնվում կնեջ հետ, աշխատում բորբոքել վեճը միանգամայն անտեղի: Նա այնքան բարձր է բղավում, որ կինը՝ Սոֆիկը, սկսում է հուսահատ լաց լինել: Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում ու խանդաղատանքով ասում.
- Կատակ էր, Սոֆիկ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ՝ Ախտային բարբառում ինձ համար ի՞նչ անծանոթ բառեր կան:
- Դե ասեիր էլի, ինչո՞ւ էիր կռիվ սարքում:
- Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով, մարդիկ զայրացած ժամանակ են դիմում բարբառի և իրենց բերանից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ բարկացրի. Ոչ մի բառ չասացիր:
Комментариев нет:
Отправить комментарий