вторник, 17 февраля 2015 г.

Հռոմեական կայսրության վերջին փուլն ու անկումը


Հռոմեական կայսրության վերջին փուլը և Հռոմեական կայսրության կործանումը





Ներածություն
  Աշխատանքի նպատակն է առավել մոտիկից ծանոթանալ III վերջերից մինչև VI դարի Հռոմի պատմությանը, Կայրության աստիճանական թուլացմանն ու անկմանը:
  Աշխատանքում ներկայացվում է տվյալ ժամանակահատվածում կառավարության գլուխ բարձրացածների, նրանց կատարած բարեփոխումների,վարած քաղաքականության մասին:
  Աշխատանքը գրելիս ունեցած դժվարություններից կառանձնացնեի գրականության ու աղբյուրների խնդիրը:

Հիմնական մաս
Հռոմեական կայրության վերջին փուլը  
   Դիոկղետիանոսի ժամանակից (284-305թթ.) սկսվում է հռոմեկանա կայսրության մի նոր շրջան`ուշ Հռոմեական կայսրության դարաշրջանը:
   Դիոկղետիանոսի և նրա հաջորդների ժամանակ ավարտվեց հռոմեական պետությունը անսահմանափակ միապետության վերածելու պրոցեսը: Դիոկղետիանոսը վերջնականապես հրաժարվում է Օգոստոսի հիմնած պրինցիպատի համակարգից, ըստ որի կայսրը դիտվում էր ոչ թե որպես միապետ, այլ իբրև բարձրագույն հեղինակությունից օգտվող և հատուկ լիազորություններով օժտված առաջին սենատոր և առաջին քաղաքային: Դիոկղետիանոսի հաստատած համակարգը, ի տարբերություն պրինցիպատի, ընդունված  անվանել դոմինատ, քանի որ այդ դարաշրջանում կայսրը տեր է (dominus) իր բոլոր պհատակների հանդեպ՝ անկախ նրանց աստիչանից և դասային դիրքից: Արևելյան թագավորների նկան հռոմեական կայսրն էլ էր համարվում աստվածության մարմնավորում:   
   Սկզբունքով հռոմեական միապետությունը միասնական էր մնում, չնայած, որ Դիոկղետիանոսը փորձում էր սահմանել իշխանության բաժանման մի հետևողական համակարգ՝ սկզբում երկու և ապա՝ չորս կառավարիչների միջև: Կայսերական գահի վրա հաստատվելուց կարճ ժամանակ անց Դիոկղետիանոսը իրեն կառավարչակից ընտրեց իր հայրենակից և պաշտոնակից Մաքսիմիանոսին: Նրանք 286 թվից կրում էին օգսոտոս տիտղոսը: 293 թվին երկու կայսրերը իրենց համար նշանակեցին կառավարչակիցներ, որոնք կոչվեցին կեսարներ: Կայսրության արևելյան մասի համար, որը կառավարում էր ինքը Դիոկղետիանոսը կառավարիչ ընտրվեց Գայոս Գալերիոս Վալերիոս Մաքսիմիանոսը, իսկ Մաքսիմիանոսը Արևմուտքում կեսար դարձրեց Գայոս Ֆլավիոս Վալերիոս Կոստանտիոս Քլորոսին: Կառավարողներից յուրաքանչյուրն օժտված էր կայսերական իշխանության լիակատարությամբ, թեպետ կեսարնենր ըստ իրենց աստիճանի ավելի ցածր էին համարվում, կան օգոստոսները: Այդուհանդերջ Դիոկղետիանոսը ավելի մեծ հեղինակություն էր վայելու, քան մյուս կայսրերը: Ստեղծվեց միասնական կայսերական ընտանիք: Օգոստոսները համարվում էին եղբայնրներ, իսկ կեսարները՝ նրանց որդիները: Դիոկղետիանոսն իր աղջկան կնության տվեց Գալերիոսին և որդեգրեց նրան: Նման հարաբերության մեջ էին նաև Մաքսիմիանոսն ու Կոստանտիոս Քլորոսը:
   Չորս կառավարողների միջև իշխանության բաժանումը բխում էր անհրաժեշտությունից. Կայսրության լայնածավալ տարածքը թույլ չէր տալիս, որ մի միապետ հետևի դրա ներքին և արտաքին քաղաքական կյանքի բոլոր իրադարձություններին:
   Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի միջև իշխանության ժամանակից փաստորեն սկսվում է ամբողջ Հռոմեական կայսրության բաժանումը Արևելյանի և Արևմտյանի:
   Կայսրերից ոչ մեկը Հռոմը չընտրեց իբրև իր ապրելավայր: Դիոկղետիանոսն ապրում էր Նիկոմեդիայում, Մաքսիմիանոսը՝ Մեդիոլանում, Քլորոսը՝ Տրիրում, Գալերոսը՝ Սիրմում: Այսպիսով ‹‹Հավիտենական Հռոմը ›› առաջվա նման համարվում էր կայսրության մայրաքաղաք, բայց այլևս կայսեր գահանիստը չէր հանդիսանում և կորցրել էր իր քաղաքական նշանակությունը:
Դիոկղետիանոսի բարեփոխումները
   Դիոկղետիանոսն անցկացրեց մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է ամրապնդեին Հռոմեական կայսրության քաղաքակա, ռազմական և տնտեսական հզորությունը:
   Դիոկղետիանոսը կատարեց վարչական նոր բաժանում: Կայրությունը բաժանվեց 12 դիոցեզների, որոնց սահմանները միշտ չէ որ համընկնում էին նախկին գավառների սահմաններին: Դրանք էլ իրենց հերթին բաժանվում էին պրովինցիաների(գավառ):
Ռազմական բարեփոխում
   Դիոկղետիանոսի ուշադրությունն ամենից առաջ ուղղված էր Կայսրության քաղաքական և ռազմական հզորությունը բարձրացնելուն: Իշխանությունն օգոստոսների և կեսարների մեջ բաժանելուց բացի անհրաժեշտ է ստեղծել մի զորեղ բանակ: Դիոկղետիանոսից առաջ լեգեոնները տեղավորված էին առանձին գավռներում և կարիքի դեպքում բավականին դժվար էր լինում նրանց տեղափոխել մի այլ սահաման: Դիոկղետիանոսի ռեֆորմով զորքերը բաժանվեցին 2 հիմնական մասի՝ սահմանապահ զորքեր, որոնք ունեին մշտական տեղակայում և շարժական զորամասեր, որոնք անհրաժեշտության դեպքում տեղաշարժվում էին մի տեղից մյուսը:
   Զգալիորեն մեծացվեց նաև բանակի կազմը: Դիոկղետիանոսը, բանակը կամավորներով համալրելուց բացի, պարտավորեցրեց խոշոր կալվածատերետին պետությանը տրամադրել նորակոչիկներ՝ նրանց կալվածքներում եղած ստրուկների և կոլոնների թվի համեմատ: Բանակում պարտավոր էին ծառայել նաև լետերը՝ գերի բարբարոսները: Վարձատրությամբ ծառայության էին վերցվում նաև բարբարոսների ջոկատները, որոնք Հռոմեկան կայսրության իշխանության տակ:
Հարկային բարեփոխում
   Բանակի հզորացումը մեծ ծախսեր էր պահանջում: Խոշոր միջոցներ էին հարկավոր նաև աստիճանավորական ապարատը պահելու և կայսերական արքունիքի ճոծությունն ապահովելու համար:
   Մտցվեւմ է բնակչության տուրքադրման մի նոր համակար, որում մեծ նշանակություն ստացան ուղղակի հարկերը (ի տարբերություն նախկինում գործող ուղղակի հարկերի) և ամենից առաջ հողային հարկը, որը գանձվում էր կանոնավոր կերպով: Աննոնայի (բնամթերքով գանձվող հարկ) հարկման միավորը որոշվում էր վարելահողի մի որոշ քանակով, որը կարող է մշակել մի մարդ գոյատևելու համար: Հաշվի էին առնում նաև հողամասի մեծությունը, հողի որակը, մշակվող կուլտուրաները, աշխատողների քանակը (հարկաման ժամանակ երկու կին հավասարեցվում էին մի տղամարդու), անասունների գլխաքանակը: Հարկ վճարոլուց չէին ազատվում նաև սենատորները, որոնք հողային հարկից բացի վճարոկ էին նաև հատուկ հարկ: Հողային տիրույթներ չունեցող քաղաքային բնակիչներն էլ վճարում էին գլխահարկ: Իտալիայից, որը մինչև այդ հարկեր չէր վճարել, այժմ սկսեցին հողային հարկեր գանձել ինչպես մյուս գավառներից:
   Այսպիսով պետական տնտնեսությունը կառուցվում էր բնատնտեսական հիմքի վրա և կախված չէր փողի արժեքի, շուկայի գների, մթերքների մերմուծման տատանումներից:
Ֆինանսական բարեփոխում
   Ֆինանսական տնտեսության առողջացման նպատակով Դիոկղետիանոսը դրամական բարեփոխում կատարեց, որով սահմանվեց լիարժեք ոսկե դրամ: բԱցի այդ բաց թողնվեց նաև արծաթե և բրոնզե դրամ: Այս բարեփոխումը հաջողություն չունեցավ, որովհետև դրամի իրական արժեքը համապատասխան հարաբերակցության մեջ չէր գտնվում նրա անվանական արժեքի հետ, մետաղների արժեքների հարաբերակցությունը կամայականորեն էր սահմանված, հաշվի չէր առնված դրամաշրջանառության համակարգը: Ահա թե ինչու լաիրժեք դրամը շրջանառությունից անհետանում էր և վերածվում մետաղաձողերի, իսկ ապրանքների գները շարունակում էին բարձրանալ:
   Հարաճուն թանկության դեմ պայքարելու նպատակով 301 թվ. հրատարալվեց մի հրամանագիր, որով զանազան ապրանքների համար սահմանվեցին առավելագույն գներ, ինչպես նաև աշխատանքի վարձատրման առավելագույն դրույքներ:
   Պատմագրության մեջ տարբեր գնահատականներ են տվել Դիոկղետիանոսի էդիկտին: Մոմզենն այդ միջացառումն անվանել է վարչական խելացնորություն: Այս հրամանագիրը արդյունք չտվեց, քանի որ օրենսդիրը գները սահմանել էր կամայականորեն. Գները միասնական էին ամբողջ կայսրության համար, հաշվի չէին առնված առանձին տարածաշրջնների առանձնահատկությունները, հաղորդակցության ուղիների հարմարությունը և այլ պայմաններ:
Կրոնական քաղաքականություն
   Դիոկղետիանոսը հանդես էր գալիս իբրև հին հռոմեական րոնի վերակագնող՝ շեշտելով կայսերական իշխանության աստվածային ծագումը: Յուպիտերը համարվում էր կայսեր հովանավոր և աշխարհի վրա հաստատված նրա բարձրագույն իշխանության աղբյուր: Դիոկղետիանոսը կրում էր Յովիոս տիտղոսը (Յուպիտերից սերված), իսկ Մաքսիմիանոսը՝ Հերկուլիոս տիտղոսը (Հերկուլեսից սերված):
   Քրիստոնեությունը III դարի վերջում հանդուրժողականություն էր վայելում, և Դիոկղետիանոսի իշխանության առաջին շրջանում նրա կինն ու աղջիկը քրիստոնեություն էին դավանում: Բայց նրա տարածումը հասարակական զանազան խավերի շրջանում և, հատկապես ,բանակում, երբ զինվորները հրաժարվում էին կայսրերին կրոնական հարգանք մատուցել, մյուս կողմից էլ քրմերի և Գալերիոսի հակաքրիստոնեական տրամադրությունը նպաստեցին, որ 303 և 304 թթ. չորս էդիկտ հրատարակվի քրիստոնեության դեմ:
Արտաքին քաղաքականություն
   Դիոկղետիանոսի իշխանության ամբողջ ժամանակաշրջանում պայքար էր մղվում Կայսրության սահմանների պաշտպանության համար: Մաքսիմիանոսը պատերազմներ մղեց ալանների, ֆրանկների, բուրգուտների դեմ: Նա ստիպված էր պատերազմել նաև Աֆրիկայում ապրող մավրիտանական ցեղերի դեմ: Գալերիոսը կռիվներ էր մղում Դանուբի ափերին: Դիոկղետիանոսը ստիպված էր պատերազմել ուզուրպատոր Աքիլլեսի դեմ:
   Եգիպտոսը խաղաղեցնելուց հետո Դիոկղետիանոսը Գալերիոսի հետ արշավանքի ելավ պարսիկների դեմ, որոնք գրավել էին Հայաստանը և ներծուժել Միջագետք: Արդյունքում պարսիկների ջախջախմամբ և նրանց հետ կնքած հաշտության համաձայն Հայաստանի սահմաններն ընդլայնվեցին, և Հռոմի տիրապետությունն Միջագետքում կայունացվեց:
   305 թվ. մայիսի 1-ին Դիոկղետիանոսը Նիկոմեդիայում, իսկ Մաքսիմիանոսը Միլանում հրաժարվեցին իշխանությունից: Գալերիոսն ու Կոստանտիոս Քլորոսը օգոստոսներ հռչակվեցին: Դիոկղետիանոսի տեղը գրավեց Գալերիոսը, որն էլ նշանակեց երկու կեսարների:
   Իշխանության բաժանումը չորս կայսերի միջև, ըստ Դիոկղետիանոսի, պետք է համակարգ դառնար, որը, սակայն, բնավ չէև ապահովում քաղաքական միասնությունը և չէր կանխում երկպառակչական պատերազմները. որքանով որ կեսարները և օգոստոսները տնօրինում էին զորքերին, այդքանով կարող էին նրանց օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ մղած իրենց պայքարում:
   Խաղաղությունը խախտվեց 306 թվ., երբ Բրիտանիայում վախճանվես Կոստանտիոս Քլորոսը: Զորքերը կայսր նշանակեցին նրա որդուն`Կոստանդինին, որին Գլերոսը կեսար ճանաչեց: Բայց շուտով Հռոմում, Գալերիոսը ընդհանուր տուրքադրում էր կատարել, զորքերը կայսր հռչակեցին Մաքսիմիանոսի որդուն`Մաքսենտիոսին: Դրանից հետո պայքար բռնկվեց, որին մասնկացեց նաև Մաքսիմիանոսը, որը, սակայն, մահացավ 310 թվ. Գալլիայում իշխանությունը նորից գրավելու անհաջող փորձերից հետո: Պայքարը շարունակվեց մի քանի տարի և ավարտվեց Կոստանդինի հաղթանակով: Հռոմի պարիսպների տակ`Մուլվիաոսյան կամրջի մոտ, Կոստանդինը, դաշնակցելով Վալերիոս Լիցինիանոս Լիցինոսի հետ, հաղթեց Մաքսենտիոսի զորքին, իսկ Մաքսենտիոսը նահանջելիս խեղդվեց Տիբեր գետում:
   Կոստանդինը, ինչպես և իր հայրը`Կոստանտիոս Քլորոսը, կողմնակից էր կրոնական հանդուրժողականության: Նրա զորքում շատ քրիստոնյաներ կային: Հետագայում նույնիսկ մի առասպել ստեղծվեց այն մասին, թե իբր ճակատամարտից առաջ Կոստանդինը տեսավ մի խաչ, որի գրա գրված էր. ‹‹Այսու հաղթեցես››(հունարեն ‹‹touto nika››):
   313 թվ., Միլանում Կոստանդինը Լիցինիոսը հրապարակեցին մի կարգադրություն (‹‹Միլանի էդիկտ›› անունով) քրիստոնեությունը ազատ դավանելու մասին: Բացի այդ քրիստոնյաները կարող էին օգտվել նույն իրավունքներից, ինչ այլ կրոնների կողմնակիցները: Իրենց հակառակորդներին հաղթելուց հետո Կոստանդինը Լիցինիոսը մի տասնամյակ կառավարեցին միասին: 324 թվ. Նրանց միջև սկսվեց կռիվ, որն ավարտվեց Լիցինիոսի պարտությամբ և աքսորով Թեսաղոնիկե, որտեղ էլ նա սպանվեց: Դրամնից հետո մինչև իր մահը (337 թվ.) Կոստանդինը (լրիվ անունը՝ Ֆլավիոս Վալերիոս Կոստանդին) կառավարեց իր որդիների հոտ միասին:
Կրոնական քաղաքականությունը
   Կրոնական հարցը կարևոր դեր էր խաղում Կոստանդինի և նրա ախոյանների միջև իշխանության համար մղված պայքարում: Թեև Կոստանդինը քրիստոնյա չէր, բայց դարձավ նոր կրոնի հետևողական հովանավոր, և քրիստոնեությունը Միլանի էդիկտով հալածվող կրոնից վերածվեց գերիշխող կրոնի: Տիրող քրիստոնեական եկեղեցին սրբագործում էր Հռոմեական պետության կարգերը՝ իր հեղինակությամբ արդարացնելով կայսերական իշխանությունը: Մյուս կողմից էլ իշխանությունն իր եռանդուն մասնակցությունն էր ունենում եկեղեցական գործերում: Կոստանդինը գտնում էր, որ Կայսրության միասնականությունը պետք է համապատասխանի նաև մի միասնական եկեղեցի, որտեղ չի կարող տարակարծություն լինել: Դրա համար էլ նա մասնակցում էր եկեղեցական հարցերի քննարկմանը: Այդ ժամանակից ի վեր դավանաբանական հարցերը դիտվում էին իբրև պետական խնդիրներ:
   Դեռևս 313 թվ. Աֆրիկայի քրիստոնյաների ներկայացուցիչները դիմեցին Կոստանդինին՝ խնդրելով լուծել իրենց վեճն այն մասին, թե ո՞ւմ պետք է համարել Կարթագենի եպիսկոպոս՝ Ցիցիլիանոսին, թե՞ Դոնատոսին: Դոնատոսի կողմնակիցները Ցիցիլիանոսին մեղադրում էին այն բանում, որ Դիոկղետիանոսի հարուցած հալածանքների ժամանակ նա հալածողներին է հանձնել սուրբ գրքերը՝ դառնալով մատնիչ: Ցիցիլիանոսի կողմնակիցները Դոնատոսին մեղադրում էին այն բանում, որ նա ապօրինաբար է կարգված եպիսկոպոսի պաշտոնում: Նախ Հռոմում, իսկ հետո Առլում տեղի ունեցած ժողովներից հետո Կոստանդինը Կարթագենի եպիսկոպոս կարգեց Ցիցիլիանոսին: Այդ ժամանակ Դոնատոսը և նրա կողմնակիցները հայտարարեցին, թե իրենք են միայն իսկական քրիստոնյաներ, և կազմեցին իրենց եկեղեցին: Շուտով այս վեճը դարձավ սկիզբ կատաղի ու բացահայտ պայքարի, որը հարյուրամյակից ավելի տևեց: Հետագայում պաշտոնական եկեղեցու և դոնատիստների վեճը անգամ սոցիալական պայքարի բնույթ ընդունեց:
   Եկեղեցական մյուս հարցը, որին միջամտեց Կոստանդինը առնչվում էր արիոսականությանը: II դարի սկզբին Ալեքսանդրիայում լայն տարածում գտավ Արիոսի ուսմունքն այն մասին, որ Սուրբ Երրորդության մեջ միայն Հայր-Աստվածն է հավիտենական: Նրա առաջին արարածը որդին էր կամ Լոգոսը, իսկ Լոգոսի ստեղծածը Սուրբ Հոգին էր: Ուստի Որդին չէր կարող հավասար լինել Հայր -Աստծուն, այլ միայն նման էր նրան: Այս ուսմունքը սկզբում դատապարտեց Ալեքսանդրիայի եպիսկոպոսը, իսկ հետո՝ տեղական եկեղեցական ժողովը: Վիճաբանությունները ոչ միայն չդադարեցին, այլ այնպիսի տարածում ստացան , որ գործին միջամտեց Կոստանդինը:
   325 թվ. Նիկիայում գումարվեց ժողով, որտեղ ընդունվեց Նիկիայի  հանգանակը: Ժողովականները արտահայտվեցին Արիոսի դեմ: Ընդումնվեց, որ Որդին հավասար է Հայր-Աստծուն: Արիոսը աքսորվեց Իլլիրիա: Սակայն Նիկիայի ժողովի ժամանակը ոչ թե արիոսականության վերջն էր, այլ սկիզբը: Արիոսականությունը բավականաչափ համախոհներ ուներ արքունիքում, որոնք հովանավորում էին այս ուսմունքի հետևորդներին և նպաստում նրա տարածմանը: 381 թվ. Արիոսի ուսմունքը մի անգամ ևս դատապարտվեց Կոստանդնուպոլսում կայացած եկեղեցական ժողովում, և արիոսականների դեմ հալածանք սկսվեց, սակայն այն արդեն տարածվել էր գերմանական բարբարոս ցեղերի մեջ:
Կոստանդինի բարեփոխումները
   Սոցիալական և քաղաքական բնագավառներում Կոստանդինը զարգացնում էր բարեփոխումների այն համակարգը, որի հիմքերը դրել էր Դիոկղետիանոսը:
  Նա, պահպանելով Կայսրության վարչական այն բաժանումը (դիոցեզների և գավառների), որ կատարել էր Դիոկղետիանոսը, դիոցեզների վրա կարգեց չորս պրեֆեկտուրա`Արևելք, Իլլիրիա, Իտալիա և Գալլիա:
   Կոստանդինի օրոք քաղաքական իշխանությունը վերջնականապես անջատվեց զինվորականից: Նրա ժամանակ ավարտվեց նաև բանակի բարեփոխումը. Զորքերի բաժանումը սահմանապահ մասերի և շարժուն բանակի:
   316 և 325 թվականների հրամանագրերով արգելվում էր քաղաքային բնակչության բարձր դասին՝ կուրիալներին հեռանալ այն քաղաքից, որտեղ նրանք ծնվել են:
   332 թվի կայսերական սահմանադրությունը արգելում էր կոլոններին մի կալվածքից անցնել մյուսին: Այն կալվածատերը, որի մոտ հայտնաբերվեր ուրիշի կոլոնը պարտավոր էր նրան վերադարձնել նրա հին տիրոջը և բացի այդ այն ամբողջ ժամանակվա համար, երբ փախած կոլոնը եղել էր նրա կալվածքում, նա պետք է վճարեր այն հարկերը, որ կոլոնը պետք է տար: 317 թվ. հրատարակվեց մի կարգադրություն, որի մեջ ասված էր, թե ‹‹դրամահատարանի վարպետները պետք է ընդմիշտ մնան իրենց կացության մեջ›:
   Դեռևս Դիոկղետիանոսի օրոք Հռոմը կորցրել էր իր առաջվա նշանակությունը: Կոստանդինը կառուցեց մի նր մայրաքաղաք (330 թվ.) հունական գաղութ Բյուզանդիոնի տեղում, որը հիմնադրի անունով կոչվեց Կոստանդնուպոլիս:
Արտաքին քաղաքականությունը  
  Արտաքին քաղաքականության բնագավառում Կոստանդինը Դիոկղետիանոսի շարունակողն էր: Արևմուտքում նրա օրոք հռոմեացիմների համար հաջող պատերազմներ են մղվել ֆրանկների դեմ, Դանուբի ափերին`գոթերի դեմ: Կոստանդինի օրոք շարունակվում էր նաև բարբարոսների բնակեցումը զանազան մարզերում: Սարմատներին բնակեցրին մերձդանուբյան գավառներում և Իտալիայում, իսկ վանդալներին`Պաննոնիայում: Դրանով հռոմեական կառավարությունը նպաստում էր կայսրության բարբարոսականացմանը: Նույն գործընթացը կատարվում էր նաև բանակում, որտեղ ծառայության էին ընդունում մեծ թվով բարբարոսների: Մահը թույլ չտվեց Կոստանդինին արշավանք սկսել պարսիկների դեմ, որոնք հարձակվել էին Հայաստանի և Միջագետքի վրա:
   Կոստանդինի մահից հետո իշխանությունն անցավ նրա երեք որդիներին: Այդ առաջադրեց նոր երկպառակչական կռիվներ կայսերական գահի համար:
   351 թվ. Կոստանդինի երկրորդ որդին՝ Կոստանտիոսը (351-361 թթ.), իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը: Սակայն նա չուներ հոր եռանդն ու նախաձեռնությունը: Կրոնական հարցերը Կոստանտիոսի ներքին քաղաքականության մեջ մեծ դեր էին խաղում: Նա համոզված արիոսական էր, և նրա կառավարման օրոք արիոսական եպիսկոպոսները վերստին գերակշռություն ձեռք բերեցին, իսկ նրանց հակառակորդ Աթանաս Ալեքսանդրացին աքսորվեց: Այցելելով Հռոմ`կայսրը ուշադրություն նվիրեց հռոմեական հեթանոսական հին հուշարձաններին, և հեթանոսությունը նրա իշխանության տարիներին չէր հալածվում: Կոստանտիոսը պատերազմեց արևմուտքում ալամանների դեմ և արևելքում`պարսիկների դեմ: Ալամանների դեմ ուղարկվեց նրա հորեղբոր որդի Ֆլավիոս Կլավդիոս Յուլիանոսը , որին շնորհվեց կեսարի տիտղոս: Նա կարողավցավ խաղաղացնել Գալլիան, հաղթել ալամաններին և ֆրանկներին: Պարսից արքա Շապուհ II-ի հարձակումը ստիպեց Յուլիանոսին Գալլիայից ջոկատներ  ուղարկել Արևելք: Այդ առաջ բերեց խռովություն զորքերի մեջ, որոնք Յուլիանոսին օգոստոս հռչակեցին: Յուլիւանոսը շարժվեց Կոստանտիոսի դեմ, բայց նա վախճանվեց Կիլիկիայում:
   Յուլիանոսը կառավարեց երկու տարի (361-363 թթ.): Քրիստոնեական պատմության մեջ նրան տրվել է Ուրացող մականունը, քանի որ նա նպատակ ուներ վերականգնել հեթանոսական կրոնի գերիշխող դիրքը: Յուլիանոսը, որ ուսյալ մարդ էր, իր ժամանակի խոշոր գրողներից ու մտածողներից մեկը, մեծ հեղինակություն էր վայելում Հունաստանի քաղաքային բնակչության մտավորականների և հեթանոսական ազնվականության շրջանում, բայց զորքերի և ժողովրդի շրջանում աջակցություն չէր գտնում: Նա սպանվեց պարսիկների դեմ կատարած արշավանքում, Տիզբոնից նահանջելու ժամանակ:
   Իբրև նրա հաջորդ հռչակվեց կայսր Հովիանը, որը պարսիկների հետ կնքեց հռոմեական կայսրության համար ծանր հաշտություն: Հռոմեացիները ճանաչեցին նաև Հայաստանի անկախությունը: Հովիանը քրիստոնյա էր և վերացրեց Յուլիանոսի այն կարգադրությունները, որոնք ուղղված էին քրիստոնեության դեմ: Հովիանը կառավարեց մի տարուց պակաս, մահացավ 364 թվի սկզբին: Զորքը կայսր հռչակեց Ֆլավիոս Վալենտինիանոսին (364-375 թթ.), որն իրեն կառավարչակից հայտարարեց իր եղբորը՝ Ֆլավիոս Վալենտին (364-378թթ.):
   Երկու եղբայրները այնքան էլ կրթված չէին, թեպետ հմուտ զորականներ էին: Նրանք իրենց գլխավոր խնդիրն էին համարում Կայսրության պաշտպանումը բարբարոսներից: Վալենտինիանոսը կառավարում էր արևմուտքում և ապրում Միլանում, իսկ Կայսրության արևելյան մասը կառավարում էր Վալենտը, որի համար գահանիստ էր Կոստանդնուպոլիսը: Վալենտինիանոսը մահից հետո (375 թ.) Արևմուտքի կայսր հռչակվեց նրա որդի Գրատիանոսը (375-383 թթ.), որը խիստ օրենքներ հրատարակեց հեթանոսների և հերետիկոսների դեմ և զրկեց հին կրոնը պետության աջակցությունից:

Հռոմեկան կայսրության անկումը:Աթիլլայի արշավանքներ
  IV դարի կեսերից Հռոմեական կայսրության դրությունը ավելի անկայուն է դառնում: 375-376 թթ. վեստգոթերը, որոնց նեղում էին հոների թափառական ցեղերը, Վալենտ կայսրի թույտվություն ստացան բնակվելու Կայսրության տարածքում: Նրանք կարող էին բնակվել Թրակիայի դիցեզում, այն պայմանով, որ զենքերը հանձնեն հռոմեական իշխանությանը և կատարեին նրանց հրահանգները: Սակայն վերջինիս անփույթության պատճառով այդ պահանջները չկատարվեցին: Մթերքների՝ արհեստականորեն ստեղծված պակասությունը, դրանց բարձր գները, գոթերի երեխաների երեխաների ստրկացումը պատճառ դարձան, որ բարձրանա ապստամբություն: Գոթերին աջակցում էին հարևան հանքարաններից փախած ստրուկները: Ապստամբած ստրուկներն ու բարբարոսները քարուքանդ էին անում հարուստ կալվածքներ: Հռոմեական զորքերը չէին կարողանում կասեցնել ապստամբների գործունեությունը: 387 թվ. Նրանց դեմ շարջվեց հռոմեական զորքը Վալենտ կայսեր գլխավորությամբ: Ադրիանապոլսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ ապստամբները ջախջախեցին հռոմեկան զորքերին, իսկ կասրն ընկավ կռվի դաշտում: Հռոմեկան կայսրությունը, որը թուլանում էր արտաքին թշնամիների դեմ մղած պայքարից և ուժասպառվում էր ներքին հակասություններից, արդեն անկարող էր ոտքի կանգնել իր ստացած անողոք հարվածից: Հռոմեական զորքերի լավագույն ջոկատների և զինվորական ղեկավար մասի կործանումը մեծ հարված հասցրեց զինված ուժեչի ողջ համակարգին: Երկար տարիների ընթացքում հռոմեական կառավարությունը ի վիճակի չեղավ բարձրացնել կազմակերպված և մարտունակ բանակ և ստիպված ր Կայսրության սահմանների պաշտպանությունն ու ներքին կարգ ու կանոնի ապահովումը վստահել բարբարոսների վարձկան ջոկատներին:
  Վալենտի մահից հետո Գրատիանոսը կայսր նշանակեց փորձված զորավար, ծագումով իսպանացի Թեոդոսին(378-395թթ.), ով հետագայում կոչվեց Մեծ: Թեոդոսը փոքր-ինչ ետ մղեց գոթերին Կոստանդնուպոլսից, բայց ստիպված եղավ հաշտություն կնքել նրանց հետ՝ տրամադրելով նրանց բնակության համար Իլլիրիայի մարզերը: Թեոդոսը ձգտում էր իրեն ենթակա բոլոր մարզերում տարածել նիկիական ուսմունքը: Գրատիանոսի սպանությունից հետո (383 թվ.) Կայսրության արևմուտքում տեղի էին ունենում նոր խառնակություններ, որոնք ավելի էին թուլացնում հռոմեական տերությունը: 392 թվ. Արևմուըքում կայսր նշանակվեց Եվգենիոսը, ով փորձումէր վերականգնել հին կրոնը: Բայց Թեոդոսը հրաժարվեց ճանաչել Եվգենիոսի իշխանությունը և նրա դեմ շարժեց իր զորքը: Արյունահեղ կռվից հետո Եվգենիոսի զորքն անցավ հակառակորդի կոզմը, իսկ ինքը գերի ընկավ և սպանվեց:
  394 թվ. շատ կարճ ժամանակով Թեոդոսն իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը Կայսրության երկու մասերի վրա: Բայց դա երկար չտևեց. 395 թվ. նա մահացավ:
  Իշխանությունը ժառանգեցին նրա երկու որդիները՝ Արկադիոսը և Հոնորիոսը: Արկադիոսին հանձնվեց Արևելքի կառավարումը, Հոնորիոսին՝ Արևմուտքի: Նրանք անկարող էին կառավարել այս հսկա տերությունը, մանավանդ, որ գահ բարձրանալիս Արկադիոսը 18 տարեկան էր, իսկ Հոնորիոսը՝ 11: Նրանք շրջապատված էին արքունական խարդավանքներովև մշտապես գտնվում էին մերձավորների ազդեցության տակ: Արևմտյան կայսրության մեջ մեծ դեր էր խաղում վանդալ Ստիլիքոնը, որն ըստ էության ամբողջ կայսրության կառավարողն էր՝եռանդուն զորավար և դիվանագետ: Նա հոգ էր տանում Կայսրության պաշտպանության մասին, բայց ձգտում էր դա հաջոզեցնել՝ բարբարոսներին զինվորական ծառայության մեջ գրավելով և բարբարոս առաջնորդների հետ պայմանագրեր կնքելով: Արևմտյան կայսրության համար գլխավոր վտանգը վեստգոթերն էին, որոնց գլուխ կանգնած էր Ալարիխը: 401 թվ. նա հարձակվեց Իտալիայի վրա: Ստիլիքոնը հաշտություն կնքեց նրա հետ, ոստ որի Ալարիխի պետք է օգնություն ցույց տար Հռոմին Կոստանդնուպոլսի դեմ մղած պայքարում(այդ ժամանակ Արևմտյան և Արևելյան կայսրությունների սահմանների շուրջ տարաձայնություններ էին առաջացել): 408 թվ. Ալարիխը գրավեց Պաննոնիան և Նորիքը, ապա շարժվեց Իտալիա և փող պահանջեց իր զորքի համար: Նրա այդ պահանջը բավարարվեց, որովհետևՍտիլիքոնը մտադիր է համաձայնության գալ Ալարիխի հետ`օգտագործելու նրան ուզուրպատորների և Կոստանդնուպոլսի դեմ պայքարում: Բայց շուտով Ստիլիքոնը զրկվեց իշխանությունից և մահապատժի ենթարկվեց (408 թվ.): Ալարիխի հետ կնքած պայմանագիրը ևս լուծարվեց: Այդ ժամանակ Ալարիխը հարձակումն ուղղեց Իտալիայի դեմ: Նրան աջակցում էին ստրուկները: 410 թվ. օգոստոսի 24-ին Ալարիխի զորքերը վերցրին Հռոմը: Ավելի ուշ հեղինակների հաղորդած տեղեկությունների համաձայն Հռոմի դարպասները բացել էին ստրուկները: Երեք օր քաղաքը ենթարկվում էր ավերածության: Դրանից հետո Ալարիխը հեռացավ Հռոմից: Նրա մահից հետո գոթերը հեռացան Գալլիա, սակայն ուժասպառ կայսրությունն արդեն չէր կարող դիմանալ բարբարոսների գրոհին: Դեռևս 409 թվ. վանդալները և ալանները ներխուժեցին Իսպանիա`բնակություն հաստատելով նրա առանձին մարզերում: 420 թվ. նրանք հաստատվեցին Պիրենեյան թերակղզում, իսկ 429 թվ. զավթեցին Նումիդիան և Աֆրիկայի մեծ մասը: Երբեմն-երբեմն հռոմեական զորավարները կարողանում էին հաղթանակ տանել բարբարոսների դեմ, բայց այդ հաղթանակները չէին կարող փոխել Կայսրության արտաքին դրությունը: Հռոմեական կայսրության համար մեծ վտանգ էին ներկայացնում հոները: V դարի 30-ական թթ. հոների առաջնորդ Աթիլլան իր իշխանության ներքո միավորեց հունական թափառական ցեղերին: Այնուհետև Աթիլլան գրավեց Պաննոնիայի մի քանի շրջանները: Պատրվակ բերելով այն, թե Վալենտիանոս III-ը (425-455 թթ.), որը կայսր էր հռչակվել Հոնորիոսի մահից հետո, չէր բավարարել իր պահանջները, Աթիլլան ավերեց Գալլիան: Կատալոնյան դաշտերում 451 թվ. տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ Աթիլլայի դեմ կռվում էր հռոմեական զորավար Այետիոսը, որը գլխավորում էր հիմնական բարբարոսական ցեղերից կազմված զորքը: Աթիլլան դադարեցրեց իր առաջխաղացումը և անցավ Հռենոսից այն կողմ: 452 թվ. նա հարձակվեց Իտալիայի վրա, բայց շուտով հեռացավ անդրդանուբյան մարզերը, որտեղ էլ մահացավ, իսկ նրա այլացեղ տերությունը կազմալուծվեց:
  Կայսրության արևմտյան մասում չէր դադարում պայքարը իշխանության համար, որը հրահրում էին ոչ այնքան կայսրերը, որքան հռոմեական ծառայության մեջ գտնվող բարբարոսական առաջնորդները: 455 թվ. Հռոմը կողոպուտի ենթարկեցին վանդալները, որոնք մեծ ավար առած և բազմաթիվ գերիներ տաևրան, որոնց թվում էր նաև Եվդոկիա կայսրուհին: 475 թվ. հռոմեական պատրիկ Օրեստը գահ բարձրացրեց իր որդուն՝Հռոմուլոս Ավգուստուլոսին: Բայց նրա դեմ ապստամբեցին բարբարոսական վարձկանները, որոնց գլխավորում էր Օդոակրը: 476 թվ. Օրեստը սպանվեց, իսկ Հռոմուլոս Ավգուստուլոսը զրկվեց իշխանությունիօց, իսկ կայսերական պատվո նշանները Օդոակրն ուղարկեց Կոստանդնուպոլիս: Այդ դեպքն ընդունված է համարել Արևմտյան Հռոմեկան կայսրության վերջը:Արևելյան Հռոմեական կայսրությունը V դարում ևս ենթարկվում էր բարբարոսական ներխուժումների, բայց քաղաքական տեսակետից այն ավելի կայուն գտնվեց: Արկադիոսի մահից հետո գահ բարձրացավ նրա որդին՝Թեոդոս II-ը (408-450 թթ.): Թեև նա գահ էր բարձրացել անչափահաս տարիքում, աչքի ընկնող կառավարող չէր, բայց օգտվում էր տիրող դասակարգի աջակցությունից: 421 թվ. վերսկսվեց պատերազմը Պարսկաստանի դեմ, որն ավարտվեց հաջորդ դարում ի նպաստ Հռոմի:
  Կայսր Լևոն I-ը (457-474 թթ.) կարողացավ ազատվել իշխանատենչ զորապետներից, որոնք հավակնում էին կառավարել կայսեր փոխարեն, ինչպես նաև ետ մղեց վանդալների հարձակումը: Անաստաս կայսրը (491-518 թթ.) հատուկ ուշադրություն է նվիրում սլավոններին: Նրանց հարձակումներից պաշտպանվելու համար 512 թվ. ստեղծվում է ամրությունների գիծ՝ Մարմարի ծովի ափին գտնվող Սելիմբրիայից մինչև Սև ծովի ափին գտնվող Դերկոնտը: Այս գիծը կոչվեց Երկար պարիսպ, որը եկեղեցական պատմիչԵվագրիոսը համարում է ‹‹ անզորության մի դրոշ, երկչոտության մի հուշարձան ››:
  Յուստին I-ի (518-527 թթ.) օրոք սկսվում ենալավոնների կազմակերպված հարձակումները, նրանց նպատակն էր տիրել Բալկանյան թերակղզում և գերիշխել Էգեյան ծովում: VI դարի վերջում նրանք հասան իրենց նպատակին, իսկ VII դարում սլավոնական կամ ‹‹սլավոնականացած›› բնակչությանը ստիպված էր կառավարությունը սահմանագլխին տրամադրել հողեր:
  Հռոմեական կայսրության տիրապետությունը վերականգնելու վերջին փորձը կատարեց Յուստինիանոս I-ը (527-565 թթ.): Նրա զորավար Վելիզարին հաջողվեց նվաճել Աֆրիկան և Նումիդիան, գրավել Սիցիլիան, համառ ջանքերից հետո հաստատվեց Իտալիայում:
  Բայց այս նվաճումները անկայուն եղան: Պարսկաստանի դեմ պատերազմը և սլավոնների հարձակումները հնարավորություն չէին տալիս կենտրոնացնել բոլոր ուժերը արևմտյան շրջաններում: Յուստինիանոսի օորոք Արևելյան կայսրության մեջ մտան նաև նախկին Բոսֆորյան թագավորության տարածքները, որոնք գրավվել էին գոթերի և հոների կողմից: Յուստինիանոսը գրավեց Սև ծովի հյուսիսային մարզերը, վերականգնեց հին ամրությունները և կառուցեց նորը: Յուստինիանոսի իշխանությունը կարելի է համարել հռոմեական պատմության վերջին փուլը: Պաշտոնապես Կայսրությունը շարունակում էր իր գործունեությունը ընդհուպ մինչև 1453 թվ., բայց Արևելյան կայսրության տնտեսական և քաղաքական կյանքի իրադարձությունները V դարից սկսած կազմում են Բյուզանդիայի պատմության բովանդակությունը:
Եզրահանգում
  ‹‹Հին աշխարհի մեծ բռնապետությունները նման են փարթամ եղևնիների, որոնք գագաթներով դիպչում են երկնքին, սակայն, ունենալով թույլ արմատներ, տապալվում են առաջին իսկ փոթորկից››:
Հելվեցիուս
  Հռոմեական կայսրությունը բացառություն չէր: Ճիշտ է այն չկործանվեց առաջին իսկ փոթորկից, բայց ինչպես բոլոր բռնապետություններինը ճակատիգիրը ակնհայտ էր. Կործանում: Կայսրության անկման պատճառների հարցը պատկանում է ամբողջ պատմագրության մեջ եղած ամենաբարդ հարցերի թվին: Այդ հարցը հարուցել են անգամ ժամանակակիցները: Այն շոշափել են Վերածննդի դարաշրջանի գրողները, որոնք ցույց են տվել բարբարոսական նվաճումների նշանակությունը: Այսպիսով, ինչն է պատճառ հանդիսացել Կայսրության կործանման: Պատճառներից մեկը կարող է լինել Հռոմի կողմից արևելյան հարուստ երկրների գրավումը, որի արդյունքում Կայսրությունում տարածվեց քրիստոնեությունը՝ պատճառ դառնալով Հռոմեական վաղեմի ոգու կորստի, որը սակայն չի կարելի լիարժեք պատճառ համարել: Պատճառ կարող է հանդիսաալ նաև հռոմեացիների վարած արտաքին քաղաքականությունը, որը առաջ բերեց ռասաների խառնում, ռասայական մաքրության կորուստ: Պատամական իրականությունը,սակայն, ոչ մի հիմք չի տալիս նմանօրինակ պնդումների համար: Շատ ժողովուրդների համար բնորոշ է էթնիկական էլեմենտների խառնումը, որը չի խանգարել նրանց աճմանն ու զարգացմանը:
Հռոմեական կայսրության անկման վերոնշյալ պատճառները վկայում են այն մասին, որ գիտությունն անզոր է ոչ միայն լուծելու ամենագլխավոր պատմական հարցերը, այլև նույնիսկ ուղիներ նշելու նրանց լուծման համար:

Աղբյուր՝

Ն. Ա. Մաշկին, Հին Հռոմի պատմություն, 1951 թվ.:

Комментариев нет:

Отправить комментарий