Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ա.Իսահակյանը սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թ.-ին ընդունվել
է
Լայպցիգի
համալսարան՝
որպես
ազատ
ունկնդիր:
Գրակ.
գործունեությանը
զուգընթաց
վաղ
երիտասարդական
տարիներից
զբաղվել
է
նաև
քաղաքական
գործունեությամբ։
1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի
մեջ,
մասնակցել
Ալեքսանդրապոլից
Արևմտյան
Հայաստան
ուղարկվող
զինյալ
խմբերի
ստեղծմանը,
զենք
և
դրամական
միջոցների
հայթհայթման
գործին։
1896 թվականին
ձերբակալվել
է
և
մեկ
տարի
արգելափակվել
Երևանի
բերդում:
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897 թ.), սակայն շուտով կրկին ձերբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող
«Ընդհատակյա
հեղափոխական
կազմակերպոււթյունների»
անդամ,
աքսորվել
Օդեսա։
1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության
և
փիլիսոփայության
պատմություն։
1902 թվականին
վերադարձել
է
հայրենիք,
ապա
հաստատվել
Թիֆլիսում։
1899-1906 թվականին
ստեղծել
է
«Հայդուկի
երգեր»
բանաստեղծությունների
շարքը,
որը
դարձավ
հայ
ֆիդայական
պայքարի
անդրանիկ
արտահայտությունը
հայ
դասական
պոեզիայի
մեջ։
1908 թվականի
դեկտեմբերին,
ի
թիվս
158 հայ
առաջադեմ
մտավորականների,
Իսահակյանը
ձերբակալվել
է
«դաշնակցության
գործով»
և
կես
տարի
Թիֆլիսի
Մետեխի
բանտում
մնալուց
հետո
(ինչպես
և
Հովհաննես
Թումանյանը),
խոշոր
գրավով
ազատվել
է
կալանքից:
Կովկասում մնալը այլևս անհնար էր և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահման։
Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ
քաղաքականության
վերաբերյալ։
Պատերազմից
և
եղեռնից
հետո
Իսահակյանը
արտացոլել
է
հայ
ժողովրդի
ողբերգական
ճակատագիրն
ու
նրա
հերոսական
ազատամարտը:
Բանաստեղծը
ձեռամուխ
է
եղել
հայերի
ցեղասպանության
մեղադրականի՝
«Սպիտակ
գրքի»
ստեղծմանը,
որի
մի
զգալի
հատվածը
տեղ
է
գտել
1915-1922 թվականի
«Հիշատակարան»
գրառումներով։
Այդ
ժամանակահատվածում
Իսահակյանը
հիմնականում
հանդես
է
եկել
հրապարակախոսական
հոդվածներով,
որոնց
բովանդականությունը
Հայկական
հարցն
էր,
Հայաստանի
վերամիավորման
խնդիրը,
հայկական
պետականության
վերականգնումը։
Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն
գարուն
եկավ»
բանաստեղծությունները։
Իսահակյանի
արձանը
Պանթեոնում։
XIX դարի
վերջի
և
XX դար
սկզբի
հայ
քաղաքական
կյանքի,
Հայկակական
հարցի
յուրահատուկ
համայնապատկերը
պիտի
դառնար
Իսահակյանի
«Ուստա
Կարոն»
մեծածավալ
վեպը,
որը
մշտապես
ուղեկցեց
գրողին
ստեղծագործական
կյանքում
և
ավաղ
մնաց
անավարտ։
«Ուստա
Կարոն»
կավարտվի
այն
օրը,
երբ
կլուծվի
հայկական
հարցը»,-ասել է Վարպետը։
Իսահակյանն
այդպես
էլ
չկարողացավ
համակերպվել
Հայաստանի
մասնատման
գաղափարին.
«...մեռնեի
Սևանը
ցամաքած
չտեսնեի,
ապրեի
Արարատը
մերը
տեսնեի...»,—
սրտի
խոր
կսկիծով
ու
ցավով
կրկնում
էր
նա
և
հավատում,
որ
կգա
ժամանակը,
երբ
հայ
ժողովուրդը
դարձյալ
իր
հացը
կվաստակի
հարազատ
եզերքում։
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու
և
մի
շարք
պատմվածքներ
(օրինակ՝
«Համբերության
չիբուխը»
1928 թ.)։ Վերադարձավ արտասահման
1930թ.
և
ապրեց
այնտեղ
մինչ
1936 թվականը՝
հանդես
գալով
որպես
Խորհրդային
Միության
կողմնակից։
1936 թվականաին
բանաստեղծը
վերջնականապես
վերադարձավ
հայրենիք։
Ստացել
է
ԽՍՀՄ
Պետական
Մրցանակ
(1946 թ.),
1946–1957 թվականներին
Հայաստանի
գրողների
միության
նախագահն
էր:
Комментариев нет:
Отправить комментарий