суббота, 16 мая 2015 г.

Leaders

Leaders

At the most basic level, a leader is someone who leads other. But what makes someone a leader? What is it about being a leader that some people understand and use to their advantage? What can you do to be a leader? Here's what you need to know and do.
A leader is a person who has a vision, a drive and a commitment to achieve that vision, and the skills to make it happen. Let's look at each of those in detail.
A leader has a vision. Leaders see a problem that needs to be fixed or a goal that needs to be achieved. It may be something that no one else sees or simply something that no one else wants to tackle. Whatever it is, it is the focus of the leader's attention and they attack it with a single-minded determination.
There are things that set leaders apart from other people. Some people are born with these characteristics. Others develop them as they improve as leaders. These are not magic bullets. They are things you can do and be if you want to be a leader.


ՀՀ էներգետիկան

1.      Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
Էներգետիկ համակարգը, ըստ իս, ՀՀ-ում ամենակարևորներից է: Ինչպես եք պատկերացնում հայաստանն առանց էներգիայի պաշարի: Ոմանք կարող են(օրինակ իմ ծնողներն ու նրանց հասակակիցները), բայց ես, որպես 21-րդ դարի ներկայացուցիչ, դա անհնար եմ համարում: Ու անգամ սարսափելի: Չէ որ էներգետիկ համակարգը թույլ է տալիս ապրել բարեկեցիկ և ունենալ լույս և ընդհանրապես էլեկտրաէներգիա:
2. Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
 ՀՀ-ում կա մեկ ատոմակայան,երկու ՋԷԿ և200-ից ավելի ՀԷԿ-եր որոնց միջոցով ենք ստանում էներգիա:Էներգիայի ստանալու աղբյուրները նավթն ու բնական գազն են ,որոնք բացակայում են ՀՀ-ում:ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում:Այն բավարարում է ներկա պահանջարկի 40 տոկոսը:Չնայած հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը թունավոր նյութերով ,սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ոչ ցանկալի աղդեցություն ունենալ բնական միջավայրի վրա:

3. Ի՞նչ ազդեցություն ունի բնության վրա Էներգիայի ստացման պրոցեսը:
Գիտնականները ապացուցել են, որ ժամանակին երկրագնդի կլիման ավելի խոնավ է եղել, քան ներկայումս, ինչը նպաստել է փարթամ ծառային բուսականության գոյության համար: Բուսազանգվածի մնացորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել են ածխի: Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում: Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես ածխի վրա:Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:
4. Էլեկտրաէներգիան ստանալու այլընտրանքային ինչ հնարավորություն ունի ՀՀ-ն այլընտրանքային էներգիա ստանալու:Ինչպես եք պատկերացնում ՀՀ էներգիայի ապագան:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապես շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի:Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:Էներգիա ստանալու ավանդական եղանակներից բացի կան նաև այլընտրանքային էներգիայի այլընտրաքային աղբյուրներն են`արևի էներգիան,քամու էներգիան,գեոթերմալ էներգիան,ջրի էներգիան,ալկոհոլային վառելիք կամ կենսազանգվածը,կենսագազի էներգիան,ջէկերը,հէկերը և աէկները:Քանի որ ՀՀ-ում բացակայում է ածուխ,բնական գազ և նավթ վառելիքաէներգետիկ երեք հիմնական պաշարները անվերջ չեն և նրանց ներմուծելը այլ երկրներից դժվար է և թանկ արժե:Էներգիա ստանալու այլընտրաքային եղանակներից օգտվելու համար անհրաժեշտ է պայմաններ:

5.Ի՞նչպես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):

Հասկանալու համար, թե ինչպես խնայենք էներգիան,  պետք է իմանանք, թե որ ոլորտներն են ամենաշատը էներգիա ծախսում: Օրինակ` ամենաշատ էներգիա տանող ոլորտներից մեկը  դա արդյունաբերությունն է, հատկապես այումին ու պլասմաս արտադրող բնագավառները, այսինքն, եթե մենք քիչ ենք օգտագործում այդ ապրանքները ինքըստինքյան խնայում ենք էներգիա, բացի այդ կարող ենք խնայել նաև մեր միջավայրում. մեկ ավելորդ լամպի անջատում և մենք կխնայենք էներգիա թեկուզ և չնչին չափով:

Սպիտակուցների կենսասինթեզ

Սպիտակուցների կենսասինթեզ



Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։


ԴՆԹ (Դեզիօքսիռիբոնուկլեինաթթու)

Բջջի ժառանգականությունը պայմանավորվում է բջջի կորիզում պարունակվող դեզօքսիռիբոնուկլեինաթթվի՝ ԴՆԹ-ի մոլեկուլով։ ԴՆԹ-մոլեկուլում հատուկ ծածկագրով (գենետիկական կոդ) գրանցված է բջջի բոլոր սպիտակուցների սինթեզի մասին ինֆորմացիան։ Սպիտակուցի սինթեզը պայմանավորող ԴՆԹ-ի հատվածները կոչվում են գեներ։ Սինթեզվող սպիտակուցում ամինաթթուների հերթականությունը պայմանավորվում է ԴՆԹ-ի ազոտական հիմքերի երեքական համակցությունների (տրիպլետ, կոդոն) հաջորդականությամբ։ Ամինաթթուների միացումը պեպ-տիդային կապերով՝ պոլիպեպտիդային շղթայի գոյացումն իրականանում է ոիբոսոմներում։ Սպիտակուցների կենսասինթեզի մասին գենետիկական ինֆորմացիան կորիզից ռիբոսոմներ է հասնում հատուկ՝ ինֆորմացիոն ՌՆԹ-ներով (ի-ՌՆԹ)։ Վերջիններս իրենցից ներկայացնում են յուրաքանչյուր գենի, այսինքն սպիտակուցների կենսասինթեզ մասին ինֆորմացիա պարունակող ԴՆԹ-ի հատվածի պատճենները, քանի որ սինթեզվում են ԴՆԹ-ի այդ հատվածների վրա նուկլեոտիդների կոմպլեմենտարության (լրացուցչության) սկզբունքով։ Ի-ՌՆԹ-ի սինթեզը ԴՆԹ-ի որոշակի հատվածի վրա ըստ էության գենետիկական ինֆորմացիայի արտագրման պրոցես է ԴՆԹ-ից ՌՆԹ-ի վրա(տրանսկրիպցիա)։ Պրոցեսն ընթանում է ՌՆԹ-պոլիմերազ ֆերմենտի մասնակցությամբ։ Ի-ՌՆԹ-ի մոլեկուլը միանում է ռիբոսոմի հետ, առաջացնելով ակտիվ կոմպլեքս՝ պոլիսում, որտեղ ի-ՌՆԹ-ի մոլեկուլը ըստ գենետիկական կոդի սինթեզվող սպիտակուցի մեջ ամինաթթուների ներդրման համար մատրիցայի դեր է կատարում։


Ցիտոպլազմա (բջջաթաղանթ)

Ցիտոպլազմայում կան ակտիվացնող ֆերմենտներ, որոնք իրականացնում են սպիտակուցների կենսասինթեզ մասնակցող ամինաթթուների միացումը փոխադրական (տրանսպորտային) ՌՆԹ-ների (փՌՆԹ) հետ,ընդ որում յուրաքանչյուր ամինաթթու միանում է իրեն հատուկ փ-ՌՆԹ-ի հետ՝ առաջացնելով փ-ՌՆԹ-ամինաթթու կոմպլեքսներ։ Վերջիններս տեղափոխվելով պոլիսոմներ ի-ՌՆԹ-ի վրա հակադիր(կոմպլեմենտար) նուկլեոտիդների նույն սկզբունքով միանում են տվյալ ամինաթթուն կոդավորող տրիպլետին և սինթեզվող պոլիպեպտիդային շղթայում պայմանավորում գենետիկորեն պայմանավորված ամինաթթվի տեղը, որին հաջորդում է տվյալ ամինաթթվի միացումը շղթային։

Այսպիսով պոլիսոմներում իրականանում է նուկլեինաթթուների մեջ նուկլեոտիդների հաջորդականության ձևով գրված գենետիկական ինֆորմացիայի թարգմանությունը սպիտակուցների ամինաթթուների հաջորդականությամբ (տրանսչյացիա)։ Պրոցեսն ընթանում է բազմաթիվ ֆերմենտների, սպիտակուցների և այլ միացությունների մասնակցությամբ, էներգիայի զգալի ծախսով։ Սպիտակուցների կենսասինթեզ մեխանիզմներն ընդհանուր կամ չափազանց նման են ողջ օրգանական աշխարհում։ Սպիտակուցների կենսասինթեզ մեխանիզմների բացահայտումը, պարզաբանումը հսկայական կենսաբանական նշանակություն ունի և կարելի է համարել 20-րդ դարի գիտականմամենախոշոր նվաճումներից մեկը։