четверг, 16 апреля 2015 г.

Ամբոխները խելագարված: Վերլուծություն


Բանվորագյուղացիական երկիրը ոչ միայն ռազմի սվիններով ու հրացանների համազարկով, այլև ժողովրդի հոգեկան ուժերի անսանձ խոյանքով ոտքի էր ելել հին աշխարհը կործանելու և նրա փլատակների վրա նորը կառուցելու:Բովանդակ Ռուսաստանը՝ մի ծայրից մյուսը, ապրում էր հեղափոխության ազատարար շնչով:Ոտքի ելած ժողովրդի պայքարը պատկերելու համար Չարենցը դիմեց այդ նշանավոր իրադարձությանը ներդաշնակ հերոսական ասքի ժանրին:
Հեղափոխության վիթխարի տարերքն ու վեհությունն արտահայտելու համար գրված <<Ամբոխները խելագարված>> (1919) պոեմը նշանավորեց հայ բանաստեղծության գաղափարական շրջադարձը:Եթե <<Սոմայում>>  հեղափոխությունը ներկայացվում է դիցաբանական հերոսի կերպարանափոխության խորհրդապաշտական պատկերով, ապա այս պոեմում հանդես են գալիս իրական մարդիկ՝քաղաքներից,գյուղերից ու ստեպներից եկած ժողովրդական զանգվածները:
<<Ամբոխները խելագարված>> պոեմը 20-30-ական թթ.-ի քննադատությունը համարել է ժողովրդի անարխիստական խռովության և <<կույր տարերքի>> արտահայտություն,ուր,ոմանց կարծիքով թերագնահատվել է զանգվածների հեղափոխական գիտակցությունը:Դա սխալ տեսակետ է:Այս ենթադրության համար հիմք է ծառայել պոեմի <<Ամբոխները խելագարված>> վերնագիրը, ինչպես և այն, որ Չարենցը հեղափոխությունը ներկայացնում է որպես <<ամբոխների>> հոգեկան ուժերի հուզական բռնկում:Մինչդեռ Չարենցի <<ամբոխները>> հեղափոխության վեհ գաղափարներով լուսավորված այն զանգվածներն են, որ ամբողջ էությամբ գիտակցում են իրենց պայքարի ու նպատակների պատմական բովանդակությունը:Պոեմում շարունակ հոլովվող <<ամբոխները խելագարված>> հասկացությունը ուղղակի հակադրությունն է ժողովրդի <<ամբոխ>> հորջորջմամբ նսեմացնելու միտումի,որ տեղ ուներ դարասկզբի անկումային պոեզիայում:Այնպես,ինչպես ժողովուրդն իր էպոսում դրական հերոսներին որակում է Սասնա ծռեր, այդպես էլ Չարենցը իրեն հարազատ մարդկային զանգվածներին բնութագրում է այդ մակդիրով:Ազատագրական պայքարի հերոսներին երգող գրականության նշանաբանը Մ. Գորկին համարում էր <<խոլ-խիզախների խենթությունը>>: Չի կարելի տարակուսել, որ <<խելագարված ամբոխների շարժումը>> պատկերելիս Չարենցը նկատի է ունեցել նաև Մ. Գորկու ռոմանտիկական արվեստի ավանդները:Ժողովուրդը պոեմում երևում է ոչ միայն հին աշխարհի կործանման սկզբունքը կրողի,այլև կյանքը՝ նոր ու գեղեցիկ հիմունքներով վերակառուցողի դերով:Չարենցը մեծարում է ժողովրդի հեղափոխական կամքը:Նրա դյուցազնական ոգին ու նպատակների պատմական վեհությունը:Ահա պոեմի այն հատվածը, ուր վեհաշունչ ոճով բանաստեղծը տալիս է <<խելագարված ամբոխների>> գնահատությունը:
Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր-
Երկինքներ կան կապուտաչյա, հորիզոններ՝ անծայր, անծիր
Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ-
Հազար բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ:
Նրանց ձգված մկաններում ուժն է նստել խոնավ հողի,-
Եթե ուզեն՝արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի
Եթե ուզեն՝ արեգակներ կըշպրտեն երկինքն ի վեր,
Եթե ուզեն՝ վայր կբերեն երկինքներից արեգակներ
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված-
Ինչեր միայն չեն կատարի ամբոխները խելագարված

Պոեմի միջով կարմիր թելի պես անցնում է ժողովրդի՝որպես հեղափոխության վիթխարի և ահեղ ուժի գաղափարը:

вторник, 14 апреля 2015 г.

Եղիշե Չարենց: Հարցաշար

1.                      Մեռած քաղաքի՝ Վանի ողբերգությունը ո՞ր պոեմում է պատկերված:
1.«Բիբլիական» (Հ. Շիրազ)
2. «
Դանթեական առասպել» (Ե. Չարենց)
3. «Անլռելի զանգակատուն» (Պ. Սեւակ)
4. «
Աբու-Լալա Մահարի» (Ավ. Իսահակյան)
2.                      Ո՞ր պնդումն է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի վերաբերյալ ճիշտ չէ:
1. Պոեմը սկսվում է պատերազմ մեկնող երիտասարդ կամավորների ուրախ տրամադրությամբ:
2.
Պոեմում կռվի որեւէ դրվագ անմիջականորեն չի ներկայացվում:
3. Պոեմում բանաստեղծը նկարագրում է պատերազմի հետքերը Կարսից մինչեւ Վան ընկած ճանապարհին:
4.
Պոեմի կենտրոնական դեմքը ինքը՝ զինվոր բանաստեղծն է:
3.                      Ո՞ր հատվածը Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմից չէ:
1) Ինչու՞ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն:
2)
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի
3)Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ առած
4)
Զգում էինք, որ մի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն
4.                      Ո՞ր պնդումը ճիշտ չէ Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի վերաբերյալ:
1.                                      Պոեմն սկսվում է նախերգանք-ուղերձով, որը հղվում է ողջակիզվող հոգիներին:
2.                                      Պոեմում հանդես է գալիս պայքարող ժողովուրդը, իսկ որպես խորհրդանիշներ՝ հինը մարմնավորող քաղաքը, երգը, մայրամուտը, արեւը:
3.                                      Պատկերված է երկաթուղային կայարանը՝ որպես հին աշխարհի խորհրդանիշներից մեկը:
4.                                      Քնարական պոեմ է, որի միակ հերոսը բանաստեղծն է: 
5.                                      Ո՞ր շարքում են միայն Եղիշե Չարենցի ստեղծագործությունները:
1.                                                      «Ես իմ անուշ Հայաստանի», «Հայրենիքիս հետ», «Դանթեական առասպել»
2.                                                      «Դեպի լյառը Մասիս», «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում», «Գանգրահեր տղան»
3.                                                      «Էլի գարուն կգա», «Գարնանամուտ», «Վահագն»
4.                                                      «Հավերժական սերը», «Տաղ անձնական», «Մահվան տեսիլ»
6.                                      Ո՞րն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմի հիմնական գաղափարը:
1.                                                      գորշ իրականության մեջ երազող մարդկանց չհասկացված լինելը
2.                                                      իրական Հայաստանի փոխարեն առասպելական Հայաստան տեսնողների դեմ ընդվզումը
3.                                                      ամպրոպի աստված Վահագնի ուժի եւ հզորության փառաբանումը
4.                                                      Գողթան երգիչների բանաստեղծական ձիրքի գովերգումը:
7.                                      Ո՞ր աստվածն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմից:
1) Թե մի՞ֆ էիր դուԵկան երգեցինՄի հին իրիկուն գուսանները ծեր
2) Ինչո՞ւ երազն այս աշխարհավերԿախվել մեր գլխին այսպես կուրորեն:
3) Որտիեզերքի կախարդանքը մառՉցնդի՜ երբեք ու մնաերազ
4) Եւ չէինք հիշում այլեւս ոչինչ,Եւ չգիտեինք՝ ի՞նչ  էինք անում:
8.                                      Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:
      Եւ հավատացինք, հարբած ու գինով,
      Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի
      Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
      Մեր երկիրը հին դարձրին փոշի
1.                                                      «Մահվան տեսիլ»
2.                                                      «Վահագն»
3.                                                      «Հեռացումի խոսքեր»
4.                                                      «Անվերնագիր»
9.                                      Ո՞րն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմի առաջին բառակապակցության բաց թողած բառը.
…………………….. աստված
1.                                                      Կրակի
2.                                                      Կայծակի
3.                                                      Արեւի
4.                                                      Հրդեհի
10.                                   Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:
1.                                                      Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի
2.                                                      Եւ ո՞ւմ համարէլ ո՞ւմ համար կարոտակեզ երգ է հիմի
3.                                                      Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով
4.                                                      Ինչ-որ մեկի սրտում բացվածվերք է կարծես այս կյանքը մի
·                                                         1,4,2,3
·                                                         1,2,4,3
·                                                         2,3,1,4
·                                                         4,1,2,3
11.                                  Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,
Ու խնդացին լուսավոր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ
Ու հեռացան: Ու ոչ մի լույս չբերին:
1.                                                      «Հարդագողի ճամփորդները»
2.                                                      «Մահվան տեսիլ»
3.                                                      «Տաղ անձնական»
4.                                                      «Դանթեական առասպել»
12.                                  Եղիշե Չարենցի ստեղծագործության վերաբերյալ պնդումներից որո՞ւմ սխալ կա:
1.                     «Դանթեական առասպել» պոեմում Չարենցը ականատեսի աչքերով նկարագրել է Վանը՝ Մեռած Քաղաքը:
2.                   «Տաղարանում» ընդգրկված են «Ես իմ անուշ Հայաստանի», «Տաղ անձնական», «Էլի գարուն կգա …» եւ մի շարք այլ բանաստեղծություններ:
3.                      «Գանգրահեր տղան» չափածո նովելում Չարենցը ուրվագծում է գալիք Հայաստանի պատկերը:
4.               «Դեպի լյառը Մասիս» պոեմում Չարենցը ներկայացնում է Խաչատուր Աբովյանի վերջին գիշերվա խոհերն ու ապրումները:
13.                                   Ո՞րը Եղիշե Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմի քնարական հերոսի՝ Խաչատուր Աբովյանի վերջին գիշերվա խորհրդածություններից չէ:
1.    Իր կյանքի դորպատյան հուշերը
2.    Մասիսի գագաթը բարձրանալու վերհուշը
3.     ստեղծագործական նոր ծրագրերը
4.       «Վերք Հայաստանի» վեպում արծարծված քաղաքական կողմնորոշման վերանայումը
14.                                  Ո՞ր հատվածն է Եղիշե Չարենցի «Անվերնագիր» («Իմ մահվան օրը կիջնի լռություն») բանաստեղծությունից:
1.Թե ուզում ես երգդ լսեն,
Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր:
2.Քո անկումները եղել են միշտ
Եղանակի պես պատահական
3.Ու կանգնել եմ ես
Լեռների վրա իմ ավեր երկրի
4.Այն, որ ես էի, որ իմն էր առաջ,
Արդեն չի հառնի եւ ոչ մի գրքում
15.                                   Բանաստեղծական հատվածներից ո՞րը Եղիշե Չարենցի  ո՞ր ստեղծագործությունից է:
1.       Ի՞նչ է ասում այդ գիրքը եւ ի՞նչ է
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եւ չի՞ եղել արդյոք իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար
2.         Արեւը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն-
Ու կապո՜ւյտ, կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկնքից
Թափվում է կարծես երգ ու խնդություն:
3.        Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ-
Ու հեռացան: Ու ոչ մի լույս չբերին:
4.       Եւ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեւ կյանքիս արձագանք,
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եւ կարծել են, թե ես վաղուց չկամ,-
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եւ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ
ա.  «Հարդագողի ճամփորդները»
բ.   «Դեպի լյառը Մասիս»
գ.   «Գանգրահեր տղան»
դ.    «Տաղ անձնական»
ե.    «Անվերնագիր»
· ա-3, բ-2, գ-4, դ-1
·   ա-2, բ-3, գ-4, դ-1
·  ա-3, բ-2, գ-1, դ-4
·   ա-1, բ-2, գ-4, դ-3