вторник, 21 января 2014 г.

Ջուրը մարդու կյանքում

 Ջուրը մարդու կյանքում




Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է 
մաքրության և պտղաբերության խորհրդանիշը: Կյանքի ծագման բոլոր հայտնի լեգենդներոմ այն ծագել է ջրից: Դարեր առաջ, երբ մարդիկ փոխադարձ հարգանքն ավելի թանկ էին գնահատում, քան ոսկին, աղբյուրների վրա գրում էին. 
«Ճամփո՛րդկանգնիր և խոնարհվիրԱղբյուրի ջուրը երիտասարդներին ուժ է տալիս
ծերերին վերադարձնում առողջությունըկանանց տալիս է գեղեցկություն և սեր...»: 



Ջուրը միակ նյութն է, որը բնության մեջ հանդիպում է երեք ձևով` պինդ, հեղուկ և
գազային: Ինչպես հայտնի է, մարդը 2/3-ով բաղկացած է ջրից: Քրոնիկ ջրազրկումը 
հանդիսանում է դեգեներատիվ հիվանդությունների մեծամասնության առաջնային 
պատճառը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2-3 լ: Սննդի հետ մենք 
ստանում ենք 1,5 լ, ևս 0,5 լ ջուր առաջանում է հենց օրգանիզմում: 

Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջՋուրըինչպես և լույսըկենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցումՋրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրանոր ջուրը ունի հիշողությունոր ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բանՋրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդըիր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառովՍերը բարձրացնում է ջրի էներգետիկանիսկ ագրեսիանցածրացնում:
Փորձերը ցույց են տվելոր ստրուկտուրավորված ջուր խմելուց հետոմարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվումԱղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքըԲոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:
Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրաքանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթըՄեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրըորն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժմանվերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համարՍակայն ամեն հանքային ջուր չէոր կարող է համարվել բուժիչԲուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է
գնահատվումքան ոսկիննավթըգազը:


                                                    Հետաքրքիր փաստեր ջրի մասին

1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

2. 
Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :

3. 
Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
4. 
Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
5. 
Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :

6. 
Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
7. 
Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում , երբ ձյունը կազմում է 85% : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:


Սևծովյան գազատար ուղիները

Սև ծովը համարվում է աշխարհի ամենաաղտոտված ծովը, տեղեկացնում է <<Ռոսբալտ>>-ը, Ղրիմի գիտության ակադեմիայի նախագահ Վիկտոր Տարասենկոյի հղումից:

Տարասենկոյի կարծիքով վերջին շրջանում ծովի էկոլոգիական վիճակը վատացել է, չնայած, որ այլ երկրներում էկոնոմիկական ակտիվությունը իջել է: <<Սևծովյան ջրերում նավթի բարձր պարունակության արդյունքում 160 կենդանական տեսակներ ոչնչացման վտանգի տակ են>>- ասում է նա: Ծովի էկոլոգիական համակարգի հավասրակշռությունը խախտում են նաև պարարտանյութերը,որոնք այնտեղ են լցվում գետերի հոսքի միջոցով:Ըստ գիտնականների խոսքերի դրա հետևանք կարող է լինել ջրում ֆիտոպլանկտոնի մակարդակի բարձրացումը, որից ջուրը կարող է <<ծաղկել>>, այսինք նվազել ջրի պարզությունը: Նաև ծովի վրա բացասական ազդեցություն են թողում զանգվածային ձկնորսությունները:

Հիշեցնեմ որ Սև ծովի հատակում կառոջցված է <<Երկնագույն հոսք>> գազատարը, հետագայում նախատեսվում է կառուցել <<Երկնագույն հոսք 2>> գազատարը, որը Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ նախագիծ է, նաև կկառուցվի Ռուսաստանի և Իտալիյի համատեղ նախագիծը՝ <<Հարավային հոսք>> գազատարը: Այս ամենը ըստ փորձագետների Սև ծովում հանգեցնում են էկոլոգիական պայմանների վատթարացման:

понедельник, 13 января 2014 г.

Հին Երևանի տոները

Հին Երևանի տոները

Պարսիկների տիրապետության ժամանակ Երևանն ասիական քաղաք էր՝համապատասխանվարք ու բարքովտոներով։Մարդիկ զբաղված էին իրենց աշխատանքովմտահոգ օրվա  ուտեստը հայթայթելու գործովամեն մեկը քաշված իր անկյունը։Այդպես էին ապրում հասարակ դասի մարդիկ՝արհեստավորներըմանրառևտրականները։ Այլ էր հին Երևանի երևելիների կյանքը։Նրանք ունեին իրենց կալվածքներըհողերը ոչ միայն Երևանումայլև քաղաքից դուրս։Ամռանըհենց սկսվում էր անասելի շոգընրան քընտանիքներով քաշվում էին հով տեղեր և այդ տեղ մնում մինչև ուշ աշունմինչև բերքահավաքի վերջը։
Կյանքը և հարաբերությունները քաղաքում եղել են նահապետականպահանջները՝քիչմարդիկ բավարարվել են իրենց իսկ ստեղծածովստացած բերք ու բարիքով։Ոչ մի հասարակական վայր,հավաքատեղի։Հանդիպում էին շաբաթ կամ կիրակիտոներինիսկ հիմնական հավաքատեղին եկեղեցիների բակերն էին։Զբոսայգիները կառուցվեցին Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո։

Հին Երևանում ամենից լավ նշվող տոնըորը պարտադրված էր նաև հայերին,  «Նովրուզբայրամն»  էր՝Նոր տարին։Տոնը սկսվում էր սրբազան դարձած մի արարողությամբ։ Այդ օրըվաղ առավոտյան,քաղաքի մեծամեծներըիշխաններն ու մելիքները հավաքվում էին ու գնում սարդարի պալատը՝ շնորհավորելու նրա «նովրուզը», հետո մեծ ակնածանքով սարդարի ոտքերի տակ էին դնում իրենց բերած «փեշքաշը»՝թանկագին մատանիներոսկեզարդերգորգեր։Պարզ էոր այս նվիրատվությունը,մանավանդ հայիշխանների կողմիցհոժարակամ չէրայլ՝պարտադիր մի տուրքորը վաղօրոք հավաքում էինպատրաստումոր «սարդարի աչքը քաղցր լինի խալխի վրա»։Իսկ խալխը խեղճ,աշխատավոր հայն էր։
Նովրուզբայրամը հնում կոչվել է Նովրուզսուլթանիեորը նշանակում է Թագավորական նոր տարի։Մարտի 21-ինարևը ծագելուց 47 րոպե անցմահմեդական Լուսնի տարվա 12-րդամսի 1-ին,բերդի հրետանին 3 անգամ համազարկ էր տալիսավետելով նորի սկիզբը։Եվ քաղաքն անմիջապես աշխուժանում էրսկսվում էր տոնախմբությունը։ Քրիստոնյաները հավաքվում էին եկեղեցիներ իբակերումմահմեդականները՝մզկիթներիորտեղ «շիրին չայ» էին խմումզրուցում։Ուրախությունը,կերուխումը տևում էր 3 օր։Բայց սարդարի պալատում  և մեծամեծների տներում տոնախմբությունը տևում էր 8 օր։
Հարություն Ալամդարյանի հուշագրություններում նշվում էոր նույն իսկ հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան շատ հոգևորականներըստ ընդունված կարգիԷջմիածնից Երևան էին գալիս անձամբ շնորհավորելու սարդարին։Եվ այդ շնորհավորանքըպարզէառանց «փեշքաշի»  չէր լինում։
Պարտադիր «պետական» տոնից բացի քաղաքի հայ բնակչությունն ու ներազգայինհիմնականում եկեղեցակա նտոներՍուրբ ԾնունդըԽաչը ջուրը գցելու արարողությունըհետո՝ՏրնդեզըԶատիկը,ամռանը՝Վարդավառը...
Երևանում մեծ հանդիսավորությամբ էր տոնվում Ջրօրհնեքը։ Համընդհանուր տոն էր նաև Տրնդեզը. բակերում ու տանիքներին փայտ էին դիզում, խարույկ վառում։
Երևանցիները նշում և սրբազան երկյուղածությամբ էին կատարում մի տոն, որը կապված էր մեռյալների հիշատակին։ Դա սեպտեմբերին նշվող , «Սուրբ խաչ» տոնն էր։ Աշխուժանում, մարդկանցով էր լցվում մեր հին թաղի և հին Երևանի նշանավոր գերեզմանատունը՝ Կոզեռնը։ Հնչում էր զուռնայի ձայնը, մարդիկ հիշելով իրենց մեռյալներին, գլխահակ նստում էին, մի-մի թաս խմում իրենց հարազատների հոգու հանգստյան համար, ապա դանդաղ ցրվում էին տները, գերեզմանոցում թագավորում էր հավիտյան լռությունը։
Վերջերս հին տոներին ավելացավ նորը, որը պարզապես կոչվում է «թթի տոն»։ Հնաբնակ երևանցիների ասոցիացիան (ՀԱՐԱՍ-ը) արդեն քանի տարի նշում է այդ տոնը՝ սկզբում Կապույտ մզկիթի բակում, հետագայում՝ Հին Նորքում, Քանաքեռի թթառատ այգիներում։
Օպերայի այգում է Երևանի հինավուրց, մոտ 200 տարեկան սև (ղառ) թթի ծառը՝ «Նահապետ թթենին»։ Երևանցիները պետք է աչքի լույսի պես պահեն այդ ծառը, որպես հուշարձան և փոխանցեն հաջորդ սերունդներին։ Դա էլ հին ու նոր երևանցիների մեծ պարտքն է։ Հիշենք, որ «թթի տոնը» նույնպես ազգային է։