понедельник, 13 января 2014 г.

Հին Երևանի տոները

Հին Երևանի տոները

Պարսիկների տիրապետության ժամանակ Երևանն ասիական քաղաք էր՝համապատասխանվարք ու բարքովտոներով։Մարդիկ զբաղված էին իրենց աշխատանքովմտահոգ օրվա  ուտեստը հայթայթելու գործովամեն մեկը քաշված իր անկյունը։Այդպես էին ապրում հասարակ դասի մարդիկ՝արհեստավորներըմանրառևտրականները։ Այլ էր հին Երևանի երևելիների կյանքը։Նրանք ունեին իրենց կալվածքներըհողերը ոչ միայն Երևանումայլև քաղաքից դուրս։Ամռանըհենց սկսվում էր անասելի շոգընրան քընտանիքներով քաշվում էին հով տեղեր և այդ տեղ մնում մինչև ուշ աշունմինչև բերքահավաքի վերջը։
Կյանքը և հարաբերությունները քաղաքում եղել են նահապետականպահանջները՝քիչմարդիկ բավարարվել են իրենց իսկ ստեղծածովստացած բերք ու բարիքով։Ոչ մի հասարակական վայր,հավաքատեղի։Հանդիպում էին շաբաթ կամ կիրակիտոներինիսկ հիմնական հավաքատեղին եկեղեցիների բակերն էին։Զբոսայգիները կառուցվեցին Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո։

Հին Երևանում ամենից լավ նշվող տոնըորը պարտադրված էր նաև հայերին,  «Նովրուզբայրամն»  էր՝Նոր տարին։Տոնը սկսվում էր սրբազան դարձած մի արարողությամբ։ Այդ օրըվաղ առավոտյան,քաղաքի մեծամեծներըիշխաններն ու մելիքները հավաքվում էին ու գնում սարդարի պալատը՝ շնորհավորելու նրա «նովրուզը», հետո մեծ ակնածանքով սարդարի ոտքերի տակ էին դնում իրենց բերած «փեշքաշը»՝թանկագին մատանիներոսկեզարդերգորգեր։Պարզ էոր այս նվիրատվությունը,մանավանդ հայիշխանների կողմիցհոժարակամ չէրայլ՝պարտադիր մի տուրքորը վաղօրոք հավաքում էինպատրաստումոր «սարդարի աչքը քաղցր լինի խալխի վրա»։Իսկ խալխը խեղճ,աշխատավոր հայն էր։
Նովրուզբայրամը հնում կոչվել է Նովրուզսուլթանիեորը նշանակում է Թագավորական նոր տարի։Մարտի 21-ինարևը ծագելուց 47 րոպե անցմահմեդական Լուսնի տարվա 12-րդամսի 1-ին,բերդի հրետանին 3 անգամ համազարկ էր տալիսավետելով նորի սկիզբը։Եվ քաղաքն անմիջապես աշխուժանում էրսկսվում էր տոնախմբությունը։ Քրիստոնյաները հավաքվում էին եկեղեցիներ իբակերումմահմեդականները՝մզկիթներիորտեղ «շիրին չայ» էին խմումզրուցում։Ուրախությունը,կերուխումը տևում էր 3 օր։Բայց սարդարի պալատում  և մեծամեծների տներում տոնախմբությունը տևում էր 8 օր։
Հարություն Ալամդարյանի հուշագրություններում նշվում էոր նույն իսկ հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան շատ հոգևորականներըստ ընդունված կարգիԷջմիածնից Երևան էին գալիս անձամբ շնորհավորելու սարդարին։Եվ այդ շնորհավորանքըպարզէառանց «փեշքաշի»  չէր լինում։
Պարտադիր «պետական» տոնից բացի քաղաքի հայ բնակչությունն ու ներազգայինհիմնականում եկեղեցակա նտոներՍուրբ ԾնունդըԽաչը ջուրը գցելու արարողությունըհետո՝ՏրնդեզըԶատիկը,ամռանը՝Վարդավառը...
Երևանում մեծ հանդիսավորությամբ էր տոնվում Ջրօրհնեքը։ Համընդհանուր տոն էր նաև Տրնդեզը. բակերում ու տանիքներին փայտ էին դիզում, խարույկ վառում։
Երևանցիները նշում և սրբազան երկյուղածությամբ էին կատարում մի տոն, որը կապված էր մեռյալների հիշատակին։ Դա սեպտեմբերին նշվող , «Սուրբ խաչ» տոնն էր։ Աշխուժանում, մարդկանցով էր լցվում մեր հին թաղի և հին Երևանի նշանավոր գերեզմանատունը՝ Կոզեռնը։ Հնչում էր զուռնայի ձայնը, մարդիկ հիշելով իրենց մեռյալներին, գլխահակ նստում էին, մի-մի թաս խմում իրենց հարազատների հոգու հանգստյան համար, ապա դանդաղ ցրվում էին տները, գերեզմանոցում թագավորում էր հավիտյան լռությունը։
Վերջերս հին տոներին ավելացավ նորը, որը պարզապես կոչվում է «թթի տոն»։ Հնաբնակ երևանցիների ասոցիացիան (ՀԱՐԱՍ-ը) արդեն քանի տարի նշում է այդ տոնը՝ սկզբում Կապույտ մզկիթի բակում, հետագայում՝ Հին Նորքում, Քանաքեռի թթառատ այգիներում։
Օպերայի այգում է Երևանի հինավուրց, մոտ 200 տարեկան սև (ղառ) թթի ծառը՝ «Նահապետ թթենին»։ Երևանցիները պետք է աչքի լույսի պես պահեն այդ ծառը, որպես հուշարձան և փոխանցեն հաջորդ սերունդներին։ Դա էլ հին ու նոր երևանցիների մեծ պարտքն է։ Հիշենք, որ «թթի տոնը» նույնպես ազգային է։

Երևանի հուշարձանները

Երևանի հուշարձանները

     Հուշարձանները մշակութային այն կոթողներն ենորոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքինԱրա ՍարգսյանԵրվանդ ՔոչարԱրա ՀարությունյանՂուկաս Չուբարյան,Ֆերնանդո Բոտերոահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկըովքեր քանդակագործության անխոսսակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործերԳործերորոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված ենպատմությանը,  ժողովրդի հոգուն,  ավանդույթներին:
     Բազմաբնույթ ու բազմաժանր են Երևանի հուշարձանները:
     Երևանը գեղեցկանում է նոր արձաններովԴրան նպաստում են նաև պարբերաբար կազմակերպվող քանդակագործական գիտաժողովներըՀուշարձանների տեղաբաշխումը ըստ համայնքների կատարվել է համաձայն 2003թ.  հրատարակված «Երևանիատլասի»:
     Երևան քաղաքի պատմության թանգարանը Երևանի 2790-ամյա կիառիթով լույս է ընծայել «Երևանի հուշարձանները» հավաքածունորը ներկայացնում ենք ստորև:








      Արմեն Տիգրանյան

 Քանդակագործ`  Ա. Հովսեփյան, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան
Բազալտ, 1987թ.

Ալեքսանդր Թամանյան


Քանդակագործ` Ա. Հովսեփյան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան
Բազալտ, գրանիտ,  Թամանյան փողոց, 1974թ.




       Վարք հավերժության

Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի, Ճարտարապետ՝ Ռուբեն Հասրաթյան
Բրոնզ, «Օղակաձև» զբոսայգու Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի հատված. 2012թ.



         



   Գևորգ Էմին
Քանդակագործ` Աշոտ Արամյան
Բրոնզ, Սիրահարների այգի, 2010թ.


            Առնո Բաբաջանյան

Քանդակագործ՝  Դ. Բեջանյան, ճարտարապետ՝ Լ. Իգիթյան
Բրոնզ, գրանիտ, 2003թ.
     


         Արամ Խաչատրյան

Քանդակագործ`  Յու. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռ. Մարտիրոսյան
Բրոնզ, գրանիտ, 1999թ.






       Ալեքսանդր Մանթաշյանց

 Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, Ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան
Բրոնզ, Աբովյան փողոց, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, 2012թ.










Վարդան Մամիկոնյան

Քանդակագործ՝  Ե. Քոչար, ճարտարապետ՝ Ս.Քյուրքչյան
             Կոփածո պղինձ,  ավազաքար, 1975թ.







      Մեսրոպ Մաշտոց

Քանդակագործ` Ղ. Չուբարյան
Բազալտ, 1967թ.

          Մելամաղձություն
 Քանդակագործ՝  Ե. Քոչար, ճարտարապետ՝ Ա.Կարապետյան
Բրոնզ, Փ. Բուզանդի փողոց, 1959թ., տեղադրվել է 2003թ.

               Մեղեդի

 Քանդակագործ՝  Ս. Բաղդասարյան
Ալյումին, գրանիտ, 1965թ.







Ավետիք Իսահակյան

Քանդակագործ՝  Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Բրոնզ, գրանիտ, կոնսերվատորիայի մերձակա պուրակ, 1988թ.



          Հակոբ Մեղապարտ


Քանդակագործ՝  Խ. Իսկանդարյան Գրանիտ, 1987թ.






           Հովհաննես Այվազովսկի



 Քանդակագործ՝  Յու. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան
Բրոնզ, գրանիտ, 2003թ.


      Վահրամ Փափազյան


 Քանդակագործ՝  Լևոն Թոքմաջյան
Բազալտ, Կոմիտասի և  Վ. Փափազյան փողոցների խաչմերուկ, 2012թ.






Ղարաբաղցի կինը

Քանդակագործ՝  Դ. Երևանցի
Բրոնզ, 1985թ. 


Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև


Քանդակագործ՝  Ա. Սարգսյան, ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան
Բրոնզ, 1943թ., տեղադրվել է 2002թ.

                Սայաթ-Նովա

Քանդակագործ՝  Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Է. Սարապյան
Մարմար, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի առջև, 1963թ



          Սպասում

Քանդակագործ` Ստ. Թարյան
Բրոնզ, գրանիտ, 1947թ.       
Տեղադրված պատճենը ձուլվել է 1990թ.


                   Ալեքսանդր Սպենդիարյան

 Քանդակագործներ՝  Ղ. Չուբարյան, Ա. Սարգսյան,         ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Բրոնզ,  գրանիտ, 1957թ.




                                 Հովհաննես Թումանյան

                              Քանդակագործ՝  Ա. Սարգսյան, 
                             ճարտարապետ՝  Գ. Աղաբաբյան
                              Բրոնզ, գրանիտ, 1957թ.





                       Վահան Տերյան


 Քանդակագործ՝  Ա. Շահինյան, ճարտարապետ՝  Բ. Հարությունյան
Մարմար, թիվ 60 դպրոցի առջև, 1964թ.

            Վիլյամ Սարոյան
Քանդակագործ` Դավիթ Երևանցիճարտարապետներ` Ռուբեն Հասրաթյան եւ Լևոն Իգիթյան
Բրոնզ, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոց խաչմերուկ, 2008թ.








                 Զորավար Անդրանիկ

 Քանդակագործ՝  Ա. Շիրազ, ճարտարապետ՝
  Ա. Մխիթարյան
Բրոնզ, բազալտ, 2002թ.



Զարթոնք

Քանդակագործ` Յու. Պետրոսյան
Մարմար, գրանիտ,  Փ. Բուզանդի փողոց, 2001թ.


                Կոմիտաս

Քանդակագործ՝  Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Բրոնզ, գրանիտ, կոնսերվատորիայի մերձակա պուրակ, 1988թ.



Միքայել Նալբանդյան

Քանդակագործ՝  Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝  Ջ. Թորոսյան
Բրոնզ, գրանիտ, 1965թ.