понедельник, 13 января 2014 г.

Երևանի հուշարձանները

Երևանի հուշարձանները

     Հուշարձանները մշակութային այն կոթողներն ենորոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքինԱրա ՍարգսյանԵրվանդ ՔոչարԱրա ՀարությունյանՂուկաս Չուբարյան,Ֆերնանդո Բոտերոահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկըովքեր քանդակագործության անխոսսակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործերԳործերորոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված ենպատմությանը,  ժողովրդի հոգուն,  ավանդույթներին:
     Բազմաբնույթ ու բազմաժանր են Երևանի հուշարձանները:
     Երևանը գեղեցկանում է նոր արձաններովԴրան նպաստում են նաև պարբերաբար կազմակերպվող քանդակագործական գիտաժողովներըՀուշարձանների տեղաբաշխումը ըստ համայնքների կատարվել է համաձայն 2003թ.  հրատարակված «Երևանիատլասի»:
     Երևան քաղաքի պատմության թանգարանը Երևանի 2790-ամյա կիառիթով լույս է ընծայել «Երևանի հուշարձանները» հավաքածունորը ներկայացնում ենք ստորև:








      Արմեն Տիգրանյան

 Քանդակագործ`  Ա. Հովսեփյան, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան
Բազալտ, 1987թ.

Ալեքսանդր Թամանյան


Քանդակագործ` Ա. Հովսեփյան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան
Բազալտ, գրանիտ,  Թամանյան փողոց, 1974թ.




       Վարք հավերժության

Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի, Ճարտարապետ՝ Ռուբեն Հասրաթյան
Բրոնզ, «Օղակաձև» զբոսայգու Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի հատված. 2012թ.



         



   Գևորգ Էմին
Քանդակագործ` Աշոտ Արամյան
Բրոնզ, Սիրահարների այգի, 2010թ.


            Առնո Բաբաջանյան

Քանդակագործ՝  Դ. Բեջանյան, ճարտարապետ՝ Լ. Իգիթյան
Բրոնզ, գրանիտ, 2003թ.
     


         Արամ Խաչատրյան

Քանդակագործ`  Յու. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռ. Մարտիրոսյան
Բրոնզ, գրանիտ, 1999թ.






       Ալեքսանդր Մանթաշյանց

 Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, Ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան
Բրոնզ, Աբովյան փողոց, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, 2012թ.










Վարդան Մամիկոնյան

Քանդակագործ՝  Ե. Քոչար, ճարտարապետ՝ Ս.Քյուրքչյան
             Կոփածո պղինձ,  ավազաքար, 1975թ.







      Մեսրոպ Մաշտոց

Քանդակագործ` Ղ. Չուբարյան
Բազալտ, 1967թ.

          Մելամաղձություն
 Քանդակագործ՝  Ե. Քոչար, ճարտարապետ՝ Ա.Կարապետյան
Բրոնզ, Փ. Բուզանդի փողոց, 1959թ., տեղադրվել է 2003թ.

               Մեղեդի

 Քանդակագործ՝  Ս. Բաղդասարյան
Ալյումին, գրանիտ, 1965թ.







Ավետիք Իսահակյան

Քանդակագործ՝  Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Բրոնզ, գրանիտ, կոնսերվատորիայի մերձակա պուրակ, 1988թ.



          Հակոբ Մեղապարտ


Քանդակագործ՝  Խ. Իսկանդարյան Գրանիտ, 1987թ.






           Հովհաննես Այվազովսկի



 Քանդակագործ՝  Յու. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան
Բրոնզ, գրանիտ, 2003թ.


      Վահրամ Փափազյան


 Քանդակագործ՝  Լևոն Թոքմաջյան
Բազալտ, Կոմիտասի և  Վ. Փափազյան փողոցների խաչմերուկ, 2012թ.






Ղարաբաղցի կինը

Քանդակագործ՝  Դ. Երևանցի
Բրոնզ, 1985թ. 


Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև


Քանդակագործ՝  Ա. Սարգսյան, ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան
Բրոնզ, 1943թ., տեղադրվել է 2002թ.

                Սայաթ-Նովա

Քանդակագործ՝  Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Է. Սարապյան
Մարմար, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի առջև, 1963թ



          Սպասում

Քանդակագործ` Ստ. Թարյան
Բրոնզ, գրանիտ, 1947թ.       
Տեղադրված պատճենը ձուլվել է 1990թ.


                   Ալեքսանդր Սպենդիարյան

 Քանդակագործներ՝  Ղ. Չուբարյան, Ա. Սարգսյան,         ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Բրոնզ,  գրանիտ, 1957թ.




                                 Հովհաննես Թումանյան

                              Քանդակագործ՝  Ա. Սարգսյան, 
                             ճարտարապետ՝  Գ. Աղաբաբյան
                              Բրոնզ, գրանիտ, 1957թ.





                       Վահան Տերյան


 Քանդակագործ՝  Ա. Շահինյան, ճարտարապետ՝  Բ. Հարությունյան
Մարմար, թիվ 60 դպրոցի առջև, 1964թ.

            Վիլյամ Սարոյան
Քանդակագործ` Դավիթ Երևանցիճարտարապետներ` Ռուբեն Հասրաթյան եւ Լևոն Իգիթյան
Բրոնզ, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոց խաչմերուկ, 2008թ.








                 Զորավար Անդրանիկ

 Քանդակագործ՝  Ա. Շիրազ, ճարտարապետ՝
  Ա. Մխիթարյան
Բրոնզ, բազալտ, 2002թ.



Զարթոնք

Քանդակագործ` Յու. Պետրոսյան
Մարմար, գրանիտ,  Փ. Բուզանդի փողոց, 2001թ.


                Կոմիտաս

Քանդակագործ՝  Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Բրոնզ, գրանիտ, կոնսերվատորիայի մերձակա պուրակ, 1988թ.



Միքայել Նալբանդյան

Քանդակագործ՝  Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝  Ջ. Թորոսյան
Բրոնզ, գրանիտ, 1965թ.

понедельник, 25 ноября 2013 г.

Սեբաստացիների անհավանական արկածները Գյումրիում




Երեկ՝ նոյեմբերի քսանհինգին,մենք՝ մի խումբ սեբաստացիներս Տիկին Ելենայի գլխավորությամբ այցելեցինք Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրի: Ճանապարհ ընկանք առավոտյան ժամը ութին << Սուրբ Երրորդություն>> եկեղեցու շեմից: Գնալու ժամանակ ծագեցին որոշ խնդիրներ(մեր մեքենայի վարորդին ուզում էին տուգանել), սակայն ամեն բան լավ ավարտվեց, և մենք բարեհաջող հասանք տեղ: Առաջին կանգառը Արուճում էր, ապա՝ Վահրամաբերդում, Մարմաշենի վանքում և վերջապես Գյումրիում: Երկար քայլեցինք Գյումրու Վարպետաց փողոցով,այցելեցինք մոտակա եկեղեցին(որտեղ այդ ժամանակ պատարագ էր),ահագին նկարվեցինք, մի կուշտ ծիծաղեցինք և որ ամենակարևորն է գնացինք Վարպետներին՝ Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին և Ավետիք Իսահակյանին հյուր: Ճանապարհորդությունն ինձ համար և՛ ուսումնական էր, և՛ ճանաչողական, և՛ հետաքրքիր:Հուսով եմ այսպիսի ուսումնական նախագածերը դեռ շատ կլինեն:



суббота, 16 ноября 2013 г.

Այցելություն ՀՀ նախագահական նստավայր






Այսօր ՝ նոյեմբերի տասնվեցին, Ընկեր Արտակի գլխավորությամբ <<Մխիթար Սեբաստացի>> կրաթահամալիրի մայր դպրոցի շեմից մենք՝ մի խումբ սեբաստացիներս շարժվեցինք դեպի ՀՀ նախագահի նստավայր: Հասանք նստավայր: Ներս մտնելու համար ցույց տվեցինք մեր անձը հաստատող փաստաթղթերը, հանձնեցինք մեր հեռախոսները և անհատական գործիքները: Մինչ շրջայցի սկիզբը գնացինք մի սենյակ, այնտեղ դիտեցինք  կարճ տեսաֆիլմ, որտեղ համառոտ պատմվեց շինության պատմությունը, ՀՀ նախագահի լիազորություններ և պարտականությունների մասին, նաև յուրաքանչյուր սրահի մասին:
Այնուհետև սկսեցինք ինքներս շրջել բոլոր սրահներով, իհարկե ուղեկցողի օգնությամբ: Յուրաքանչյուր սրահ ուներ իր անվանումը և նախատեսված էր որոշակի արարողակարգի համար: Չտեսանք միայն ՀՀ նախագահի աշխատասենյակը,քանի որ ինչպես մեզ ասեցին այդ ժամանակ այնտեղ հանդիպում կար:Շրջայցից հետո նորից վերադարձանք այն նույն սենյակը որտեղիս սկսվել էր շրջայցը: Այնտեղ լրացրեցինք հարցաթերթիկներ, մեզ տվեցին կրիչներ մեր նկարներով, որոնք տեղադրված են կայքում և վերադարձանք: