Երեկ՝ նոյեմբերի քսանհինգին,մենք՝
մի խումբ սեբաստացիներս Տիկին Ելենայի գլխավորությամբ այցելեցինք Հայաստանի երկրորդ
քաղաք՝ Գյումրի: Ճանապարհ ընկանք առավոտյան ժամը ութին << Սուրբ Երրորդություն>>
եկեղեցու շեմից: Գնալու ժամանակ ծագեցին որոշ խնդիրներ(մեր մեքենայի վարորդին ուզում
էին տուգանել), սակայն ամեն բան լավ ավարտվեց, և մենք բարեհաջող հասանք տեղ: Առաջին
կանգառը Արուճում էր, ապա՝ Վահրամաբերդում, Մարմաշենի վանքում և վերջապես Գյումրիում:
Երկար քայլեցինք Գյումրու Վարպետաց փողոցով,այցելեցինք մոտակա եկեղեցին(որտեղ այդ ժամանակ
պատարագ էր),ահագին նկարվեցինք, մի կուշտ ծիծաղեցինք և որ ամենակարևորն է գնացինք Վարպետներին՝
Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին և Ավետիք Իսահակյանին հյուր: Ճանապարհորդությունն
ինձ համար և՛ ուսումնական էր, և՛ ճանաչողական, և՛ հետաքրքիր:Հուսով եմ այսպիսի ուսումնական նախագածերը դեռ
շատ կլինեն:
Комментариев нет:
Отправить комментарий