Մի անգամ Թիֆլիսում
Վահան Տերյանի դուստրը՝ Նվարդ Տերյանը, ամեն տարի փռտրվարի 9-ին՝ հոր ծննդյան օրը, շատերիս հրավիրում է իր մոտ տերյանական երեկոյի:
Այդպիսի մի երեկոյի եկել էր Հայկուհի Գարագաշը. դա դերասանուհու մահվանից մի քանի ամիս առաջ էր:
Երբ խոսքը տվեցին Գարագաշին, նա նախ արտասանեց Տերյանի «Տխրությունը», հետո պատմեց
հետևյալը.
«Թիֆլիսում սովորում էի Հովնանյա ն օրիորդաց դպրոցում: Այն տարիներն էին,երբ Տերյանը գրավել էր հայ երիտասարդության սիրտը: Նրա «Մթնշաղի
անուրջները»
գրքույկը
նվիրական
էր
բոլորիս
համար:
Չէինք
բաժանվում
նրանից:
Շատերս
գիշերը
բարձի
տակ
էինք
դնում
այդ
կախարդական
«Անուրջները»:
Նրանում
եղած
գրեթե
բոլոր
ոտանավորները
անգիր
գիտեինք:
Եվ ահա մի օր իմացանք, որ Ներսիսյան դպրոցի դահլիճում Մամբրե Մտեճնյանը զեկուցում է կարդալու Տերյանի բանաստեղծությունների մասին:
Այդ
ժամանակ
Մատենճյանը,
որ
Ներսիսյան
դպրոցում
էր
դասավանդում,
համարվում
էր
համար
մեկ
հայ
գրականագետը,
թիֆլիսահայության
մեջ
ամենազարգացած
մարդը:
Լեփ-լեցուն դահլիճում նստել էի ընկերուհիներիս հետ: Սպասում
էինք
Մատենճյանին:
Այդ
ժամանակ
երևաց
մեկը,
որ
այս
ու
այն
կողմ
էր
նայում`
ազատ
տեղ
փնտրելով:
Նրա՝
քիչ
առաջ
սեղմված,
թեթևակի
կռացած
ուսերին
վերարկու
կար,
դեմքը
գունատ
էր,
նիհար,
այտոսկրներեը
դուրս
ցցված:
Շարքերի
միջով
շշուկ
անցավ՝
Տերյանը:
Մեզնից
ոչ
ոք
Տերյանին
չէր
տեսել.
սա
առաջին
հանդիպումն
էր:
Մեր շարքում, ինձնից քիչ դեպի ձախ մի ազատ տեղ էր մնացել. նկատեց, հարցրեց՝ ազա՞տ է, և անցնելով մեր առաջից՝ նստեց:
Մատենճյանը եկավ և սկսեց զեկուցումը, որ տևեց մոտ երկու Ժամ: Սկզբից մինչև վերջ նա ոչնչացնում էր Տերյանին: Նրա ստեղծագործությունը համարում էր անարվեստ,
ոչ
հայկական,
անբովանդակ,
կեղծ
և
մեղադրում
էր
երիտասարդությանը՝այդ
փուչ
ոտաավորներով
տարված
լինելու
համար:
Մի
խոսքով,
դա
մի
անզուսպ
պարսավանք
էր
Տերյանի
ու
նրա
բանաստեղծությունների
հասցեին:
Մենք աչքի տակով նայում էինք Տերյանին: Վերարկուն ուսին էր, մի արմունկով կռթնել էր դիմացի նստարանին, գլուխը ափին հենած, լուռ, հայացքը հառել գետնին: Այդպես մնաց ամբողջ զեկուցման ժամանակ: Երբ զեկուցումն ավարտվեց, այդպես լուռ էլ հեռացավ:
Բոլորս վշտացած էինք, ցավում էինք և այդ օվանից ավելի շատ սիրեցինք Տերյանին:
Տերյան և Թոթովենց
Նվարդ Տերյանի տանը հրավիրվող տերյանական երեկոներից մի ուրիշի ժամանակ, երբ խոսք տրվեց դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանին, նա զգացմունքով
լի
ձայնով
բացատրեց,
թե
որքան
թանկագին
անուն
է
նրա
համար
Վահան Տերյան-ը, և ինչպես
է
ինքը
ամեն
անգամ
մինչև
սրտի
հատակը
հուզվում Տերյան կարդալիս: Ապա «Մթնշաղի անուրջներից» մի երկու
բան
արտասանեց:
Պարզվեց, որ դերասանուհին մի փոքր հուշ էլ ունի Տերյանի մասին, բայց ոչ իրենը, այլ Վահան Թոթովենցինը, որից ինքը լսել է:
Թեև կարճ է այդ հուշը, բայց Տերյանին բնութագրող մի դրվագ է դա:
« Պետրոգրադում ինձ հետաքրքրում էր մի մարդ, մի երիտասարդ՝ բանաստեղծ Վահան Տերյանը,- պատմում էր Թոթովենցը:- Նրա բանաստեղծությունների գիրքը
կախարդել
էր
ինձ:
Անպարփակ
էր
հացմունքս:
Ժամ
առաջ
փափագում
էի
տեսնել
այդ
արտասովոր
մարդուն,
այդ
կախարդին:
Եվ
կայարանում
ինձ
դիմավորած
երիտասարդներին
հայտնեցի
փափագս:
Նրանք ինչ-որ բան խորհրդակցեցին: Հետո ինձ հայտնեցին, որ կառքը պատրաստ է, և ինձ կուղեկցեն մինչև հյուրանոց:
Կառքում ինձ ուղեկցողը շուրջ 30 տարեկան մի երիտասարդ էր՝ լռիկ-մնջիկ: Ես նրան էլ ասացի, որ շատ եմ ուզւոմ տեսնել Վահան Տերյանին, որ Պետրոգրադում կանգ առնելուս
գլխավոր
նպատակը
նրան
տեսնելն
է:
Երիտասարդը ինձ սառը թվաց, անտարբեր՝ ցանկությանս նկատմամբ, ասաց, որ դեռ կհասցնեմ տեսնել իմ ուզած մարդուն:
Այդպես հասանք հյուրանոց: Սենյակումս նորից կրկնեցի Տերյանին տեսնելու ցանկությունս: Ուղեկիցս դարձյալ
հուսադրեց
և
ցտեսություն
ասելով
հեռացավ:
Մյուս օրը հրավիրված էի տեղի հայերի կազմակերպած մի հանդիպման: Հասնելուն պես նորից առաջին խոսքս եղավ.
-
Ուզում եմ Վահան Տերյանին տեսնել, արդյոք այստե՞ղ է: Ինչպե՞ս կարելի է նրան հանդիպել:
-
- Բայց, սիրելի՛ պարոն, - դիմեց ինձ հավաքված ուսանողներից մեկը,- երեկ Դուք Վահան
Տերյանի
հետ
կաքով
հյուրանոց
գնացիք,
մենք
որոշեցինք,
որ
նա
ձեզ
ուղեկցի,
որպեսզի
ծանոթանաք:
Ես ապշեցի: Ինչպե՞ս թե, մի՞թե նա էր:
Քիչ հետո, մի քանի հոգի էլ եկան: Նրանց մեջ ճանաչեցի երեկվա ուղեկցիս: Խոսակիցս ասաց՝ ահա Տերյանը:
Գլուխս կորցրածի պես մոտեցա, ամուր գրկեցի նրա վտիտ մարմինը: Համբուրեցի ճակատն ու հարցրի.
-
Զարմանալի է… Ինչո՞ւ երեկ չասացիք, որ դուք եք Տերյանը:
-
Ճիշտն ասած, չէի ուզում Ձեզ շուտ հիասթափեցնել… »
Երևանում
1916թ. դեկտեմբերի 31-ին Տերյանն
առաջին
ու
վերջին
անգամ
գալիս
է
Երևան:
Նրա
հիվանդությունը՝
թոքախտը,
բավական
խորացել
էր.
Այստեղից
պետք
է
մեկներ
Սուխում՝բուժվելու:
Մի փոքր ժամանակ մնալով Երևանում՝ Տերյանը շատերի հետ է զրուցել և հունվարին Երևանի ապագա խորհրդարանի դահլիճում մի ընդարձակ զեկուցում էլ է կարդացել հայ բանաստեղծության լեզվի մասին:
Այդ զեկուցման բնագիրը չի պահպա գտել նվել, նրա մասին փոքր հաղորդում է տպագրվել Թիֆլիսի «Մշակում>> (17թ. թիվ 26):
Ներկա
եղողներից
մի
քանիսը
գրել
են
դրա
մասին
իրենց
հրապարակած
հուշերում:
Բայց
այն,
ինչ
լսել
եմ
այդ
զեկուցմանը
ներկա
գտնված
մի
ուսուցչից,
կարծեմ,
նույն
կերպ
տեղ
չի
գտել
որևէ
հրապարակման
մեջ:
Ահա այդ հուծը ևս.
«Տերյանը բարձր էր գնահատում հայոց չափածոն ու նրա լեզուն: Մասնավորապես խոսեց Հովհաննես
Հովհաննիսյանի
մի
շարք
բանաստեղծությունների
լեզվի
ու
ոճի
մասին՝
Հովհաննիսյանին
համարելով
արևելահայ
առաջին
ոճաբան
– բանաստեղծը:
Հետո
ասաց,
որ
հաճախ
հայոց
գրական
երկերը
մենք
չենք
ընթերցում,
նրանց
մակերեսով
ենք
անցնում
միայն,
և
օրինակ
բերեց
Հովհաննիսյանի «Նոր գարուն>>
բանաստեղծությունը.
Քեզ ըսպասող չըմնաց,
Ո՞ւր ես գալի, այ գարուն,-
Գովքդ ասող չմնաց,
Զուր ես գալի, այ գարուն…
Նա այս բանաստեղծությունը նախ արտասանեց
արագախոսությամբ,
առանց
որևէ
առոգանության:
Եվ
ասաց,
որ,
ահա
շատերս
այդպես
շտապ
ենք
կարդում
այս հրաշալի բանաստեղծությունը և չենք ընկալում
նրա
խորքը,
ողբերգությունը:
Հետո նույնը կարդաց դանդաղ, առոգանությամբ, մանավանդ ներշնչանքով:
Հատկապես
երկարացնում
էր
ուր ես
գալի, աայ
գարուն տողը՝
ուո՜ւր ես
գալիի՜ աա՜յ
գարուո՜ւն և ապա Զուո՜ւր ես
գալիի՜, աա՜յ
գարուո՜ւն…Բոլորս սարսուռ
զգացինք:
Թեև
անցած
դարի
վերջերին
էր
գրվել
այս
բանաստեղծությունը,
բայց
նոր
էին
անցել
ամայացնող
15-16 թվականները…Իրոք՝
« Քեզ
ըսպասող
չըմնաց», « Գովքդ
ասող
չմնաց»…
Խոսելով ընդհանրապես հայոց բազմադարյան բանաստեղծության արժեքների մասին՝
Սերյանը
հատկապես
շեշտեց
նրանց
մեջ
ապրող
մարդասիրական
ոգին,
որ
հայ
ժողովրդի
ոգին
է,
և
որ
ամեն
ժողովուրդ
թրևէ
ավանդ
է
մուծում
համաշխարհային
մշակույթի
ու
հոգևոր
կյանքի
ասպարեզ:
Հայ
ժողովրդի
բերածը
այդ
մեծ
սիրո
ոգի
է:
Վերջում Տերյանը արտասանեց իր նոր գրած բանասըտեղծությունը, որ այժմ հայտնի
է
իբրև
«Հրաժեշտի
գազել»:
Ամեն վայրկյան
սիրով տրտում
ասում եմ
ես մնաս բարով…
Ու դարձյալ արտասանում էր գեղեցիկ առոգանությամբ, մեծ ներշնչանքով,
սկզբից
մինչև
վերջ՝
Բարի հիշեք ինձ
ձեր սրտում,
մնաք բարով,
մնաք բարով:
Ասրախանում
Եվգենիյա Շահինյանը՝ Վ. Սերյանի կնոջ՝ Անահիտ
Տերյան
– Շահինյանի
քույրը,
1982թվականին
Մոսկվայում
պատմեց
հետևյալը.
-1918 թվականի ամռանը մեզ՝ Դերբենդի հայերիս համար ծանր ժամանակներ էին: Մի օր էլ տուն ու տեղ ստիպված թողեցինք ու փաղչում էինք: Երեք կողմից հալածում էին, մի կողմում էլ ծովն էր: Մահից խուսափելով լցվեցինք ծովը: Օգնության հասան ձկնորսները, որոնք մեզ առան իրենց նավակներիօ մեջ: Հետո բոլորս տեղափոխվեցինք Աստրախան գնացող
նավի
վրա:
Այսեղ
արդեն
ուրիշ
շատ
հայ
փախստական
կային:
Ասրախանում
այն
ժամանակ
հայություն
կար,
բայց
մեծ
մասը
շատ
էլ
չէր
ուզում
փախստականներին
ապաստան
տալ:
Մեր
վիճակը
ծանր
էր:
Ահա այդ ժամանակ առաջին անգամ տեսա Վահան Տերյանին: Նա հատուկ գործերով Մոսկվայից էր եկել: Նավահանգստում հավաքում էր Աստրախանի
հայերին,
բացատրում,
համոզում,
որ
անօթևան
մնացած
իրենց
հայրենակիցներին
ապաստան
տան
իրենց
տներում,
հոգ
տանեն
նրանց
մասին,
կերակրեն:
Սերյանը
մեծ
եռանդով
էր
գործում:
Այդպես
նա
կարողացավ
բոլոր
փաղստականներին
տեղավորել
հայերի
ընտանիքներում:
Ինձ
ու
հարազատներիս
ևս
տեղավորեց
մի
ընտանիքում,
և
մենք
վերջապես
հանգիստ
առանք:
Այդ
ժամանակ
ինքը՝
Տերյանն
էլ
աստրախանցի
մի
հայի
տանն
էր
բնակվում:
Տերյանի օգնությամբ
1976 թվականի աշունն էր, քանդակագործ, նկարիչ Երվանդ
Քոչարը
կնոջ՝
տիկին
Մանիկի
հետ
այցելության
էր
եկել
Նվարդ
Տերյանին:
Զրույցից
և
հյուրասիրությունից
հետո,
երբ
հյուրերը
վեր
կացան,
ցտեսություն
ասացին
և
արդեն
դուրս
էին
գալիս,
Քոչարը
դարձավ
Նվարդին,
թե՝
-Գիտես, հայրդ ինձ մեծ լավություն է արել: Ես որ հիմա քանդակագործ եմ ու նկարիչ, շատ բանով հորդ եմ պարտական:
Նվարդ Տերյանը զարմացավ ու հարցական նայեց: Քոչարը հենց ոտքի վրա պատմեց, թե ինչպես է ինքը 1918թվականի ամռանը Հյուսիսային Կովկասում հանդիպել Տերյանին:
-Հայրդ հատուկ լիազորությամբ էր եկել՝
հայ
գաղթականների
գործով:
Նաև
շնորհալի
հայ
երիտասարդներ
էր
հավաքագրում՝
Մոսկվա
ուսման
ուղարկելու
համար:
Ես
էլ
նրա
ընտրությանն արժանացա: Շատ ուրախացա: Նախքան այդ սովորել էի Թիֆլիսի նկարչության ու քանդակագործության դպրոցում, նկարիչ
Եղիշե
Թադևոսյանի
մոտ,
բայց
խառը
ժամանակների
պատճառով
ուսումս
շարունակել
չկարողացա:
Տերյանն
ինձ
մի
պատրաստի
պաշտոնական
անցաթուղթ
տվեց,
որը
ես
պետք
է
ներկայացնեի
Մոսկվայում
ուսման
տեղավորվելու
համար:
Նաև
զգուշացրեց,
որ
այդ
թուղթը
անպայման
շորի
մեջ
դնեմ
ու
կարեմ
շապիկիս
ներսից,
քանի
որ
Դենիկինյան
բանակը
գրավել
է
Մոսկլվա
տանող
ճանապարհի
մի
մասը,
և
ես
կարող
եմ
նրանց
ձեռքն
ընկնել:
Ասաց,
որ
ինձ
կխուզարկեն
և
եթե
այդ
թուղթը
գտնեն,
կգնդակագարեն:
Այդպես էլ արեցի. Թուղթը շորի մեջ՝ շապիկիս ներսից կարեցի ու ճամփա ընկա: Ճիշտ հորդ ասածի նման եղավ. դենիկինցիները ինձ բռնեցին
ու
խուզարկեցին:
Թուղթը
չգտան
և
ազատեցին,
ուես
բարեհաջող
Մոսկվա
հասա:
Այդ
թղթով
ընդունվեցի
Մոսվայի
ազատ
արվեստների
պետական
արվեստանոցը,
որ
բարձրագույն
ուսումնարան
էր,
և
սովորեցի
հայտնի
գեղանկարիչ
ու
մանկավարժ,
այժմ
ակադեմիկոս
Պյոտր
Կոնչալովսկու
մոտ:
Դա
իմ
կյանքում
մեծ
դեր
կատարեց:
Комментариев нет:
Отправить комментарий