вторник, 1 июля 2014 г.

Միտոզ


Միտոզ

Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունեն որոշակի կառուցվածք և կատարում են որոշակի գործառույթ: Բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ:
Մահացած բջիջները փոխարինվում են նորերով: Նոր բջիջներն առաջանում են բջիջների բաժանման՝ միտոզի ճանապարհով:
Բաժանման ճանապարհով բջջի առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումն ընկած ժամանակահատվածը բջջի կենսական ցիկլն է:
Միտոզն ավարտելուց հետո բջիջը նախապատրաստվում է հաջորդ բաժանմանը՝ ինտերֆազին:  Ինտերֆազը բջջի մեկ բաժանումից մինչև մյուսն ընկած ժամանակահատվածն է: Տարբերվում են ինտերծազի երեք շրջան՝ G1, S, G2:
G1 փուլում սինթեզվում են ՌՆԹ, ԱԵՖ, սպիտակուցներ: S փուլում ԴՆԹ-ն մոլեկուլի շղթաները հեռանում են միմյանցից, և դրանցից յուրաքանչյուրի վրա կոմպլեմենտարության սկզբունքով կազմավորվում է ԴՆԹ-ի համապատասխան շղթան, ԴՆԹ-ն կրկնապատկվում է: G2 փուլում շարունակվում է սպիտակուցների սինթեզը, կրկնապատկվում են ցենտրիոլները, կուտակվում է ԱԵՖ:
Կորիզավոր բջիջների մեծ մասը բաժանվում է միտոզով: Միտոզը բջջիջներ բաժանման անուղղակի եղանակ է: Տարբերվում են միտոզի 4 փուլ՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ:

Պրոֆազ. Քրոմոսոմները պուրվում են, կարճանոում, հաստանում: Դառնում եմ տեսանելի: ԴՆԹ-ից ինֆորմացիայի արտագրման դադարում: Քրոմոսոմների չափը, ձևը, կառուցվածքը կարելի է որոշել: Քրոմոսոմները ունեն սեղմվածքներ, որոնք կոչվում են ցենտրոմերներ: Դրանք բաժանում են ԴՆԹ-ն մի քանի մասի: Ցենտրոմերներին հետագայում կմիանան բաժանման իլիկի թելիկները: Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է ԴՆԹ-ի երկու թելիկներից՝ քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ: Ցենտրոմերները, որոնք երկուսն են իրարից հեռանում են տարբեր բևեռներ: Գոյանում է բաժանման իլիկը: Պրոֆազի վերջում կորիզաթաղանթը ճեղքվում է: Քրոմոսոմներըն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ: Դրանից հետո կորիզակները անհետանում են:
Մետաֆազ. Ավարտվում է բաժանման իլիկի ձևավորումը, քրոմոսոմները դասավորվում են իլիկի հասարակածային հարթության վրա՝ առաջացնելով մետաֆազային թիթեղ:Յուրաքանչյութ քրոմոսոմին կպչում է բաժանման իլիկի թելիկներից մեկը: Սկսվում է քրոմոսոմի քրոմատիդների հեռացումը դեպի բջջի բևեռներ:
Անաֆազ. Քրոմոսոմների շարժը դեպի բևեռներ իրականցվում է բաժանման իլիկի թելիկների կրճատման շնորհիվ: Քրոմոսմների շարժման ընթացքում օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան:

Թելոֆազ. Վերջին փուլն է: Քրոմոսոմները մոտենում են բջջի բևեռներին, ապապարուրվում են, ստանում թելիկների տեսք և միահյուսվում: Գոյանում է կորիզաթաղանթ, վերակագնվում են կորիզակները:Տեղի է ունենում ցիտեկինեզ՝ ցիտոպլազմայի բաժանում:Եվ վերջապես դուստր բջիջները անջատվելով իրարից դառնում են ինքնուրույն: