вторник, 27 мая 2014 г.

ՙՙ՚՚ՙՙՙՙ՚Ես կարողանում եմ


Նախագիծ

«Ես կարողանում եմ» ստուգատեսը վարժարանում

Ստուգատեսը հնարավորություն կտա սովորողին իր անցած ուսումնական տարվան զննական հայացքով նայելու, ինքնագնահատելու: Սովորողները աշխատում են դասարանում՝ համապատասխան դասաժամին: Դրա համար լրացնում են աղյուսակ, որի սյունակներից մեկում գրում է կարողությունը, մյուսում՝ աչդեն արված աշխատանքի հղումը կամ նոր օրինակ: Վարժարանի կայքում բացվում է այդպիսի բաժին, և աշխատանքները հավաքվում են այդտեղ:

Կարողություն
Աշխատանք
Մայրենի խոսքի մշակույթ
Խոսքի պատկերավորման միջոցներ, բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի, հոմանիշային բառազույգեր:
Կարողանում եմ կարդալ և վերլուծել բնագրերը, գտնել խեսքի պատկերավորման բառային  շարահյուսական միջոցները: Մասնակցել քննարկումներին, արտահայտել կարծիք, հիմանվորել այն: Գրել թեստային աշխատանք, կատարել բառակազմական, ձևաբանական, շարահյուսական և կետադրական վերլուծություններ:
 
 
 
 
 
 
Գրականություն(թվարկել կարդացած ստեղծագործությունները )
 
Կարողանում եմ կարդալ, վերլուծել, կարծիք արտահայտել, գտնել խոսքի գեղարվեստական  արտահայտչամիջոցները: Ներկայացնել ստեղծագործության գկխավոր հերոսներին՝ արդարացնելով, քննադատելով, մեղադրելով: Գրել փոքրիկ էսսեներ:
Իսահակյան- Լիլիթ,
Խուլիո Կորտասար-Դեղին ծաղիկը
Չարենց-Երկիր Նաիրի
Զիգֆրիդ Լենց- Մի գիշեր հյուրանոցում
Դեյլ Քառնեգի- Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա
 
Անգլերեն
Զարգացրել եմ խոսելու կարողությունը: Կարողանում եմ խոսել կենցաղային տարբեր թեմաներով:
Խոսելու կարողությունը զարգացնելու մասին ապացույցներ չունեմ:
Գրելու կարողությունը նույնպես զարգացրել եմ : Կարողանում եմ գրել տարբեր նյութեր, կատարել թարգմանություններ:
 
                                                                           Մաթեմատիկա
Կարողանում եմ աշխատել բնական թվերի, եռանկյունաչափական, թվային ֆունկցիաների հետ:
 
 
                                                                           Պատմություն
Պատմության առարկայի նախագծային ուսուցումն իրենից ենթադրում է հայոց և համաշխարհային պատմության առավել կարևոր թեմաների համակողմանի և խորքային հետազոտում, պատմության այս կամ այն ժամանակաշրջանում տեղ գտած պատմական պրոցեսների և ժամանակակից իրադարձությունների համեմատում, նրանց միջև գոյություն ունեցող օրինաչափ կապի բացահայտում: Բացի այդ պատմությունը սովորեցնում է, ուսումնասիրելով անցյալը, հասկանալ ներկան և կանխատեսել ապագան: Պատմություն առարկայի խնդիրներից է նաև սովորողի մոտ ինքնուրույն քննական, հետազոտական, մտքի զարգացում:
 
 
 
 
 
 
 
                                                                              Էկոլոգիա
Էկոլոգիա առարկայի ուսուցման շնորհիվ սկսել եմ ավելի զգույշ ու հոգատար վերաբերվել իմ շրջակա միջավայրին: Կարողանում եմ կատարել համեմատականներ և վերլուծություններ տրված թեմաներից: Կարողանում եմ լուծումներ գտնել խնդիրների վերաբերյալ, ունեմ իմ սեփական տեսակետը այս կամ այն երևույթի վերաբերյալ:
 
 
                                                                               Արվեստ
Արվեստի տարբեր ճյուղերի ուսումնասիրում
 
 
                                                                                Ակումբ
Թերապիաներ
Էգոիզմ
Ֆոբիաներ
Փորձի ձեռքբերում
 
                                                               Ընտրությամբ դասընթացներ
Կենսաբանություն
Անգլերեն
 
 
                Ուսումնական պլանից դուրս(ինքնակրթությամբ, լրացուցիչ կրթությամբ)
Կազմել առավոտյան ընդհանուր պարապմունքի նախագիծը և վարել այն:
 

 

Комментариев нет:

Отправить комментарий