понедельник, 25 ноября 2013 г.

Սեբաստացիների անհավանական արկածները Գյումրիում




Երեկ՝ նոյեմբերի քսանհինգին,մենք՝ մի խումբ սեբաստացիներս Տիկին Ելենայի գլխավորությամբ այցելեցինք Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրի: Ճանապարհ ընկանք առավոտյան ժամը ութին << Սուրբ Երրորդություն>> եկեղեցու շեմից: Գնալու ժամանակ ծագեցին որոշ խնդիրներ(մեր մեքենայի վարորդին ուզում էին տուգանել), սակայն ամեն բան լավ ավարտվեց, և մենք բարեհաջող հասանք տեղ: Առաջին կանգառը Արուճում էր, ապա՝ Վահրամաբերդում, Մարմաշենի վանքում և վերջապես Գյումրիում: Երկար քայլեցինք Գյումրու Վարպետաց փողոցով,այցելեցինք մոտակա եկեղեցին(որտեղ այդ ժամանակ պատարագ էր),ահագին նկարվեցինք, մի կուշտ ծիծաղեցինք և որ ամենակարևորն է գնացինք Վարպետներին՝ Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին և Ավետիք Իսահակյանին հյուր: Ճանապարհորդությունն ինձ համար և՛ ուսումնական էր, և՛ ճանաչողական, և՛ հետաքրքիր:Հուսով եմ այսպիսի ուսումնական նախագածերը դեռ շատ կլինեն:



суббота, 16 ноября 2013 г.

Այցելություն ՀՀ նախագահական նստավայր






Այսօր ՝ նոյեմբերի տասնվեցին, Ընկեր Արտակի գլխավորությամբ <<Մխիթար Սեբաստացի>> կրաթահամալիրի մայր դպրոցի շեմից մենք՝ մի խումբ սեբաստացիներս շարժվեցինք դեպի ՀՀ նախագահի նստավայր: Հասանք նստավայր: Ներս մտնելու համար ցույց տվեցինք մեր անձը հաստատող փաստաթղթերը, հանձնեցինք մեր հեռախոսները և անհատական գործիքները: Մինչ շրջայցի սկիզբը գնացինք մի սենյակ, այնտեղ դիտեցինք  կարճ տեսաֆիլմ, որտեղ համառոտ պատմվեց շինության պատմությունը, ՀՀ նախագահի լիազորություններ և պարտականությունների մասին, նաև յուրաքանչյուր սրահի մասին:
Այնուհետև սկսեցինք ինքներս շրջել բոլոր սրահներով, իհարկե ուղեկցողի օգնությամբ: Յուրաքանչյուր սրահ ուներ իր անվանումը և նախատեսված էր որոշակի արարողակարգի համար: Չտեսանք միայն ՀՀ նախագահի աշխատասենյակը,քանի որ ինչպես մեզ ասեցին այդ ժամանակ այնտեղ հանդիպում կար:Շրջայցից հետո նորից վերադարձանք այն նույն սենյակը որտեղիս սկսվել էր շրջայցը: Այնտեղ լրացրեցինք հարցաթերթիկներ, մեզ տվեցին կրիչներ մեր նկարներով, որոնք տեղադրված են կայքում և վերադարձանք: