понедельник, 25 ноября 2013 г.

Սեբաստացիների անհավանական արկածները Գյումրիում




Երեկ՝ նոյեմբերի քսանհինգին,մենք՝ մի խումբ սեբաստացիներս Տիկին Ելենայի գլխավորությամբ այցելեցինք Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրի: Ճանապարհ ընկանք առավոտյան ժամը ութին << Սուրբ Երրորդություն>> եկեղեցու շեմից: Գնալու ժամանակ ծագեցին որոշ խնդիրներ(մեր մեքենայի վարորդին ուզում էին տուգանել), սակայն ամեն բան լավ ավարտվեց, և մենք բարեհաջող հասանք տեղ: Առաջին կանգառը Արուճում էր, ապա՝ Վահրամաբերդում, Մարմաշենի վանքում և վերջապես Գյումրիում: Երկար քայլեցինք Գյումրու Վարպետաց փողոցով,այցելեցինք մոտակա եկեղեցին(որտեղ այդ ժամանակ պատարագ էր),ահագին նկարվեցինք, մի կուշտ ծիծաղեցինք և որ ամենակարևորն է գնացինք Վարպետներին՝ Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին և Ավետիք Իսահակյանին հյուր: Ճանապարհորդությունն ինձ համար և՛ ուսումնական էր, և՛ ճանաչողական, և՛ հետաքրքիր:Հուսով եմ այսպիսի ուսումնական նախագածերը դեռ շատ կլինեն:



суббота, 16 ноября 2013 г.

Այցելություն ՀՀ նախագահական նստավայր






Այսօր ՝ նոյեմբերի տասնվեցին, Ընկեր Արտակի գլխավորությամբ <<Մխիթար Սեբաստացի>> կրաթահամալիրի մայր դպրոցի շեմից մենք՝ մի խումբ սեբաստացիներս շարժվեցինք դեպի ՀՀ նախագահի նստավայր: Հասանք նստավայր: Ներս մտնելու համար ցույց տվեցինք մեր անձը հաստատող փաստաթղթերը, հանձնեցինք մեր հեռախոսները և անհատական գործիքները: Մինչ շրջայցի սկիզբը գնացինք մի սենյակ, այնտեղ դիտեցինք  կարճ տեսաֆիլմ, որտեղ համառոտ պատմվեց շինության պատմությունը, ՀՀ նախագահի լիազորություններ և պարտականությունների մասին, նաև յուրաքանչյուր սրահի մասին:
Այնուհետև սկսեցինք ինքներս շրջել բոլոր սրահներով, իհարկե ուղեկցողի օգնությամբ: Յուրաքանչյուր սրահ ուներ իր անվանումը և նախատեսված էր որոշակի արարողակարգի համար: Չտեսանք միայն ՀՀ նախագահի աշխատասենյակը,քանի որ ինչպես մեզ ասեցին այդ ժամանակ այնտեղ հանդիպում կար:Շրջայցից հետո նորից վերադարձանք այն նույն սենյակը որտեղիս սկսվել էր շրջայցը: Այնտեղ լրացրեցինք հարցաթերթիկներ, մեզ տվեցին կրիչներ մեր նկարներով, որոնք տեղադրված են կայքում և վերադարձանք:

понедельник, 14 октября 2013 г.

ԵՍ



Ես

  Ով եմ ես … Շատ անգամներ եմ ինձ տվել այս հարցը, բայց երբեք չեմ կարողացել լիարժեք պատասխանել:  Այսօր էլ կփորձեմ պատասխանել այդ հարցին, հույս ունենալով , որ մի փոքր ավելի եմ սկսել հասկանալ այս կյանքում իմ դերն ու տեղը:
  Ես մի սովորական աղջիկ եմ, բոլոր պատանիների նման ունեմ վառ երազներ ու վեհ նպատակներ: Բոլոր մարդիկ էլ փնտրում են իրենց երջանկության բանալին, ոմանք գտնում են, ոմանք` ոչ: Ես կհամարեմ ինձ լիարժեք երջանիկ մարդ, երբ հասնեմ իմ բոլոր նպատակներին, սակայն դա շատ հարաբերական է, որովհետև մարդն իր կյանքի յուրաքանչյուր փուլում իր առաջ դնում է նոր նպատակներ և ձգտում դրանց  իրագործմանը: Բարձր վարձատրությունը, հարստությունը ապահովում են մարդու բարեկեցիկ  ու միգուցե ապահով կյանքը, հաճելի է իհարկե, երբ քեզ բարձր են վարձատրում քո կատարած աշխատանքի համար, սակայն ես ինքս երբեկ չեմ զբաղվի այն մասնագիտությամբ, որը չի բավարարում իմ հետաքրքրությունները:
  Ես շփվող եմ, այդ է պատճառը որ ունեմ մեծ շրջապատ: Իմ հարգանքին արժանանալ կարող են ոչ բոլորը, իսկ նրանք ովքեր արդեն արժանացել են, նրանց ես համարում եմ իմ ընկերները, իսկ իմ ընկերների համար ես պատրաստ եմ անել այն ամենը ինչ բխում է իմ ուժերից: