среда, 28 мая 2014 г.

Կիսամյակային ամփոփիչ աշխատանք: Գրականություն:

Կիսամյակային ամփոփիչ աշխատանք: Գրականություն:


1.Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:
1) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի՛ք, ձեր արև՛ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ
2) Ո՜հ, իմ սիրտը կտրատվում է`
Տեսնելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
3)    -Արա՜քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
4) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուին շարժողին
Քաղցր երգանայր տաւիղն

2.Ո՞ր բանաստեղծական շարքում են ամփոփված Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները:
1)    «Երկիր Նաիրի»
2)    «Գիշեր և հուշեր»
3)    «Ոսկի հեքիաթ»
4)    «Մթնշաղի անուրջներ»

3.Ինչպե՞ս են անվանված «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը:
1)    Գլխավոր իրադարձությունների անուններով
2)    Գլխավոր հերոսների անուններով
3)    Խորհրդանիշների անուններով
4)    Վերջին իրադարձությունների անունով

4.Ո՞ր շարքում են միայն Րաֆֆու վեպերը:
1)    «Ծաղկած փշալարեր», «Սամվել», «Առաքյալը»
2)    «Խորհրդավոր միաձնուհին», «Նամուս», «Երկիր Նաիրի»
3)    «Ոսկի աքաղաղ»,«Խենթը», «Կայծեր»
4)    «Նոյի ագռավը», «Դավիթ-Բեկ», «Կյորես»
5.Ո՞վ է հետևյալ տողերի հեղինակը:
«Ի՞նչ է թագըՍիրո արցունքով շողացող վարդե պսակ մը անկե գեղեցիկ էԻ՞նչ է ծիրանինժողովրդական արյամբ կարմրած պատանքի կտոր մը` զոր դարձյալ ժողովուրդ կը կարկտե»:
1)    Լևոն Շանթը
2)    Պետրոս Դուրյանը
3)    ԴանիելՎարուժանը
4)    Գրիգոր Զոհրապը
6. Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուի համար ո՞ր բանաստեղծությունն է բնաբանի դեր կատարում:
1)    «Ջարդ»
2)    «Կռվի երթ»
3)    «Կարոտի նամակ»
4)    «Ձոն»
7. Մեջբերված խոսքերից ո՞րը Միսաք Մեծարենցինը չէ:

1)   «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները` բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իսկապես»:
2)   «Գյուղի տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. կը ցավիմ, որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կլլայի»:
3)   «Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն էր»:
4)   «Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ միևնույն  բանն է. երկունքն ալ արյունելով կը բաժնվին և կանմահանան ուրիշ էակներու մեջ»:

8. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արքայադուստրն ինչո՞ւ չի ընտրում իր համար մրցության ելած «անհաղթներից անհաղթին»:
1)   Ոչ մեկը չէր խոստանում բերել ոսկի, արծաթ կամ երկնքի աստղ:
2)   Կովկասի քաջերից ոչ մեկն իր սրտով չէր:
3)   Ոչ մեկը չէր համարձակվում գնալ անշեջ հուրը բերելու:
4)   Կարող էր «տկար լավին հաղթել մի վես տմարդի»:

9. Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:
Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ,
Վշտին հաղթելով` դարձավ իմաստուն:

1)   «Մատյան ողբերգության»(ԳրիգորՆարեկացի)
2)   «Բիբլիական» (Հովհաննես Շիրազ)
3)   «Անլռելի զանգակատուն»(Պարույր Սևակ)
4)   «Աբու-ԼալաՄահարի»(Ավետիք Իսահակյան)
10.Ո՞ւմ մասին է Ավետիք Իսահակյանը ասել. «Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն»:
1)    Հովհաննես Թումանյանի
2)    Վահան Տերյանի
3)    Միքայել Նալբանդյանի
4)    Եղիշե Չարենցի
11.Ակ. Բակունցի ստեղծագործության վերաբերյալ տրված մտքերից որի՞ մեջ կա սխալ:
1)    Իր պատմվածքներում  Ակ. Բակունցը ստեղծել է մթնաձորյան ուրույն աշխարհի պատկերներ:
2)    Ակ.Բակունցի «Խոնարհ աղջիկը», «Միրհավը», «Ալպիական մանուշակը» պատմվածքների հիմնական թեման սիրո հոգեբանության բացահայտումն է:
3)    Ակ. Բակուցն իր մի շարք պատմվածքներում պատկերել է գաղթական հայության կարոտը կորցրած հայրենիքի հանդեպ:
4)    Ակ. Բակունցըգրելէինչպեսպատմվածքներ, այնպես էլ վեպեր ու վիպակներ:
12.Թվերի ո՞ր դասավորությունն է ճիշտ արտացոլում միջնադարի նշված հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը:
1)    Ներսես Շնորհալի
2)    Գրիգոր Նարեկացի
3)    Նահապետ Քուչակ
4)    Ֆրիկ
5)    Սայաթ-Նովա
1)    2,4,5,1,3
2)    2,1,4,3,5
3)    1,2,3,4,5
4)    2,1,4,5,3

13.Հայ գրողների ո՞ր ստեղծագործություններից են գրական լեզու մուտք գործել հետևյալ դարձվածքներն ու արտահայտությունները. բացատրեցե՛ք  դրանց արտահայտած նշանակությունները:
ա)մեծապատիվ մուրացկաններ   
Հարուստ են, բայց մուրացկան են:
Հակոբ Պարոնյան <<Մեծապատաիվ մուրացկաններ>> ստեղծագործությունից:      
բ ) Աբու Հասանի մաշիկներ
գ) Նազարի բախտ                                     
Հաջողակ մարդ
Հովհաննես Թումանյան <<Քաջ Նազար>> ստեղծագործությունից:
 դտեր Թոդիկի դպրոց
ե)   ի խորոց սրտի   
Սրտի խորքից
Գրիգոր Նարեկացի <<Մատյան ողբերգության>>:                               
զԿիկոսի մահը դառնալ
Չեղած դեպքից պատմություն սարքել:
 Հովհամննես Թումանյան <<Կիկոսի մահը>>:
է)  ( մեկից) քարվան կտրող դուրս չի գա    

 ը) նրբացուցիչ  ( մեղմացուցիչ) դեպք հանցանաց

թդառը դատել՝  դատարկ նստել     
  
 ժԱնբան Հուռին
ոչինչ չանող
Հովհաննես Թումանյան <<Անբան Հուռին>>
14.Բացատրեցե՛ք  «Աստվածաշունչ» մատյանից առաջ եկած հետևյալ դարձվածքների  (թևավոր խոսքերի) նշանակությունը, շարադրե՛ք  համապատասխան դրվագները:
աձեռքերը լվանալ                
1. Պատասխանատվությունը իր վրայից գցել, մի բանի մասնակցելուց հրաժարվել:
Պիղատոսը Հիսուսուսի դատաստանը հանձնում է ժողովրդին:
բանառակ որդի
1. Ծնողներին չհնազանդվող, հայրենի տունը լքող զավակ:
2. Չար, անկարգ, ծուռ ճանապարհով գնացող որդի:
Որդին հեռանում է տնից և, զրկանքների ու դժվարությունների մեջ հայտնվելով, վերադառնում է տուն՝ գտնելով հոր սերն ու խնամքը:
գարգելված  պտուղ
 Որևէ ցանկալի բան, որի գործածելը արգելված է մեկին:   
Աստված արգելեց ուտել չարի և բարու գիտության ծառից, բայց Ադամն ու Եվան չհնազանդվեցին, որի պատճառով վտարվեցին Եդեմի պարտեզից:
 դերեսուն արծաթ
Կաշառք:
Հուդան Քրիստոսին մատնելու համար ստացել է երեսուն արծաթ:
եՍոդոմ և Գոմոր     
Խառնակություն, խառնաշփոթություն, իրարանցում, անառակության վայր:
Սոդոմն ու Գոմորը քաղաքներ էրն, որոնք Աստված կործանեց անառակության համար:
 զՀուդայի համբույր
Քողարկված մատնություն, դավաճանություն`բարեկամության արտաքին ցույցով:
Հուդան Հիսուսին զինվորներին մատնեց նրան համբուրելով:
էՆոյի ագռավ                         
Հատուկ հնձնարարությամբ մի տեղ ուղարկված և չվերադարձած մարդ:
Քառասնօրյա անձրևի հետո Նոյը ագռավ բաց թողեց, որպեսզի իկանա արդյոք կարող են իջնել նավից, սակայն ագռավը չվերադարձավ:
ըբաբելոնյան աշտարակաշինություն
Աղմուկ, ժխոր, անկարգություն:
Ըստ Հին կտակարանի՝ Աստված, զայրանալով բաբելացիների դեմ, կործանեց աշտարակը և նրնց տարալեզու դարձրեց, դրահետևանքով նրանք, միմյանց լեզու չհասկանալով,իրար խռնվեցին, սկսվեց անկարգություն:
թքավության նոխազ
Ուրիշի մեղքերը քավելու համար անմեղ զոհ:
1. Ըստ Հին կտակարանի- ամբողջ ժողովրդի մեղքը կենդանի այծի վրա դնել, որից կենդանին սատկում էր:
2. Ըստ Նոր կտակարանի- Հիսուսը իր վրա վերցրեց բոլոր մարդկանց մեղքերը և մահացավ խաչի մահով:
15.Կարդալ սևակյան  « կրակ գցող» մտքերը, դրանք հիմնամիտք դարձնելով՝ գրել աշխատանք:
Վերնագրել այն և դուրս գրել հիմնաբառերը.
Ի՞նչ է սպասում այս մոլորակին,-
Ի՞նչ պատասխանեմ:
Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ
Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին,
Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ

Կրակն եմ ընկել մտքերի ձեռքից