вторник, 24 ноября 2015 г.

Պարույր Սևակ

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականին Չանախչի (այժմ Սովետաշեն) գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ:
Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Պարույր Սևակի հայացքների և իմացությունների ձևավորման գործում: Նա կարդում է համաշխարհային գրականության դասականներին, առավելապես նախասիրում Պուշկինի, Լերմոնտովի, Ուիտմենի, Հայնեի, Բլոկի, Մայակովսկու, Լորկայի, Էլյուարի բանաստեղծական արվեստը, տառացինորեն կլանում հայ քնարերգությունը` Նարեկացուց մինչև Դուրյան և Թումանյան, Սիամանթո և Վարուժան, Տերյան ու Չարենց: Ապա ուսումնասիրում է փիլիսոփայություն և պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, ունկնդրում գիտական մտքի հայտնություններին:
Այս տարիներից էլ Սևակի ստեղծագործական հակումները դրվում են երկու սկզբի վրա` բանաստեղծ և գիտնական, հաճախ հոգեբանորեն հակասական ու իրարամերժ, բայց էապես ուժեղ ու պարտադրող:
1951 թվականին Պարույր Սևակը մեկնում է Մոսկվա, սովորելու Մ. Գորկու անվան գրկանության ինստիտուտում: Ավարտելով այն, նա 1957-1959 թվականներին աշխատում է նույն ինստիտուտում որպես գեղարվեստական թարգմանության ամբիոնի դասախոս: Այդ տարիներին հարստանում են բանաստեղծի աշխարհըմբռնումները, ընդլայնվում նրա տեսահորիզոնն ու կյանքի ճանաչողությունը: Արդեն լուրջ վաստակի տեր և լայն ճանաչում ստացած, Սևակը 1960 թվականին վերադառնում է Երևան: Սկսվում է գրական, գիտական ու հասարակական գործունեության արգասավոր ու բովանդակալից մի շրջան: Աշխատում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես գիտաշխատող, վարում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարի պաշտոնը (1966-1971թթ), 1967 թվականին պաշտպանում է դիսերտացիա և ստանում բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Սովետական գրականությանը մատուցած ծառայությունների համար Պարույր Սևակը 1967 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1968 թվականին նա ընտրվում է ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ: Ու մինչդեռ նա իր ստեղծագործական հնարավորությունների փայլուն վերելքն էր ապրում, նրա իմաստացած միտքը ակնկալում էր նոր թռիչքներ, մտահաղացումներ ու ծրագրեր, տեղի է ունենում ծանր ողբերգությունը` 1971 թվականին հունիսի 17-ին Պ. Սևակը զոհ է գնում ավտովթարին: Նույն աղետից զոհվում է նաև նրա կինը` բանասեր ու թարգմանիչ և այնքան համակրելի Նելլի Մենաղարաշվիլին:
Պարույր Սևակի բանաստեղծական հակումները դրսևորվում են վաղ տարիներից: «Բանաստեղծություններ սկսել եմ գրել մանկական հասակից»_ խոստովանել է նա,_ տասնմեկ տարեկանից, բնավ որևէ իմաստ չդնելով դրանց մեջև: Ժամանակի ընթացքում ներշնչումների տարերային թրթիռները տեղին են տալիս գիտակցված որոնումներին և ձև տալիս գրական ուրույն նախասիրությունների. «Ես նորից սկսեցի ոտանավորներ գրել և տեսա, որ բոլորովին ուրիշ որակի են: Եվ իմ առաջին լուրջ փորձերը գալիս են Չարենցից, ապա` Սիամանթոյից ու Վարուժանից…»: Այդ փորձերի նմուշներով էր, որ առաջին անգամ բանաստեղծ Սևակը հանդես եկավ մամուլի էջերում և իր վրա բևեռեց գրական շրջանների հետաքրքրությունը:
Այդ տարիների բանաստեղծությունները, որոնց մի փոքր մասն է միայն լույս տեսել հետագա ժողովածուներում, իրենց վրա կրում են ժամանակի տրամադրությունների կնիքը: Պատերազմի ծանր օրերն էին` տագնապներով ու զրկանքներով, հույսի ու հավատի սպասումներով, որոնքարձագանք են գտնում բանաստեղծի խոհուն հոգում, առաջ բերում ներքին դեգերուներ, իրարամերժ խոհեր, կյանքի, աշխարհի, մարդկության ապագայի թախծոտ մտորումներ.

среда, 14 октября 2015 г.

Ինքնաստուգում 1



1.Համարակալված բառերում բաց թողնվածտառերը կամ տառակապակցություններըպատասխանների ո՞ր շարքում են ճիշտնշված: 
Օվկիանոսի՝ փոթորկից ալեհզ /1/ ջրերի վրաբարձրանում է ոսկարս /2/ արին /3/, որի դեղան /4/ ճառագայթների ներքո տաալուծվում է/5/ մութը, տարտամրեն /6/ տաորոշվում է /7/ այն, ինչ քիչառաջ սողված էր /8/ խավարի քողի տակ: Արևը՝կյանքի աղբյուրն ու խորհրդանիշը, բարձրանում է փփադեզ /9/ ալիքների բլուրներիհետևից՝ ասես սանձելու կատաղի տարերի /10/ ցասումը: Սակայն դյուրին չէ վայրկնաբար /11/ կանգնեցնել խավարչտին ընդերքից ժայքող /12/ ուժերին, որոնք, թվում է, անթաույց/13/ հրճվանքով թռչում են վեր ու ներքևումգոյացնում ականակի /14/ վիհեր: Իերորդ/15/ ալիքը՝ վիթխարի ու ահարկու, շուտով փլվելու էմի խումբ թշվառների՝ նավաբեկյալների գլխին:
1. 1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-օ, 7-րր, 8-ք, 9-ր ռ, 10-ք, 11-ե, 12-տ, 13-ք, 14-տ, 15-նն
2.  1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-տ, 15-ն
3. 1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-րր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-յա, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
4.  1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր,8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
5. 1-ու, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ռ ռ,10-ք, 11-յա, 12-տ,13-ք, 14-տ, 15-ն

2.Տրված բառերի բաղադրիչներից քանի՞սնեն գրվում գծիկով: 
Կիսով/չափ/, նոփ/նոր/, թև/թևի/, առոք/փառոք/, սերնդե/սերունդ/, ամեն/ինչ/, քաջ/առողջություն/, մուգ/կապույտ/, մի/երկու/, դեսից/դենից/, դեմ/հանդիման/, երկու/երրորդ/:
1. երկու  2.երեք  3. չորս   4.հինգ  5. վեց


3.Ո՞ր շարքում կա բառագործածությանսխալ:
1.պարմանուհի-երիտասարդ աղջիկ, կղմինդր-թրծած աղյուս
2. բուրվառ-խնկարկելու անոթ, երասան-ձիուսանձ
3. բրուտ-կավագործ վարպետ, նեկտար-ծաղիկներից քաղված հյութ
4. ելուզակ-ավազակ, մեղանչել-մեղա գալ
 5. քղանցք-շորի փեշ, գրիչ-ձեռագիրընդօրինակող

4.Տրված բառերից քանի՞սն ենհամապատասխանում արմատ+ածանց+ահոդակապ+արմատ բանաձևին: 
Վերնատուն, թռչնաբույն, միջնադար, դպրոցամերձ, սերնդակից, քաղցրանուն, վարչակարգ, վերջնահաշիվ, սառցապատ, կողմնակալ: 
1.երեք  2. չորս 3.հինգ  4. վեց  5. յոթ

5.Ո՞ր շարքում են տրված կաղապարներըճիշտ համապատասխանեցված դիմացիսյունակի բառերի հետ:
1. ճյուղակոտոր                ա. ածական + գոյական
2. կապտականաչ             բ. դերանուն + դերանուն
3. այնինչ                           գ. գոյական + բայարմատ
4. ծանրասիրտ                 դ. ածական + ածական
5. ինքնուս                           ե. դերանուն + բայարմատ
   1) ա-5, բ-3, գ-4, դ-1, ե-2
  2) ա-5, բ-3, գ-2, դ-4, ե-1 
  3) ա-4, բ-3, գ-1, դ-2, ե-5
   4) ա-5, բ-2, գ-1, դ-4, ե-3 
  5) ա-2, բ-4, գ-1, դ-5, ե-3  

6.Ընդգծված բառերի ձևաբանականվերլուծության տարբերակներից ո՞րն էսխալ:
Մթամած երկնքում ամպերը գնալով խտանումէին, մինչև որ երկինքը բոլորովին մթնեց: 
1) մթամած - ածական
2) ամպերը – ի արտաքին հոլովում  
3) գնալով – դիմավոր բայ  
4) մինչև որ - ստորադասական շաղկապ  
5) բոլորովին - չափի մակբայ

7.Ո՞ր շարքում են ճիշտ նշված տրվածնախադասությունների տեսակները: 
ա. Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ:                     1. անդեմ նախադասություն
բ. Սիրտս ասես մարում է:                                         2. պարզ ընդարձակ նախադասություն  
գ. Երեկոյան կգամ:                                                        3. պարզ համառոտ նախադասություն
դ. Երկաթը տաք-տաք կծեծեն:                                  4. անենթակա նախադասություն 
ե. Պահպանե՛լ լռություն դահլիճում:                     5. բարդ նախադասություն 
1) ա-5, բ-3, գ-4, դ-1, ե-2 
2) ա-5, բ-3, գ-2, դ-4, ե-1
3) ա-4, բ-3, գ-1, դ-2, ե-5 
4) ա-5, բ-2, գ-1, դ-4, ե-3
5) ա-2, բ-4, գ-1, դ-5, ե-3 

8..Տրված տեքստում քանի՞ բութ պետք է դրվի(կետադրական նշանները դրված չեն):
Արդեն քանի օր էր`Հելլադայի արվեստներիբնօրրանի մեծաքանքար քանդակագործՖիդիասը փակվել էր իր առանձնարանում: Մտասույզ խոնարհված տախտակյա գրակալին`նա խորհում էր` ինչպես կերտի կայծակնացայտԶևսի` աստվածներից հզորագույնի արձանը: Սրահի երկայնակի քարե սեղանին փռված էինմի քանի նախագծեր, որ նա արել էր երկու օրառաջ` մանրազնին հաշվարկելովյուրաքանչյուր մանրուք: 
1) երեք  2) չորս 3) հինգ 4) վեց   5) յոթ

9..Ո՞ր շարքում կա դարձվածքի իմաստիսխալ բացատրություն:
1) գլուխը կորցնել - խուճապի մատնվել, գլխիցդուրս տալ - անմիտ բաներ ասել
2) աչքերը գնալ – հոգնածությունից քունըտանել, աչքերը բաց անել – ծնվել
3) գլխին նստել - մեկին իշխել, գոտին թուլացնել- պատրաստվել մեկին ծեծելու
 4) սիրտը փորն ընկնել - սաստիկ վախենալ, աչքփակել - չտեսնելու տալ
 5) քիթը ցցել - հպարտանալ, բերան ծռել - խնդրել

10.Ո՞ր բառակապակցության մեջ լրացումը չիգործածվել փոխաբերական իմաստով:
1. մայր հող  2. փայլուն միտք  3. սառըվերաբերմունք  4. գորշ հասարակություն5.հանապազօրյա հաց

11.Ընտրել այն տարբերակը, որը տեղադրելուդեպքում քերականորեն և տրամաբանորենճիշտ նախադասություն կստացվի:

Արտադրական աղմուկի դեմ պայքարելն ավելիհեշտ է, որովհետև խնդրի լուծումը կախված էտեխնիկական և կազմակերպական մի շարքմիջոցառումների իրականացումից, -------------------1) սակայն կենցաղային աղմուկն ավելի շատ էվրդովեցնում մարդկանց:
2) չնայած կենցաղային աղմուկնարտադրական աղմուկի հետ որևէ կապ չունի:  
3) ուստի մարդիկ նախընտրում են կենցաղայինաղմուկի միջոցով պակասեցնել արտադրականաղմուկը: 
4) մինչդեռ կենցաղային աղմուկի դեմ պայքարնավելի դժվար գործ է, քանի որ բարոյականխնդիր է և պահանջում է ուրիշների նկատմամբմեծագույն հարգանք ու լռության կանոններիպահպանում:  

5) իսկ տհաճ աղմուկի հետևանքներն ենվաղաժամ ծերացումը, նյարդայինհիվանդությունները և այլն: 

12.Ընտրել պարբերությունները նշող թվերիդասավորության այն տարբերակը, որըհամապատասխանում է տեքստիտրամաբանական և քերականական ճիշտկառուցվածքին: 
1.Կապտականաչ ջրիմուռներն ապրում են նաևհողի մակերևույթին: Գարնանը և աշնանը, երբանձրևներ են տեղում, կապտականաչջրիմուռներն արագորեն բազմանում են, իսկչոր եղանակին՝ չորանում ու վերածվում հողըծածկող սև կեղևների: Իսկ երբ կրկին սկսվումեն անձրևները, կապտականաչ ջրիմուռներընորից վերակենդանանում են:
2. Ջրի վրա կան բազմաթիվ ու բազմապիսիջրիմուռներ: Դրանց մեջ կան մինչև 40մերկարությամբ հսկաներ, որոնք ապրում ենօվկիանոսներում: Կան ընդամենը մեկ բջջիցբաղկացած մանրիկ ջրիմուռներ, որոնքգնդիկաձև գաղութներ են կազմում և լողում ենջրի մակերևույթին՝ ներկելով այն տարբերգույներով: Ջրիմուռները լինում ենկապտականաչ, կանաչ, գորշ և կարմիր: 
3. Ջրի մակերևույթին լողացող մանրջրիմուռները թիոտանի խեցգետինների ուծովային այլ մանր կենդանիների կերն են: Իրենց հերթին ծովային այդ բոլորկենդանիներով հաճույքով սնվում ենձկները:Ահա թե ինչու տվյալ վայրումձկնարդյունաբերությունը մեծապես կախված էնրանից, թե այդտեղ ջրիմուռներ կա՞ն, թե՞ ոչ:
4. Կանաչ ջրիմուռները նույնպես կարող ենապրել հողի մակերևույթին, բայց ավելի հաճախդրանք հանդիպում են ջրում: Դրանց մեջ կանև՛ մանրիկ, միաբջիջ ջրիմուռներ, որոնք ազատլողում են ջրի մակերևույթին, և՛ խոշորջրիմուռներ, որոնք կպչում են ջրի հատակին:
1) 1,4, 3, 2 
 2) 3, 2, 1,4  
3) 1, 2, 3,4
4) 2, 1, 4, 3
5) 2, 3 4, 1  
13.Ո՞ր նախադասության մեջշարադասության սխալ կա: 
1) Ով գաղտնապահ է, բերանը սրտում է պահում, իսկ ով գաղտնապահ չէ, սիրտն է բերանումպահում: (
2) Հանրահայտ գերմանական ընկերությունըվաճառքի է հանել նոր ապրանքատեսակ:
3) Խորհրդավոր հայացքով ակնդետ դիտում էրծովի՝ ցամաքից հազիվ երևացող հեռուները: 
4) Մի՛ խառնվիր մեծերի խոսակցությանընրանց՝ քեզ չդիմելու դեպքում:  
5) Մարգագետինը՝ ծածկված թարմ, սառըկանաչով, առվակի ափից ձգվում էր մինչևուղղաբերձ ժայռերը: 
14.Ո՞ր միտքը չի հակասում տեքստիբովանդակությանը:
Բոլորը գիտեն, որ խլացած Բեթհովենըերաժշտություն էր գրում, իսկ ռուս դերասանՕստուժևը լսողությունը կորցնելուց հետո էլմնաց բեմի վրա՝ ապշեցնելով իրերկրպագուներին: Սակայն քչերն էն ճանաչում1948 թվականին մահացած Լինա Պոյին, որը, ամբողջովին կորցնելով տեսողությունը, շարունակում էր հիանալի քանդակել և ավելիքան հարյուր քանդակ էր ստեղծել այդվիճակում: Նրան հաջողվում էր միանգամայնանխաթար, առանց որևէ մանրամասն բացթողնելու մարմնավորել իր մտահաղացումներընյութականորեն:  
1) Որքան էլ ապշեցուցիչ է, բայց տեսողությունըև լսողությունը կորցրած մարդիկ կարող ենզբաղվել ստեղծագործական աշխատանքով: 
2) Տեսողական և լսողական ունակություններիկորուստը անդառնալի է: Երբեմն լսողությունըկորցնելուց հետո էլ շատերը կարողանում եներգել և երաժշտություն գրել, ինչպեսԲեթհովենը: 
3) Տեսողության կորուստը Օստուժևին բնավչխանգարեց, որ շարունակի բեմականգործունեությունը: 
4) Քչերն են, որ չեն ճանաչում կույրքանդակագործուհի Լինա Պոյին և նրա կերտածքանդակները: 

15.Որոշել, թե տրված հատվածը քանի՞պարբերության կարելի է բաժանել: 
Մատենադարանի ցուցափեղկերից մեկումպահվում է մի վիթխարի մագաղաթյա ձեռագիր՝ստեղծված 13-րդ դարի հենց սկզբում՝ 1200-1202 թվականներին: Դա նշանավոր ՄշոՃառընտիրն է՝ հանդիսավոր ճառերիժողովածուն: Այն հայտնի է իր վառ, գունեղմանրանկարներով և վիթխարի չափերով.դրապատրաստման համար օգտագործվել է մոտ յոթհարյուր խոշոր հորթի կաշի. կշռում էերկուսուկես փթից ավելի: 1202 թվականին ամիրԱլադինի ծառաները Մշո Ճառընտիրի տիրոջը՝հարգարժան այր Ասատուրին, հանձնում ենիրենց դահիճ տիրոջը, որը և նրան գազանաբարսպանում է, իսկ ունեցվածքը՝ թալանում: Նավերցնում է Ճառընտիրը և դրա դիմացպահանջում հսկայական գումար՝ 4000 դրամ, այսինքն՝ ավելի քան 18կգ արծաթ: Հանգանակությամբ հավաքված դրամովազատագրվում է թանկարժեք մատյանը: Նույնպիսի անձնվիրությամբ ուանձնազոհությամբ Մշո Ճառընտիրըպահպանվեց ու հասցվեց ԵրևանիՄատենադարան:
1) երկու  2) երեք 3) չորս 4) հինգ   5) ամբողջը մեկպարբերություն է:
16.Հետևյալ նախադասություններից որո՞նցմեջ են սխալներ թույլ տրված(բառագործածության, խնդրառության, համաձայնության):
1. Տղան լռելյայն համաձայնեց ընկերոջասածների հետ: 
2. Խոսքը գնում է մի տաղանդավորերիտասարդի մասին:
3. Անհրաժեշտ է խթանել բանավոր խոսքիզարգացումը:  
4. Ավա՜ղ, թռչունների մի մասը այլևս չիվերադառնում Արաքսի ափը:
5. Ուշադիր դիտելուց պատի վրա կնկատեսմանր ճեղքեր:  
1) 1, 2, 5. 2) 2, 3, 5. 3) 1, 4, 5. 4) 2, 3, 4.  5) ոչ մեկում