вторник, 11 марта 2014 г.

Գարուն


Գարունը այնքա'ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե'ս պայծառ է կրկին.

– Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին:

Այնպե'ս գգվող է երեկոն անափ

Ծաղիկներն այնպե'ս նազով են փակվում.

– Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

Իմ բացված սրտում հնչում է մի երգ.

– Կարծես թե մեկը ինձ է երազում,

Կարծես կանչում է ինձ քնքուշ մի ձեռք…


Комментариев нет:

Отправить комментарий