вторник, 21 января 2014 г.

Աղբի հիմնախնդիրը Հայաստանում

Աղբի հիմնախնդիրը Հայաստանում


  

Եթե քաղաքակիրթ երկրներում աղբնետելու համար օրենքը տուգանք էսահմանում, ապա Հայաստանումկարող ես ոչ միայն կիլոգրամներովաղբ նետել փողոց, այլ նույնիսկբնակարանի վերանորոգումից գոյացածշինարարական աղբը թափելշքամուտքում: Եվրոպականերկրներում այդ տուգանքները ոչ միայնմաքրությունն են ապահովում, այլեւաղբի կուտակման, դրա հավաքմանմատչելիությունն են կարգավորում,քանի որ աղբը նաեւ բիզնես է: Ի տարբերություն այլ երկրների՝ մեզանում բացակայում են աղբիվերամշակման, վնասազերծման ձեռնարկություններն ու վտանգավոր թափոններիմասնագիտացված պոլիգոնները: 

  Վերոնշյալ մեխանիզմների բացակայության պայմաններում մեզանում աղբը նետվում,տեղափոխվում, տեղադրվում, այրվում է առանց վտանգավորը` ոչ վտանգավորից, կենցաղայինը`ոչ կենցաղայինից տարանջատելու(սեպարացիայի): Զարգացած երկրներում աղբի վերամշակումընաեւ շահութաբեր է եւ տնտեսվարող որոշ սուբյեկտների մեծ եկամուտներ է բերում, քանի որաղբից առանձնացվում են ստվարաթղթերը, թղթերը, ապակու ջարդոնները եւ արտադրությանհամար պիտանի այլ նյութեր:
  Արտադրության եւ սպառման կոշտ թափոնների մշակման սկզբնական փուլը թափոններիկուտակումն է: Կուտակված թափոնների հեռացումն իրականացվում է հատուկ տեխնիկայի՝աղբահան մեքենաների միջոցով: Հայաստանում ներկայումս թափոնները կուտակվում ենչտեսակավորված եղանակով եւ հատուկ փաթեթներ չեն օգտագործվում, դրանք կուտակվում ենհիմնականում սննդի տեղափոխման փաթեթներով: Այս երեւույթը հատուկ է թույլ զարգացածերկրներին, որտեղ հնարավոր չի եղել ներդնել հետագա վերամշակման եւ երկրորդային հումքիստացման նպատակով տեսակավորված կուտակման համակարգը: Այս ոլորտի մասնագետներըհավաստում են, որ թափոնների չտեսակավորված կուտակումը ոչ միայն էկոլոգիապեսվտանգավոր է, այլեւ զգալիորեն դժվարացնում է թափոնների վնասազերծումը։ Մասնագետներիգնահատմամբ՝ թափոնների տեսակավորված կուտակման գործընթացն այնքան էլ բարդ չէ, այսգործընթացը կարելի է իրականացնել փոքր ծախսերով: Օրինակ՝ ռուսական «Ctanko» հզորմիավորումը թափոնների տեսակավորման առաջատար ընկերություններից մեկն է, որի կողմիցառաջարկվող հոսքագիծն ապահովում է թափոնների տեսակավորում, նախնական վերամշակում,մամլում եւ փաթեթավորում: Իսկ «Ekomtex» ընկերությունն արտադրում է 20-200.000 տոննահզորությամբ տեսակավորող հոսքագծեր, որոնք շահագործվում են Ռուսաստանի շատքաղաքներում: Հայաստանում թափոնները պարզապես այրվում են, մինչդեռ այդ մեթոդնաշխարհի զարգացած երկրներում մերժվում է, քանի որ իր մեջ պարունակում է սանիտարականեւ էկոլոգիական մեծ ռիսկ: Այրումը վերջնականապես չի լուծում թափոնների վնասազերծմանխնդիրը, քանի որ այրումից հետո թափոնների ընդհանուր քանակության 30%-ը ենթակա էթաղման:

Комментариев нет:

Отправить комментарий