среда, 2 марта 2016 г.

Գրաբարի օլիմպիադա

I. Կարդա' Հիսուսի առակը և կատարի'ր առաջադրանքները:
Առաջադրանքներ.

Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:Փոխադրիր տեքստը աշխարհաբար:Մեկնաբանիր ընտրածդ առակը:Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:



Չար մշակների առակը

Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:


«Մի տանուտեր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց, ու նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. ապա այն վարձու տվեց մշակներին և գնաց հեռու երկիր: Երբ պտղի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մոտ, որպեսզի բերքից իր բաժինն առնեն: Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով` մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին: Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց` թվով ավելի, քան առաջինները: Եվ սրանց էլ նույնն արեցին: Հետո նրանց մեջ ուղարկեց իր որդուն ու ասաց` թերևս իմ այս որդուց ամաչեն: Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին` սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք: Եվ նրան բռնեցին, հանեցին այգուց դուրս և սպանեցին: Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի: …Չարերին չարաչար կոչնչացնի և այգին կտա այլ մշակներին, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին»:

Առակի իմաստն այս է` այսուհետ մենք ենք կազմում Աստծու այգին, մեզ համար է հոգ տանում Տերը, որպեսզի պտուղ տանք` Տիրոջ պատվիրանների համաձայն աստվածահաճո կյանքով ապրենք: Եվ Աստված է նշանակում մշակներին` մեր հոգևոր հովիվներին, որոնց առաջնորդությամբ պետք է ջանանք Նրա կամքը կատարել և խուսափել հատուցումից, որին արժանացան չար մշակները:


Տնկեաց- տնկեց
Իւր-յուր
Զնա- ըզնա
Պտղոյ- պտղո

Գրաբարում գրավոր լեզվում չկա բաց վանկ:
Գրաբարում բաղաձայնից առաջ գրվող զ-ն կարդացում է ըզ:
Իւ-ն կարդացում է յու:





II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:

«Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»

Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:-«Առավոտյան աղոթք»
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:- «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:-«Խնդրանք իմաստության»
Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:-«Աղոթք ճաշից առաջ»

III.Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.

Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:

Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:-«Աղոթք ճաշից առաջ»

Այս աղոթքը կարևոր է, քանզի ամեն բարիք, ինչ տրվում է, Աստծո շնորհիվ է պետք է ճաշակել խաղաղությամբ և գոհությամբ:
«Ճաշակեսցուք խաղաղութեամբ» սա ամենակարևոր արտահայտությունն էր, քանզի ինչ տրվում է Աստծո ողորմածությամբ, այն պետք է ընդունվի խաղաղությամբ: